ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում

Ամեն անգամ չէ, որ ստացվում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում լինել, բայց երբ խոսքը գնում է ավիաթռիչքի մասին, ապա ճշտապահությունը անփոխարինելի հատկանիշ է։

Թռիչքից առաջ օդանավակայանում մի շարք պարտադիր փուլեր կան՝ գրանցման, հաշվառման, փաստաթղթերի ճշգրտման հետ կապված, որոնք ժամանակ են պահանջում։ Այս հանգամանքը հաշվի առնելով է սահմանվում թռիչքի ժամից զգալի շուտ օդանավակայանում լինելու պարտադիր պահանջը։

Չվերթի գրանցումից ուշանալու դեպքում ուղևորը վտանգի տակ է դնում իր մասնակցությունը թռիչքին, բացի այդ տոմսի համար վճարված գումարը կորչում է։

Թռիչքից որքա՞ն շուտ պետք է լինել օդանավակայանում նման տհաճ խնդիրներից խուսափելու համար։

Ավիաընկերությունները փոխհատացում չեն վճարում, եթե ուղևորի թռիչքից ուշանալը կապված չէ ֆորսմաժորային հանգամանքների հետ, այլ իր անփությության և սխալ ժամանակի հաշվարկման պատճառ է հանդիսանում։ Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում խափանել ձեր սեփական պլանները, ապա բավարար չափով ժամանակ տրամադրեք, որպեսզի ճիշտ ժամին հասնեք օդանավակայան և ինքնաթիռը առանց ձեզ չթռչի։

Պարտադիր է հաշվի առել օդանավակայան տանող ճանապարհային խցանումներն ու մնացած բոլոր գործոնները։

Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում

Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում

Թռիչքից մի քանի ժամ առաջ անհրաժեշտ է լինել օդանավակայանում, որպեսզի հասցնեք անցնել գրանցման փուլը, անձնագրային ստուգումը և մասնակցել մնացած անհրաժեշտ ընթացակարգերին։ Այդ ժամանակահատվածը հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել մի քանի կետ․

  • Ավիափոխադրողի պահանջները,
  • Թռիչքի հեռավորությունը /ներքին թե միջազգային չվերթ է/,
  • Համացանցով էլեկտրոնային գրանցման հնարավորությունը,
  • Տվյալ երկրի և օդանավակայանի առանձնահատկությունների հաշվառումը։

Երբ ժամանել օդանավակայան համաձայն ավիափոխադրողի պահանջի

Յուրաքանչյուր ավիափոխադրող ընկերություն ինքն է որոշում, թե թռիչքից որքան շուտ պետք է տեղի ունենա գրանցման փուլը /ռեգիստրացիան/։ Բայց հիմնական միտումը գրեթե բոլոր ավիաըներությունների մեծամասնության մոտ հետևյալն է.

  • Ներքին չվերթների ռեգիստրացիան սովորաբար սկսվում է թռիչքից 2 ժամ առաջ և ավարտվում, երբ թռիչքի մեկնարկին մնում է 40 րոպե։
  • Միջազգային չվերթների դեպքում, սկսվում է 3 ժամ առաջ, իսկ ավարտը կրկին թռիչքից 40 րոպե առաջ է։

Այն զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են թռչել տնային կենդանիների հետ, պետք է նշվածից ավելի վաղ ժամանեն օդանավակայան։ Ավիաընկերությունների կանոնները որոշակի քանակությամբ կենդանիների են թույլատրում լինել բորտի վրա։ Եթե ձեզ չի հաջողվել ձեր կենդանուն նախօրոք գրանցել, ապա այն ստիպված կլինի թռչել բեռնախցիկում։

Այս առաջարկը արդիական է նաև այն ուղևորների համար, որոնց ընտրած թռիչքը ծանրաբեռնված է։ Եթե նստատեղերի քանակը ուղևորների քանակության համեմատությամբ քիչ լինի, ապա վերջին ուղևորները ստիպված կլինեն սպասել հաջորդ չվերթին։ Այո, լինում են նաև այդպիսի դեպքեր։

Ամեն դեպքում, նախընտրելի է օդանավակայանում լինել ձեր թռիչքից արդեն 3 ժամ առաջ։

Երբ ժամանել օդանավակայան միջազգային չվերթներից առաջ

Այն ուղևորնորը, ովքեր միջազգային չվերթներով են թռչում, պետք է օդանավակայան ժամանեն թռիչքից 3֊4 ժամ առաջ։ Գրանցումից բացի, հարկավոր է անցնել մաքսային, անձնագրային և վիզայի ստուգումներ հատվածները, հանձնել ուղեբեռը, ինչը ավելի երկար ժամանակ է պահանջում։

Երբ ժամանել օդանավակայան ներքին չվերթներից առաջ

Ներքին չվերթների պարագայում, թռիչքից 1,5֊2 ժամ առաջ օդանավակայան ժամանելը լիովին բավարար է։ Կարևոր է այն, որ հասցնեք մասնակցել գրանցմանը /ռեգիստրացիային/, որը ավարտվում է թռիչքից 40 րոպե առաջ։ Եթե արդեն անցել եք անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, իսկ նախքան թռիչքը դեռ բավական ժամանակ կա, ապա այդ ժամանակը կարող եք օգտակար և հաճելի դարձնել։ Օդանավակայանում իրենց չվերթին սպասող ուղևորների հանգստի կազմակերպման համար նախատեսված շատ տեղեր կան՝ հարմարավետ սպասասրահներ, սրճաններ, ռեստորաններ, Դյութի-ֆրի, երեխաների համար նախատեսված խաղասենյակներ և այլն։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում

Երբ ժամանել օդանավակայան էլեկտրոնային գրանցման դեպքում

Շատ զբոսաշրջիկներ արդեն վաղուց նախընտրում են օգտվել էլեկտրոնային գրանցան տարբերակից, ինչը հնարավորություն է տալիս խնայել սեփական ժամանակը և չշտապել օդանավակայան հասնել, իսկ արդեն այնտեղ կարիք չի լինի կանգնել երկար հերթերում վայրէջքի անցագիր ստանալու համար։

Օնլայն գրանցումը սկսվում է թռիչքից 23 ժամ առաջ և ավարտում 4 ժամ շուտ։

Չարտերային չվերթների ուղևորները ևս կարող են օնլայն գրանցում անցնել, որը սկսվում է թռչքից վեց ժամ առաջ և ավարտվում մեկ ժամ շուտ։

Թռիչքից չուշանալու համար անհրաժեշտ է ճիշտ պլանավորել սեփական ժամանակը։

Ամփոփելով թեման, հիշեցնենք․

  • անպայման հաշվի առեք այն հանգամանքը, որ երթևեկությունը կարող է ծանրաբեռնված լինել, ինչը շատ լավ ծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին,
  • Եթե դուք նախատեսում եք թռչել և ձեզ հետ ունեք հատուկ կատեգորիայի ուղեբեռ ( օրինակ՝ վճարովի ուղեբեռ, տնային կենդանի և այլն ), ապա օդանավակայան գնացեք մի փոքր շուտ, որպեսզի հասցնեք մասնակցել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին։

Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում

Դե ինչ, ձեզ բարի թռիչք ենք մաղթում, առանց տհաճ անակնկալների և ուշացումների։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: