Էլեկտրոնային ավիատոմսեր ձեռք բերելու տարբերակը գնալով ավելի մեծ մասսայականություն է վայելում։
Էլեկտրոնային ավիատոմսեր գնելու և թղթային ավիատոմս ձեռք բերելու մեջ բացարձակ տարբերություն չկա: Դրանք համարժեք են միմյանց, պարզապես առավել հարմար և նորարար է էլեկտրոնային ավիատոմսեր ձեռք բերելը։
Իսկ որպես հուշում, նշենք կարող եք օգտվել հենց մեր կայքում առկա որոնման հատվածը։
Ի՞նչ է պահանջվում էլեկտրոնային ավիատոմսեր գնելու համար
Առաջին հայացքից այն շատ բարդ և առեղծվածային է թվում, շատ հարցեր են առաջանում․ ինչպե՞ս ձեռք բերեմ էլեկտրոնային ավիատոմսեր, իսկ եթե սխալվեմ ընթացքի մեջ, ինչպե՞ս ապացուցեմ ղեկավարներիս, որ գնել եմ տոմս։
Էլեկտրոնային ավիատոմսեր ձեռք բերած գործուղվող անձինք ծախսերը հաստատելու համար կարող են օգտագործել էլեկտրոնային ավիատոմսի տպագիր տարբերակն ու վայրէջքի անցագիրը, դրանք համարժեք նախնական թղթային ավիատոմսին։
Ստացվում է, որ գործուղման մեկնողները աշխատավայրի հաշվապահություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Երթուղու ստացագիրը
Երթուղու ստացագիրը — ինչն ապացուցում է, որ էլեկտրոնային ավիատոմս իսկապես ձեռք է բերվել։ Այն փոխանցվում է գնորդի էլեկտրոնային փոստին, երբ տոմսի գումարը վճարվում է։
Ստանալուց հետո անհրաժեշտ է տպել։ Ստացագիրը պարունակում է հետևյալ տվյալները.
- Ընկերության անվանումը։
- Ուղևորի անունը, ազգանունը, հայրանունը և այլ անձնագրային տվյալներ։
- Տոմսի գնման ամսաթիվն ու արժեքը։
- Մեկնելու և ժամանելու ժամերը։
- Չվերթի համարն ու դասը (էկոնոմ, բիզնես և այլն)։
- Վճարման մասին տեղեկություն։
Վայրէջքի անցագիրը
Վայրէջքի անցագիրը (բնօրինակ) ֊ սա փաստսթուղթ է, որը հաստատում է ուղևորի ինքնաթիռ նստելու իրավունքը։ Ռեգիստրացիայից հետո առձեռն փոխանցվում է ուղևորին։
Այս փաստաթղթերից բացի, հաշվապահները կարող են պահանջել նաև տոմսի գնման մասին ֆինանսական հաշվետվություն, օրինակ եթե վճարումը կատարվել է բանկային քարտով, ապա հարկ կլինի բանկից համապատասխան փաստաթուղթ վերցնել։
Գործուղման մեկնած աշխատակցի ճանապարհածախսից բացի, փոխհատուցվում են նաև նրա կացության, սննդի և սպասարկման ծախսի վարձերը:
Այս ամենը նախապես համաձայնեցվում է, իսկ հետո արտացոլվում գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրում։
Ինչ խնդիրներ կարող են ծագել էլեկտրոնային ավիատոմսեր գնելու դեպքում
Բոլոր ծախսերի համար հարկավոր է հաշվետվություն ներկայացնել, ուստի անհրաժեշտ է պահել բոլոր փաստաթղթերն ու կտրոնները պահպանել։
Անհրաժեշտության դեպքում ուղևորը իրավունք ունի և առանց որևէ դժվարության կարող է ետ վերադարձնել կամ փոխել էլեկտրոնային տոմսերը։
Էլեկտրոնային ավիատոմսեր ամրագրած և գործուղման մեկնող անձինք պետք է նախապես ծանոթանան հաշվետվության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:
Դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանան բոլոր փաստաթղթերը ճշտությամբ ներկայացնել համարժեք փոխհատուցում ստանալ։