Հաճախ կարիք է լինում իրականացնել ծանր հիվանդների տեղափոխումը արտերկիր, որպեսզի պատշաճ բուժում ստանան: Բժիշկները միաբերան խորհուրդ են տալիսծանր հիվանդների տեղափոխումը իրականացնելիս նախապատվությունը տալ ավիացիոն փոխադրամիջոցներին։

Հիվանդների տեղափոխումը ինքնաթիռով. առավելություններ
- Արագ է
- Հարմարավետ է
- Գները խելամիտ են
Կրիտիկական իրավիճակներում, ժամերը, անգամ րոպեները շատ կարևոր են, հետևաբար որքան շուտ իրականացվի հիվանդների տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն, այդքան ավելի բարձր կլինի նրա ապրելու հավանականությունը։
Նման դեպքերում, լավագույն տարբերակը օդային փոխադրամիջոցներից օգտվելն է։ Սակայն, եթե անգամ իրավիճակը կրիտակական չէ, միևնույն է, հիվանդների տեղափոխումը ավելի հեշտ է կարճատև թռիչքի միջոցով, քան ավտոմեքենայով կամ մեկ այլ տրանսպորտով։

ժամանակակից ինքնաթիռներում առկա են բոլոր պայմանները, որոնք նպաստում են հարմարավետությանը։ Թռիչքի ընթացքում ուղևորները նույնիսկ չնչին անհանգստություն չեն զգում, ինչը հատկապես լուրջ հիվանդություն ունեցող մարդկանց համար շատ կարևոր է։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ հիվանդների տեղափոխումը կազմակերպելը բավական ծախսատար գործընթաց է: Եթե այս հարցին այլ կողմից նայենք, ապա ակնհայտ է, որ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը բավականին խնայվում է:
Հիվանդի համար ստեղծված պայմանները շատ հարմարավետ են, ինչը թույլ է տալիս խուսափել առողջական վիճակի հնարավոր բարդացումներից։ Իսկ հնարավոր բարդացումները ենթադրում են հավելյալ ծախսեր։
Հիվանդների տեղափոխումը ինքնաթիռով. եղանակները
Նման հիվանդների ավիափոխադրման համար գործում են 3 տեսակի ավիափոխադրամիջոցներ.
- Հատուկ բժշկական ինքնաթիռներ
- Չարտերային ինքնաթիռներ
- Տրանսպորտային ինքնաթիռներ
Հատուկ բժշկական ինքնաթիռները ապահովված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ռեանիմացիոն մահճակալներով։ Դրանց ամենամեծ առավելություններից մեկն էլ այն է, որ ապահովված են բարձր ճշգրտությամբ նավիգացիոն սարքավորումներով, հետևաբար կարող են ծառայել ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած պահի։
Հարկ է նշել, որ բժշկական ինքնաթիռները միշտ պահվում են թռիչք կատարելու պատրաստ վիճակում։ Բժշկական օդանավերը անփոխարինելի են տուժածների կամ ծանր հիվանդների տեղափոխումը իրականցնելու համար, որոնք անկարող են ինքնուրույն տեղաշարժվել կամ սովորական օդանավով թռիչքին դիմանալ:
Բուժող բժիշկների նշանակումով, եթե հիվանդի վիճակը ծանր է և համապատասխան սարքավորումներով հագեցած ինքմաթիռներ չկան, ապա հիվանդին կարելի է տեղափոխել նաև չարտերային թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով։
Այս դեպքում, պահանջվող վճարման չափը շատ ավելի քիչ է, քան բժշկական ինքնաթիռների դեպքում։

Սակայն ադմինիստրատիվ հարցերի կարգավորման համար բավականին երկար ժամանակ է պահանջվում. տոմսեր ամրագրելիս (այդ թվում՝ բժշկական անձնակազմի համար), վիզա ձևակերպելիս և այլն։
Նման ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է գոնե մեկ օր առաջ պայմանավորվածություն ձեռք բերել։
Որոշ դեպքերում հիվանդների տեղափոխումը է վերակենդանացման մեքենաներով (տեղավորվում են տրանսպորտային ինքնաթիռների մեջ): Դրանք հագեցած են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ուստի հիվանդին թռիչքի համար նախապատրաստելը ավելի քիչ ժամանակ ու էներգիա կխլի։
Բացի այդ, այս տարբերակում կարիք չի լինում ուղևորներին անհանգստություն պատճառել՝ անկողնուց անկողին տեղափոխելով։
Բժշկական ավիացիա. Երբ դիմել օգնության
Բժշկական ավիացիոն ծառայությունները կարող են պահանջվել հետևյալ դեպքերում.
- եթե հիվանդը շտապ վիրահատության և արտասահման կամ մեծ հեռավորության վրա տեղափոխման կարիք ունի, բայց անկարող է ինքնուրույն տեղաշարժվել կամ սովորական օդանավով թռիչքին դիմանալ,
- եթե հիվանդի մոտ արյունահոսություն է կամ կան որոշակի բարդություններ, որոնք պահանջում են լրացուցիչ բժշկական սարքավորումների առկայություն օդանավում,
- եթե հիվանդը զգայուն է նույնիսկ ամենաթեթև ցնցումներին, այսինքն նրա փոխադրումը ավտոտրանսպորտով անհնար է իրականացնել,
- եթե ծրագրել է ծննդաբերել Նիցցայի կամ Մոնակոյի կլինիկայում, բայց ծննդաբերական ցավերը ժամանակից շուտ են սկսվել:
Բժշկական ավիացիայի բրիգադները
Բժշկական ավիացիայի ժամանակակից հնարավորությունները տպավորիչ են: Այսօր պատվիրատուի ցանկությամբ օդանավում կարող են լինել վերակենդանացման բրիգադներ, սրտաբաններ, նեյրովիրաբույժներ, մանկաբույժներ և այլն հիվանդների տեղափոխումը առավելագույնս ապահով դարձնելու համար:

Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև մանկական վերակենդանացման ծառայություններ:
Ընկերության ընտրությունը թերևս ամենակարևոր հարցերից մեկն է։ Անհրաժեշտ է գտնել հեղինակավոր և մեծ փորձ ունեցող ընկերություն, հիվանդների տեղափոխումը իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով և անձնակազմով։
Այդ դեպքում թռիչքը կանցնի առավել անվտանգ և հարմար։
