ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Ուղևորը կարող է ինքնաթիռի ուղեբեռում փխրուն իրեր ունենալ, օրինակ կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, վազեր, էլիտար ալկոհոլ և այլն։

Նման ապրանքները հաճախ նվերի տեսքով փոխանցվում են ընկերներին կամ հարազատներին։ Փխրուն իրերն ինքնաթիռի ուղեբեռում անվտանգ փոխադրելու մի քանի եղանակներ կան։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Կոտրվող և փխրուն իրերը ինքնաթիռի ուղեբեռում տեղափոխելու կանոնները

Փխրուն իրերը, ինչպես ուղևորի մնացած բոլոր անձնական իրերը, ձևակերպվում են ըստ քաշի կամ ըստ տեղային համակարգի։

Քաշային համակարգը գործում է ԱՊՀ֊ի, Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում։ Այդ համակարգի համաձայն սահմնված զանգվածը չգերազանցող ուղեբեռի համար գործում է անվճար փոխադրում։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Եթե ուղեբեռի զանգվածը գերազանցում է սահմանված չափը, ապա ուղևորը իր ճամպրուկը ինքնաթիռի ուղեբեռում տեղափոխելու դիմաց պարտավորվում է հավելյալ վճարել։ Իսկ տեղային համակարգը շատ տարածված է Ամերիկայում։

Այն նաև օգտագործում են Ավստրալիայի, Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք ավիաընկերություններ։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Տեղային համակարգի համաձայն, ուղևորը կարող է միայն մեկ տոպրակ անվճար տեղափոխել։ Եթե ուղևորը ճամփորդում է էկոնոմ դասով, ապա ուղեբեռի զանգվածը չի կարող գերազանցել 23 կգ֊ը, սակայն բիզնես դասով ճամփորդելու դեպքում, ուղևորը կարող է ուղեբեռի համար 2 տեղ զբաղեցնել, որոնց գումարային զանգվածը չի կարող գերազանցել 64 կգ֊ը։

Փխրուն ուղեբեռը ձևակերպվում է ըստ ստանդարտ սխեմայի, սակայն ճամպրուկի այն մասում, որտեղ գտնվում է տվյալ իրը, հատուկ նշում է արվում։ Փխրուն իրեր պարունակող ճամպրուկները բեռնախցիկում ձեռքով են դասավորում, սակայն ընկերությունը դրանց պաշտպանության մասով պատասխանատվություն չի կրում։

Եթե ուղևորը անհանգստանում է իր «փխրուն» իրի ամբողջականության պահպանման համար, ապա կարող է հրաժարվել իրը բեռնախցիկում թողնելուց և իր հետ վերցնել այն որպես ձեռքի ուղեբեռ, եթե իհարկե իրի պարամետրերը չեն գերազանցում ինքնաթիռի սրահում փոխադրել թույլատրվող իրերի համար սահմանված նորմերը։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ձեռքի ուղեբեռ․ թույլատրելի չափերը և ծանրությունը.

  1. 5֊10 կգ ձեռքի ուղեբեռ (յուրաքանչյուր ընկերություն ունի իր սահմանաչափը)
  2. Իդեալական ձեռքի ուղեբեռ․ առավելագույլն թույլատրելի չափսերն են 55 x 40 x 20 սմ։

Օդանավի տաղավարում հնարավոր է փխրուն ուղեբեռ տեղափոխել, որոնք չեն գերազանցում սահմանված չափերն ու ծանրությունը, բացառությամբ 100 մլ֊ից ավել ծավալ ունեցող հեղուկների։

Ապակե տարաներով ալկոհոլ և այլ խմիչքներ հնարավոր է տեղափոխել միայն բեռնախցիկում։ Մեկ ուղևորին բաժին հասնող փոխադրել թույլատրվող հեղուկի ծավալը 1 լիտր է։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Ի՞նչպես իրականացնել փխրուն իրերի փոխադրումը ինքնաթիռի ուղեբեռում

Փխրուն իրերը ձեռքի ուղեբեռով փոխադրելու համար անհրաժեշտ է, որ դրանք համապատասխանեն սահմանված քաշի և չափի նորմերին։ Ուղևորն ինքն է պատասխանատվություն կրում իր ապրանքի անվտանգության և պաշտպանվածության համար։

Փխրուն իրը պետք է համապատասխան բարձր որակով փաթեթավորված լինի։ Ապրանքը կարելի է տեղավորել հաստ պատերով արկղի մեջ։

Արկղի ներսում դատարկ տարածություններ չպետք է լինեն։ Ազատ խոռոչը կարելի է լցնել պենոպլաստե, թղթե թիթեղներով կամ փափուկ կտորներով, որոնք թռիչքի ժամանակ կխոչընդոտեն փխրուն իրի քաոսային շարժմանը։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

Հեղուկը տեղափոխվում է հերմետիկ փակված տարայով, որը տեղադրվում է թափանցիկ տոպրակի մեջ։

Որոշ ուղևորներ, որոնք ցանկանում են փխրուն իրերը ինքնաթիռի սրահում փոխադրել, ուղեբեռի համար առանձին ավիատոմս են գնում։

Ուղեբեռի փոխադրման համար որպես ձեռքի ուղեբեռ առանձին նստատեղ ամրագրելու կանոնները հետևյալն են.

  1. Բեռի զանգվածը չպետք է գերազանցի 80 կգ֊ը։
  2. Ուղեբեռի պարամետրերը չպետք է գերազանցեն ուղևորի համար նախատեսված նստատեղի չափերը։

Այն ճամպրուկները կամ պայուսակները, որոնց մեջ փխրուն իրեր կան, հատուկ նշումով մակագրվում են։ Այս նշանի միջոցով օդանավակայանի աշխատակիցները իմանում են, որ այդ ճամպրուկները անհրաժեշտ է ձեռքով տեղադրել բեռնախցիկում։

Եվ չնայած այս ամենին, եթե իրը բարձր որակով փաթեթավորված չլինի, թռիչքի ընթացքում կարող է վնասվել։ Ավիափոխադրող ընկերությունը ապրանքի անվտանգ փոխադրման համար պատասխանատվություն չի կրում և վնասվելու պարագայում չի փոխհատուցում, եթե իհարկե ապրանքը ապահովագրված չէ։

Արժեքի հայտարարագրում

Ուղևորը կարող է հայտարարագրել բեռի արժեքը, այդ ծառայության համար որոշակի գումար վճարելով, իսկ գումարի չափը կարգավորվում է ավիափոխադրող ընկերության կանոններով։ Բացի այդ, փխրուն ուղեբեռը անհրաժեշտ է ապահովագրել։ Փխրուն իրեր պարունակող ճամպրուկների կամ տոպրակների վրա ամրացվում է «Fragile» պիտակը։

Եթե ուղևորը հայտարարագրում է բեռի արժեքը բեռի առաքման պահին, ապա փոխադրող ընկերությունը արդեն պատասխանատվություն է կրում է ապրանքի անվտանգության համար։ Սա չի բացառում թռիչքի ժամանակ ապրանքի վնասվելու հավանականությունը, սակայն երաշխավորում է փոխհատուցման վճարումը։

Փխրուն ուղեբեռի փաթեթավորումը և տեղափոխումը ինքնաթիռի ուղեբեռում

Փխրուն ապրանքը ապահով ու անվնաս նշանակված վայր հասցնելու գործում, շատ կարևոր է դրա ճիշտ փաթեթավորումը, իսկ այդ խնդիրը պետք է լուծի հենց ուղևորը, ով ուզում է իր ապրանքը ապահով փոխադրել։

Ինչպես փաթեթավորել ուղեբեռի մեջ գտնվող փխրուն իրերը.

  • Նման ապրանքները ցանկալի է տեղադրել հաստ պատեր ունեցող ճամպրուկի մեջտեղի հատվածում
  • Փխրուն իրը բոլոր կողմերից պատել հագուստներով, սրբիչներով կամ այլ ծածկոցներով, որպեսզի այս ու այն կողմ չգնա
  • Հարկ է նշել, որ ապրանքի տեղը ֆիքսելու համար կարիք չկա ճամպրուկում հազար ու մի կտոր խցկել, բացի այդ, չպետք է մոռանալ քաշի համար գործող սահմանափակումների մասին
  • Փխրուն իրերը կարելի է փաթեթավորել փափուկ կտորներով կամ հաստ թղթերով։ Կարելի է նաև հատուկ տարաների մեջ դնել։

Նման ապրանքները տեղափոխելու համար ընտրեք բարձր որակի ճամպրուկ՝ հաստ պատերով։ Ճամպրուկը չպետք է ունենա ճաքեր, վնասված մասեր և այլ նմսնատիպ թերություններ։ Փաթեթավորված ճամպրուկը խորհուրդ է տրվում տեղավորել մեծ պոլիէթիլային տոպրակի մեջ և սկոճով ամրացնել։ Դա ավելի ապահով կդարձնի ապրանք փոխադրումը և կնվազեցնի կողոպուտի ռիսկերը։

Ինքնաթիռի  փխրուն իրեր տեղափոխելու մասին

Յուրաքանչյուր ավիաընկերություն իր սեփական կանոններն է մշակում փխրուն իրերի փոխադրման համար։ Որպեսզի ուղևորությունը առանց ավելորդ տհաճությունների և խնդիրների անցնի, նախապես անհրաժեշտ է ավիափոխադրող ընկերության ներկայացուցչից ճշտել ինքնաթիռի սրահում և բեռնախցիկում փխրուն իրի փոխադրման հետ կապված բոլոր նրբությունները։

Աեորոֆլոտ ավիաընկերություն

Այս ավիաընկերությունում փխրուն իրերի փոխադրման համար գործող կանոնները բոլորի կողմից ընդունված կանոններն են։ Քաշից կախված որոշվում է այն փոխադրվելու է որպես ձեռքի ապրանք թե այնուամենայնիվ բեռնախցիկում։

Ուղևորը կարող է հայտարարագրել ապրանքի արժեքը, ինչը թույլ կտա այն կորցնելու կամ վնասելու դեպքում համապատասխան փոխհատուցում ստանալ։ Քաշի համար գործում են հետևյալ սահմանափակումները.

  • Էկոնոմ դասի ինքնաթիռի ուղևորների ձեռքի ուղեբեռի զանգվածը չպետք է գերազանցի 10 կգ֊ը, իսկ բիզնես դասի դեպքում թույլատրվում է մինչև 15 կգ ուղեբեռ ունենալ
  • Էկոնոմ դասի ինքնաթիռի ուղևորների բեռնախցիկում պահվող ուղեբեռի զանգվածը չպետք է գերազանցի 23 կգ֊ը, իսկ բիզնես դասի ուղևորների համար 32 կգ֊ը
  • Եթե ապրանքի քաշը գերազանցում է սահմանված չափը, ապա ուղևորը պետք է հավելյալ վճարում կատարի՝ գնացուցակի համաձայն (տոմսի արժեքի 1,5%֊ի չափով)

Պոբեդա ավիաընկերություն

Պոբեդա ավիաընկերությունը ևս իր ուղևորներին հնարավորություն է տալիս փխրուն ապրանքը տեղափոխել թե ձեռքի ուղեբեռի մեջ, թե բեռնախցիկում։ Կոտրվող ապրանքը պետք է հերմետիկ փաթեթավորված լինի։

Ուղևորը կարող է հայտարարագրել ապրանքի գինը, ինչի դեպքում ճամպրուկի վրա հատուկ նշան է արվում։ Իրը կորցնելու կամ վնասելու դեպքում, ուղևորն ավիափոխադրողից համապատասխան չափի փոխհատուցում է ստանում։

Ահա թե քաշի և պարամետրերի հետ կապված ինչ սահմանափակումներ են գործում Պոբեդա ավիաընկերությունում.

  • Ձեռքի ուղոբեռի չափերը չպետք է գերազանցեն 36 x 30 x 27, իսկ չափի համար գործող սահմանափակում չկա
  • Բեռնախցիկի ուղեբեռի զանգվածը կարող է լինել 10֊20 կգ, իսկ պարամետրերի տեսանկյունից, ոչ ավելի բարձր քան 203 սմ֊ը
  • Եթե ուղեբեռը գերազանցում է ընդունված նորմերը, ապա ուղևորը հարկադրված կլինի հավելյալ վճարում կատարել՝ գործող գնացուցակի համաձայն։

Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում

S7 ավիաընկերություն

Այս ավիաընկերության ինքնաթիռներով փխրուն իրեր փոխադրելու համար 3 տարբերակ է գործում.

  • Ձեռքի ուղեբեռում, ինչի համար անհրաժեշտ է, որ ուղեբեռի չափերը չգերազանցեն 55 x 40 x 20-ը, իսկը քաշը լինի 7 կգ֊ից քիչ
  • Ինքնաթիռի բեռնախցիկում՝ «փխրուն ապրանք» մակագրմամբ։ Դրա համար ուղևորը չնչին վճարում է կատարում
  • Ինքնաթիռի սրահում ուղևորների համար նախատեսված նստատեղերից մեկի վրա ուղեբեռը փոխադրելը ևս տարբերակ է։ Միայն թե անհրաժեշտ է ուղեբեռի համար առանձին տոմս գնել՝ սահմանված գնացուցակի համաձայն։

Փխրուն կամ կոտրվող ապրանքը անվնաս տեղ հասցնելու համար անհրաժեշտ է պատշաճ ձևով փաթեթավորել։ Իսկ եթե տվյալ իրը որոշակի արժեք ունի, ուղեբեռի ստուգման պահին պետք է հայտարարագրել և ապահովագրել։

Իհարկե ապահովագրելու համար ուղևորները ստիպված են մի փոքր վճարել, սակայն կորցնելու կամ վնասվելու դեպքում կարող են փոխհատուցում ստանալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: