ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր լինում

Ավիատոմսեր ձեռք բերելը, որոնց գները բավական բարձր են, իհարկե ոչ բոլոր ուղևորները կարող են իրենց թույլ տալ իրենց ցանկացած ուղղությամբ մեկնելու համար որոշակի կլորիկ գումար վճարել։

Բայց միշտ էլ լինում են տարբերակներ, երբ հնարավոր է լինում էժան ավիատոմսեր գտնել։ Ուզում ենք ձեզ ներկայացնել մի քանի լավ խորհուրդներ փորձառու ճամփորդներից, որոնք Ձեզ կօգնեն էժան ավիատոմսեր ձեռք բերելու հարցում։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Ավիատոմսեր գնելը ե՞րբ է ավելի շահավետ

Ավիաընկերությունները տոմսերի վաճառքը սկսում են դեռ թռիչքից 330 օր առաջ։ Սակայն խորհուրդ չի տրվում արդեն այդքան շուտ տոմս ամրագրել։

Եթե հանկարծ ձեր պլանները փոխվեն, ապա դուք ստիպված կլինեք ավիատոմսերը փոխել կամ վերադարձնել, ինչը իհարկե առանց որոշակի ֆինանսական կորստի չի ստացվի։

Լավագույն տարբերակը թռիչքից 2֊3 ամիս առաջ ավիատոմսեր ամրագրելն է։

Մեր կարևորագույն խորհուրդն է լինել շատ ուշադիր թեժ ակցիաներին և որոնողական համակարգերում թռիչքի մոտակա օրերի ու գների նկատմամբ։Հարկավոր է «խաղալ» ժամանակի հետ։

«Խաղալ» ասվածի տակ պետք է հասկանալ տոմսերի գները տարբեր օրերի նայելն ու ակնդետ հետևելն է։ Այս եղանակով հաճախ ուղևորների մոտ ստացվում է ամենաէժան ավիատոմսը գտնել ու ամրագրել։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Փորձառու ճամփորդները վաղուց գիտեն, որ մարդիկ հիմնականում սկսում են հետաքրքրվել մոտակա օրերի թռիչքներով։ Այս մասին շատ լավ գիտեն նաև վաճառողները, ովքեր սկզբունքորեն բարձր գներ են սահմանում այն թռիչքների ավիատոմսերի վրա, որոնք ուղևորների համար ավելի նախընտրելի ու հարմար են։

Սրանից կարելի է եզրակացնել, որ ուշ գիշերվա և վաղ առավոտվա չվերթների տոմսերը համեմատաբար ավելի մատչելի են։

Անպայման ուսումնասիրեք Ձեր նախընտրած ավիաընկերության գնային քաղաքականությունը և կհամոզվեք ասվածի ճշմարտացիության մեջ։

Եվս մեկ ոչ պակաս կարևոր խորհուրդ. ամրագրեք էլեկտրոնային ավիատոմսեր։ Այս տարբերակով արդեն իսկ խնայում եք որոշակի գումար, քանի որ օդանավակայանի տոմսարկղում կամ տուրիստական գործակալությունում ավիատոմսերի գները շատ ավելի բարձր են, քան առցանց հարթակում։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ավիատոմսեր գնելը ներքին չվերթների ժամանակ

Եթե ներքին չվերթի ավիատոմս է պետք ամրագրել, այդ դեպքում խնդիրը ավելի հեշտ է։ Նման դեպքերում սովորաբար ուղևորի համար տարբերություն չի լինում, թե շաբաթվա որ օրը թռիչքը կլինի, ուստի կարող է ամեն օր նայել կայքը, հետևել թարմացումներին և գտնել լավագույն տարբերակը։

Շատ ավիաընկերություններ թռիչքից 1֊2 օր առաջ ակցիա են կազմակերպում, որի նպատակը մնացած բոլոր տոմսերի արագ վաճառքն է։

Սակայն այս եղանակը վտանգավոր է բոլոր նրանց համար, ովքեր թռիչքի համար հստակ նախընտրած օր ունեն։ Սակայն եթե ինքներդ Ձեզ համար հստակ օր չեք ֆիքսել, ապա կարող եք օգտվել նվազեցված գնով «թեժ» ավիատոմս ձեռք բերելու հնարավորությունից։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Ավիատոմսեր գնելը միջազգային չվերթների ժամանակ

Միջազգային չվերթների դեպքում ավելի լավ է նախօրոք ամրագրել ավիատոմսը։

Սա շատ կարևոր է հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր օտար պետության տարածք մուտք են գործում շենգեն վիզայով, հետևաբար ունեն սահմանափակ ժամանակ։

Որպես կանոն, ռուս զբոսաշրջիկները իրենց ճամփորդությունը պլանավորում են դեռ մի քանի ամիս առաջ։ Նախապատրաստական ամբողջ շրջանում նրանք կայքը մոնոթորինգ անելու և լավագույն տարբերակը ընտրելու հնարավորություն են ունենում։

Եթե ձեզ չի հաջողվում լավ առաջարկ գտնել որևիցե մի ավիաընկերության կողմից, ապա փորձեք ճշտել արդյոք վառելիքի վճարը մտնում է տոմսի գումարի մեջ։

Հաճախ էժան ավիատոմսերը այդքան էլ էժան չեն, քանի որ հանկարծ կարող է պարզվել, որ ուղևորը դեռ պետք է լրացուցիչ վճարի վառելիքի համար, որը կարող է կազմել գրեթե այնքան, որքան վճարվել է տոմսի համար։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Էժան տոմսերի սակագնի մեջ կարող են ներառված չլինել նաև այլ լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են ուղեբեռի փոխադրումը, սնունդը և այլն։ Այս բոլոր մանրամասները նախօրոք պարզեք, որպեսզի հետո ստիպված չլինեք մի շարք ծառայությունների համար վճարել։

Խորհուրդներ փորձառու ճամփորդներից

  1. Եթե ցանկանում եք խնայել միջազգային չվերթների ժամանակ, ապա փորձեք չարտերային չվերթների շարքում հարմար տարբերակ գտնել,
  2. Միջազգային չվերթների դեպքում, ավելի լավ է միանգամից նաև հետադարձ ուղղությամբ տոմս գնել, ինչը արդեն իսկ որոշակի խնայողության հնարավորություն կտա,
  3. Եթե ձեզ չեն վախեցնում դադարները, ապա ճամփորդեք տարանցիկ չվերթներով։

Շաբաթվա որ օրերին են ավիատոմսերը էժան

Ավիաընկերությունները ավիատոմսերի համար ամենաբարձր գները սահմանում են տոնական և հանգստյան օրերին։

Եթե դուք որևէ տեղ չեք շտապում, ապա փնտրեք ավելի հարմար տարբերակներ այլ օրերի։ Փորձագետների կարծիքով ամենաէժան ավիատոմսերը վաճառվում են երեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Օրվա որ ժամին է պետք ավիատոմսեր ամրագրել

Նվազեցված գներով ավիատոմս ձեռք բերելու լավագույն տարբերակը ժամը 15։00֊ից հետոն է, երբ շատ ընկերություններ ակցիաներ են կազմակերպում, ինչպես նաև գիշերային ժամերին՝ 01։00֊ից մինչև 05։00֊ը։

Շատերը այդ ժամերին քնած են և առանձնապես հետաքրքրված չեն ավիատոմս ձեռք բերելու մտքով։ Պոտենցիալ հաճախորդների ներգրավման համար ընկերությունները հաճախ կազմակերպում են գիշերային վաճառք, երբ թանկ ավիատոմսերը կարելի է գնել շատ շահավետ գներով։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Եթե դուք ավիատոմս եք փնտրում 2 կամ ավելի մարդկանց համար, ապա լրացրեք մեկ ուղևորի որոնման հայցը և յուրաքանչյուրի համար առանձին ավիատոմս ձեռք բերեք։

Բանն այն է, որ 2 կամ ավելի մարդկանց համար որոնելու դեպքում, ծրագիրը ավտոմատ կերպով առաջարկում է ստանդարտ փաթեթներ։

Շատ լավ կլինի, եթե թռիչքից 5֊6 ամիս առաջ սկսեք մոնիթորինգ անել կայքը։ Վստահաբար դուք կկարողանաք էժան ավիատոմս գտնել՝ Ձեր ցանկացած ուղղությամբ։

Որ օրերին և որ ժամերին են ամենաէժան ավիատոմսեր  լինում

Դե իսկ խնայելը միշտ հաճելի է։

Իսկ եթե Ձեր թռիչքը նախատեսված չէր, դուք ստիպված եք մոտակա օրերին մեկնել անհրաժեշտությունից ելնելով, ապա մնում է միայն հուսալ, որ հաջողակ կգտնվեք։

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: