ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Ցանկացած թռիչք, անկախ տևողությունից, օրգանիզմի համար փորձություն է, ուստի ցանկալի է իմանալ, թե որոնք են ձեր գնած ինքնաթիռի էկոնոմ դաս կոչվող սրահի լավագույն նստատեղերը։ Հարմարավետության որոշիչ գործոններից մեկն էլ՝ նստատեղն է։

Ավիատոմս գնելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել տեղին։ Մենք կօգնենք ձեզ հասկանալ, թե որոնք են ինքնաթիռի էկոնոմ դաս սրահի լավագույն նստատեղերը:

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

ինքնաթիռի էկոնոմ դաս սրահը հարմարավետությամբ աչքի չի ընկնում, բայց նույնիսկ այդտեղ կարելի է ընտրել լավագույն նստատեղերը։

Լավ տեղ կամ «լավագույն նստատեղերը» ասվածը վերացական գաղափար է, քանի որ յուրաքանչյուր ուղևոր իր պատկերացումն ունի այդ մասին։ Սակայն գոյություն ունեն մի քանի կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել։

Ինքնաթիռում էկոնոմ դասի լավագույն նստատեղերը գտնվում են առաջին շարքում։ Այս դեպքում ուղևորի հանգիստ նստելուն ոչ ոք ու ոչինչ չի խոչընդոտի: Ցանկության դեպքում կարելի է անգամ ոտքերը առաջ մեկնել, որպեսզի չթմրեն:

Ուղևորների մեծ մասը ձգտում է զբաղեցնել առջևի շարքը։ Այդպես կարելի է  ընտրել ուտելիքը, ոչ թե բավարարվել մնացորդներով։ Իսկ բացի այդ՝ վայրէջքի ժամանակ բոլորից շուտ կարելի է իջնել։ Նաև առավել շատ տարածություն կա թեկուզ տեղում շարժվելու համար։

Դե, իհարկե բիզնես դասին չի հասնի։

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Օդանավի այս հատվածը ամենաքիչն է ենթակա տուրբուլենտության ազդեցությանը, ինչը շատ օգտակար է հատկապես այն ուղևորների համար, որոնք վախենում են թռիչքից։ Բացի դա շատ հարմար է երեխաների համար, որոնց համար թռիչքն արդեն իսկ մեծ սթրես է։

էկոնոմ դասի լավագույն նստատեղերը հաճախ առաջարկում են բալիկ ունեցող ուղևորներին։ Երեխաների լացն ու կամակորությունները հաստատ ճանապարհի լավագույն ուղեկիցները չեն։ Դա իհարկե մեծ թերություն է, քանի որ երեխաները այդպես էլ չեն կարողանում հանգստանալ։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Իսկ ահա առջևում նստելը հարմար ու ձեռնտու տարբերակ է ծնողների համար, քանի որ կարող են պատից մանկասալյակ ամրացնել։ Մանկասալյակում երեխաների համար տաք է, հանգիստ ու ջերմ։

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Ամենաանվատնգ նստատեղերը ինքնաթիռի պոչի մոտ են։ Եթե թռիչքը քննարկված ու մարդաշատ չէ, ապա հնարավորություն կա մի քանի տեղ զբաղեցնել և անհարմարությունների չբախվել։

Ուղևորների կողմից բորտ-ուղեկցորդներին ամենից հաճախ տրվող հարցը հետևյալն է՝ արդյոք ազատ տեղ կա՞, որը կարելի է լրացուցիչ զբաղեցնել: Որպես կանոն, դա պարզ է դառնում միայն այն բանից հետո, երբ բոլորը մտնում են ինքնաթիռ, և դուռը փակվում է։

Այդ ժամանակ կարող է պարզվել, որ մի ամբողջ շարք ազատ է, որտեղ կարելի է միայնակ հարմարավետ նստել և անգամ պառկել:Ինքնաթիռ վերջինը մտնելու դեպքում ուղևորը կարող է տեսնել բոլոր ազատ տեղերը և զբաղեցնել դրանք։  Բայց անհրաժեշտ է ուշադիր լինել՝ թռիչքից չուշանալու համար:

Խորհուրդ չի տրվում նստել այնտեղ, որտեղ

  1. Հնարավոր չէ նստարանը ետ տանել:
  2. Հնարավոր չէ թիկնամասը պառկեցնել:
  3. Պատուհան չկա:
  4. Վարդակի մոտ:

Ինքնաթիռի տեղերի տեղադրությունը հանրամատչելի տեղեկատվություն է։ Ավիաընկերության կայքում հեշտությամբ կարելի է գտնել ինքնաթիռի նստատեղերի տեղադրությունը։ Այնտեղ շատ լավ երևում է, թե ինչը որ մասում է գտնվում։ Չգտնելու դեպքում կարելի է տվյալ ինքնաթիռի սխեման փնտրել համացանցում։

Գոյություն ունեն հատուկ կայքեր, որտեղ կարելի է ստուգել այս կամ այն ավիաընկերության ինքնաթիռների սրահի նստատեղերը․ սա կօգնի հասկանալ՝ արդյոք հնարավոր է հարմար տեղ ընտրել։

Այն ուղևորները, ովքեր չեն ցանկանում լսել շարժիչի աղմուկը, պետք է ընտրեն ինքնաթիռի դիմային հատվածին մոտ նստատեղերը։ Այս դեպքում հնարավոր է նաև օգտվել ավելի հարուստ ճաշացանկից․ ուտելիքը սկսում են բաժանել հենց այս հատվածից։

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Միջինից շատ ավելի բարձր հասակ ունեցեղ մառդկանց խորհուրդ է տրվում նստել վթարային ելքի մոտ: Այնտեղ ավելի մեծ է նստատեղերի շարքերի միջև տարածքը, հետրաբար չվերթն ավելի հարմարավետ կլինի։

Հրաշալի տարբերակ է լուսամուտի մոտ նստելը, ինչը թույլ կտա հիացմունքի շատ պահեր ապրել։ Զուգարանի մոտ գտնվող նստատեղերը լավագույն տարբերակը չեն։ Առաջին հերթին, զուգարանից մեծաքանակ մարդիկ են օգտվում, որոնք անցնելիս կարող են խանգարել։ Երկրորդ պատճառը տհաճ հոտն է։ Այս նրբությունները պետք է միշտ հաշվի առնել։

Ինչպես ամրագրել ինքնաթիռի էկոնոմ դաս սրահի լավագույն նստատեղերը

Նախընտրած տեղը ամրագրելու մի քանի տարբերակներ կան.

  1. Ավիափոխադրող ընկերության կայքում։
  2. Ավիաընկերություն զանգահարելու միջոցով։
  3. Օնլայն ռեգիստրացիայի ժամանակ։
  4. Օդանավակայանում ռեգիստրացիայի ժամանակ։

Որքան շուտ ուղևորը սկսի հարմար տեղ փնտրել, այդքան լավ։ Եթե ժամանակը չի ներում, ապա կարելի է բանակցություններ սկսել չվերթի գրանցման ժամանակ։ Եթե ինչ-որ մեկը, ում տեղը ավելի հարմար է, չգա թռիչքին, ապա բանակցություններ վարած ուղևորը կարող է նստել նրա փոխարեն։

Ինքնաթիռի էկոնոմ դաս․ Ինչպես ընտրել լավագույն նստատեղերը

Եթե անկեղծ, ապա ինքնաթիռում լավագույն տեղերը, բնականաբար, բիզնես դասում են, բայց այս խորհուրդներին հետևելու դեպքում, հեշտությամբ կարելի է գտնել էկոնոմ դասի լավագույն նստատեղերը և տիրանալ ամենալավ տեղին, ինչը թույլ կտա ճանապարհի ընթացքում անհարմարություններ չզգալ անգամ ինքնաթիռի էկոնոմ դաս սրաում իրականացվող թռիչքից։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: