ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ ծովափնյա հանգիստը լիցքաթափվելու և հոգնածության լուծը թոթափելու համար լավագույն տարբերակն է։

Այս հոդվածը կօգնի վերլուծել և հասկանալ, թե որո՞նք են աշխարհի լավագույն ծովափերը:

Իհարկե, ամեն մեկն իր նախասիրություններն ունի. մեկին դուր են գալիս հանգիստ, որտեղ  քիչ կամ գրեթե հանգստացողներ իրենից բացի չկան, մյուսներին՝ ժայռոտ ծովափերը, աղմկոտ երեկույթներն են գայթակղում։

Մարդիկ էլ կան, որոնց համար կարևորը գեղեցիկ բնությունն է, բյուրեղյա մաքուր ջուրը և ավազը։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Հետևաբար, հաճելի տպավորություններ և հիշողություններ ձեռք բերելու համար, կարևոր է ծանոթանալ աշխարհի լավագույն ծովափները ներկայացնող հոդվածները, անհրաժեշտ է նախապես մտածել յուրաքանչյուր մանրուքի մասին, այդ թվում՝ թռիչքի օրվա, ժամանցային միջոցառումների։

Աշխարհի լավագույն ծովափները. Whitehaven beach, Ավստրալիա

Աշխարհի լավագույն ծովափերից մեկն է, ունի 7 կմ շառավիղ և գտնվում է Ուիսթանդա կղզում։

Սիլիցիումի երկօքսիդով հարուստ լինելու շնորհիվ, այստեղի ավազը յուրահատուկ սպիտակ գույն ունի և ձյան պես փխրուն է։

Բացի այդ, այստեղի բնությունը իսկապես գեղատեսիլ է։ Այստեղ մեկնելուց առաջ, պետք է հիշել, որ այս լողափը ճանաչվել է ազգային պահուստ և գտնվում է իշխանությունների պաշտպանության ներքո։

Զբոսաշրջիկների համար 6 ճամբար է նախատեսված։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Աշխարհի լավագույն ծովափները. Pink Sand Beach, Բահամյան կղզիներ

Այս լողափն իր անվան համար պարտական է շքեղ վարդագույն ավազին։

Ծովը հանգիստ է։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Մալդիվյան կղզիներ․ Ընտրում ենք լավագույն հանգստյան գոտին -6 խորհուրդ
  2. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  3. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  4. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  5. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Ջրի տեսանելիությունը հասնում է 60 մետրի, ինչը հատկապես հաճելի է դայվինգի և սնորքելինգի սիրահարների համար։

Լողափում պալմայի շատ ծառեր կան, որոնց ստվերները նույնիսկ ամենաշոգ օրերին հանգիստը կդարձնեն առավելագույնս հարմարավետ։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Հանգստի համար նպաստավոր շրջանը սկսվում է սեպտեմբերին և շարունակվում մինչև մայիս։ Բահամյան կղզիներ կարելի է մեկնել «դադարներով», օրինակ սկզբում մեկնել ԱՄՆ կամ Լոնդոն, իսկ այնտեղից դեպի Բահամյան կղզիներ։

Աշխարհի լավագույն ծովափները. Վակայա, Ֆիջի

Այս դրախտային վայրում, զբոսաշրջիկների կողքին, հանգիստ շրջում են եղջերուներն ու վայրի ձիերը, բացի այդ արտասովոր գեղեցիկ թռչուններ կան, իսկ կապույտ ջրավազաններում լող են տալիս հազվագյուտ հանդիպող ձկնիկներ։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Կարելի է այցելել գյուղեր, որտեղ ապրում են իսկական տեղաբնակները և ծանոթանալ նրանց հնագույն ծեսերի և սովորույթների հետ։ Այստեղ կարելի է մեկնել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ եղանակը միշտ հրաշալի է և բարենպաստ։

Աշխարհի լավագույն ծովափները. Կալա֊Կոմպտե, Իսպանիա

Իբիցիայի լողափերը շատ սիրելի են հատկապես երիտասարդների համար, իսկ դա ընդհանրապես զարմանալի չէ, քանի որ գիշերները այստեղ խելահեղ են՝ հագեցած հրաշալի երեկույթներով։

Այս ամենի հետ մեկտեղ, ծովի ջուրը ջինջ է, ավազը՝ մաքուր։

Արևմտյան հատվածը շատ հարմար է ընտանեկան հանգստի համար, որովհետև ջրի խորությունը քիչ֊քիչ է ավելանում։ Իսկ ահա արդեն արևելյան հատվածը նուդիստների համար է, զգույշ եղեք ձեր ընտրության հարցում։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Կալա֊Կոմպտեի թերությունը ստվերոտ տեղերի պակասն է։

Որպեսզի չարևահարվեք, պետք է հովանոցի տակ պառկեք։ Հովանոց կարելի է նաև վարձակալել, բայց այդ ծառայության արժեքը անհիմն թանկ է։

Աշխարհի լավագույն ծովափերը. White Beach, Ֆիլիպիններ

Սա Բորակայ կղզու ամենահայտնի լողափն է։ Այն յուրահատուկ տեսք ունի. ավազը ձյունաճերմակ ու փափուկ է, իսկ ծովի ջուրը՝ շատ մաքուր։ Արտասովոր գեղեցիկ բնությունը ձեզ Բաունտի շոկոլադի համար նկարահանված գովազդի կադրերը կհիշեցնի։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Լողափը կատարյալ մաքուր է։

Սնվել, ծխել և ալկոհոլ ընդունել կարելի է միայն հատուկ տարածքներում։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ կարող եք շրջել, որտեղ ցանկանաք, քանի որ, այստեղ ոչ մի հյուրանոց մասնավոր ծովափ չունի։

Աշխարհի լավագույն ծովափները. Հոնոպի, Հավայան կղզիներ

Սա իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են էքստրեմալ և մեկուսի հանգիստ։

Հողի վրայով քայլելը գրեթե անհնար է, իսկ ջրային տրանսպորտից չի թույլատրվում օգտվել։ Զբոսաշրջիկները կարող են լողալ միայն փորձառու հրահանգիչների հետ, քանի որ այստեղ հաճախ ուժեղ քամի է փչում։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Նրանք, ովքեր չեն վախենում վտանգավոր զբոսանքներից, միանշանակ կարող են ընտրել գեղեցիկ բնությամբ, արտասովոր բուսականությամբ, ծովի մակերևույթից 27 մետր բարձրության վրա գտնվող այս վայրը։

Աշխարհի լավագույն ծովափները. Ռեյլի, Թաիլանդ

Այս լողափը հայտնի է ափին գտնվող յուրահատուկ ու զարմանալիորեն գեղեցիկ ժայռերով, որոնց բարձրությունը հասնում է շուրջ 200 մետրի։ Աշխարհի բոլոր ծայրերից այստեղ են գալիս շատ ալպինիստներ՝ իրենց սիրելի սպորտաձևով զբաղվելու, ինչպես նաև շքեղ մայրամուտներով հիանալու համար։

Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ

Լուռ ու խաղաղ պայմաններում անցնող հանգստի մասին երազողները իրենց այստեղ լավ կզգան, քանի որ աղմկոտ բարեր ու ակումներ չկան։ Նպատակն այն է, որ զբոսաշրջիկները թեկուզ կարճ ժամանակով կտրվեն աշխարհից և մենակ մնան իրենց մտքերի և երազանքների հետ։

Քարտեզի վրա շատ տեղեր կան, որտեղ լինելու ցանկություն կարող է առաջանալ։ Յուրաքանչյուր մարդու ճաշակին, տարիքին, հետաքրքրություններին և դրամապանակին համապատասխան տեղ հաստատ կգտնվի։

Փորձեք հնարավորինս շատ տեղերում լինել, ձեռք բերեք թեժ օնլայն ավիատոմսեր և լրացրեք ձեր սիրելի հանգսավայրերի շարքը։

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: