ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Ավիաչվերթի առցանց ռեգիստրացիա կամ Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին ծառայությունը ժամանակակից ծառայություն է, որն ուղևորներին թույլ է տալիս տան պայմաններում ինքնուրույն իրականացնել չվերթի ռեգիստրացիան՝ գրանցումը։

Դրա համար պետք է ձեռքի տակ համապատասխան գաջեթ ունենալ։ Այս ծառայությունը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր բավարար ժամանակ չունեն և չեն կարող օդանավակայանում երկար հերթ կանգնել։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. քայլ առ քայլ

Առցանց ռեգիստրացիա անցնելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ էլեկտրոնային ավիատոմս՝ չվերթի համարի և ավիատոմսի համարի տվյալներով։

Այսպիսի հնարավորություն ոչ բոլոր ավիաընկերություններն են ընձեռում, ուստի ուղևորը ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչից պետք է նախապես ճշտի՝ արդյոք ընկերությունը ուղևորների համար ապահովու՞մ է առցանց ռեգիստրացիային մասնակցելու հնարավորություն։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Ներքին և միջազգային չվերթների առցանց ռեգիստրացիայի համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները.

  • Մուտք գործել այն ավիաընկերության պաշտոնական կայք, որից գնվել է տոմսը։
  • Գտնել «Առցանց գրանցում» կոճակը և սեղմել դրա վրա։
  • Նոր պատուհանում կբացվի գրանցման համար նախատեսված դաշտը։ Մնում է միայն հետևել հրահանգներին. լրացնել ավիատոմսի տվյալները, անունը, ազգանունը, հայրանունը և մնացած բոլոր անհրաժեշտ տվյալները։
  • Նշել անհրաժեշտ կետերը (օրինակ, ուղեբեռի առկայությունը)։
  • Հաջորդիվ, բերված ցանկից անհրաժեշտ է ընտրել ինքնաթիռի սրահում առկա ազատ նստատեղերից մեկը։
  • Սեղմել «Ավարտել» կոճակը։ Գրանցումն ավարտված է։

Ուղևորի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է նամակ, որը պարունակում է վայրէջքի անցագրի շտրիխ կոդը: Դա անհրաժեշտ է տպել կամ պահել որևէ բջջային գաջեթի մեջ, օրինակ՝ հեռախոսում։

Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները դա սկանավորում են՝ գրանցման ավարտը հաստատելու համար։
Սակայն ոչ բոլոր օդանավակայաններում կան շտրիխ կոդը սկանավորելու համար անհրաժեշտ սարքավորումներ, ուստի մենք խորհուրդ են տալիս վայրէջքի անցագիրը տպել, ինչի շնորհիվ հնարավոր է խուսափել փաստաթղթերի ստուգման ժամանակ հնարավոր բարդություններից։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. երբ է սկսվում

Յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում առցանց օնլայն գրանցման ժամկետները։ Ավիափոխադրողների մեծ մասի մոտ այն սկսվում է թռիչքից 24 ժամ առաջ և ավարտվում, երբ թռիչքի մեկնարկին մնում է 30֊60 րոպե ժամանակ։

 

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ
Առցանց օնլայն գրանցման համար սահմանված ժամկետի մասին հուսալի տեղեկություններ իմանալու համար պետք է այցելել ձեր չվերթը իրականացնող ավիափոխադրող ընկերության պաշտոնական կայք։
Ռեգիստրացիայի վերջնական փուլում անհրաժեշտ է տպել վայրէջքի անցագիրը և ճիշտ ժամանակին լինել օդանավակայանում։ Եթե ուղեբեռ ունեք, ապա նկատի ունեցեք, որ այն հանձնելու վրա ևս ժամանակ եք ծախսելու։
Տպագիր փաստաթուղթը օդանավակայանում ներկայացրեք ընկերության լիազորված աշխատակցին, իսկ հետո արդեն գնացեք ձեր ուղեբեռը հանձնելու։
Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. ինչպես հանձնել ուղեբեռը

Օդանավակայանում կան ուղեբեռի ընդունման սրահներ այն մարդկանց համար, ովքեր իրենց ռեգիստրացիան անցել են ստանդարտ տարբերակով և կան սրահներ այն մարդկանց համար, ովքեր օգտվել են առցանց ռեգիստրացիային մասնակցելու հնարավորությունից։ Այս տարբերակի դեպքում մուտքը բավականին քիչ ժամանակ է խլում, իսկ հերթեր սովորաբար չեն լինում։
Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Ուղեբեռը հանձնվում է ստանդարտ կանոնների համաձայն։ Բոլոր անձնական իրերը պետք է լավ փաթեթավորված լինեն։ Ճամպրուկի մեջ չպետք է լինեն այնպիսի իրեր, որոնք արգելված է փոխադրել։
Ուղեբեռը հանձնելու համար անհրաժեշտ է աշխատակցին ներկայացնել Ձեր վայրէջքի անցագիրը՝ էլեկտրոնային ձևաչափով։ Ուղեբեռը հանձնելուց հետո ուղևորին տրվում է թղթե անդորրագիր, որը ժամանելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել օդանավակայանի սշխատակցին՝ ուղեբեռը վերցնելու համար։
Նախքան վայրէջքը կատարվող վերջին ընթացակարգերը անձնագրային ստուգումն ու մաքսային ստուգումն է։ Դրանք բոլոր ուղևորների համար իրականացվում են նույն ստանդարտ եղանակով։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. արժեքը

Այս ծառայության համար ուղևորը պետք է որոշակի գումար վճարի՝ գործող գնացուցակի համաձայն։
Առցանց գրանցման համար պահանջվող գումարի չափը տարբեր ավիաընկերություններում տարբեր է։ Ավիափոխադրող ընկերությունը իրավունք ունի ինքնուրույն որոշել առաջարկվող ծառայությունների իրականցման համար պահանջվող գումարի չափը։
Ավելի հուսալի ինֆորմացիա ստանալու համար այցելեք չվերթն իրականացնող սվիաընկերության պաշտոնական կայք։

Ծառայության անմատչելի լինելու խնդրի հիմքում կարող են ընկած լինել հետևյալ պատճառները.

  1. Խնդիրներ համացանցի հետ,
  2. Ավիաընկերության ծրագրում առկա տեխնիկական թերություններ։

Ավիաընկերություններում գործող կանոնները որոշակի սահմանափակումներ են դնում առցանց գրանցման վրա, որը շահավետ է հետևյալ ուղևորների համար.

  • Նախատեսում են մեկնել տնային կենդանիների հետ,
  • Ունեն հաշմանդամության կարգ և աջակցության կարիք են զգում,
  • 9 հոգուց կազմված ուղևորների խմբի համար,
  • Պլանավորում են «դադարներով» մեկնել,
  • Այն ուղևորների համար, ովքեր իրենց հետ հատուկ ուղեբեռ ունեն, որը վտանգավոր կամ թանկարժեք է։

Եթե դուք ձեր ավիատոմսը ձեռք եք բերել զբոսաշրջային գործակալության միջոցով, ապա խորհուրդ չի տրվում առցանց ռեգիստրացիայի մասնակցել։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Քիչ չեն դեպքերը, երբ մարդը որոշակի հանգամանքներից ելնելով չեղարկում են նախատեսված թռիչքը։ Ավիափոխադրողների կանոնների համաձայն, յուրաքանչյուր ուղևոր կարող է չեղյալ համարել առցանց գրանցումը, սակայն ոչ ուշ քան թռիչքից 40֊50 րոպե առաջ։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Այս գործողությունը կարող եք իրականացնել մի քանի եղանակով.

  • Ավիաընկերության պաշտոնական կայքում փորձեք գտնել համապատասխան բաժինը, որտեղ ռեգիստրացիան չեղյալ համարելու ընթացակարգի մասին տեղեկություն կա հրապարակված։
  • Հետևեք համապատասխան հրահանգներին և վերջ։ Ավիաընկերությունը իրավունք ունի տուգանելու ձեզ՝ տոմսի արժեքի որոշակի տոկոսի չափով։

Ռեգիստրացիան կարելի է չեղյալ համարել նաև օդանավակայանի սրահում։ Անհրաժեշտ է գտնել հատուկ տերմինալ և հետևելով համապատասխան հրահանգներին՝ չեղյալ համարել։
Խնդրի կարգավորման համար կարելի է նաև դիմել ավիաընկերության ռեգիստրացիայի բաժնի աշխատակցին։ Մասնագետը շատ արագ կիրականացնի չեղարկումը։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. առավելություններն ու թերությունները

Առավելությունները հետևյալն են.

  • Ավիաընկերությունները իրենց ծառայությունները մատուցում են ամբողջ օրվա ընթացքում։ Այսպիսով, ուղևորը կարող է մասնակցել ռեգիստրացիային այն ժամին, երբ իրեն է հարմար։
  • Կարիք չի լինի ռեգիստրացիայի բաժնի մոտ երկար հերթ կանգնել։
  • Առցանց ռեգիստրացիա անցած մարդկանց համար նախատեսված հատուկ բաժին կա, որտեղ կարող են հանձնել ուղեբեռը՝ առանց երկար հերթ կանգնելու։
  • Կարող եք նախապես ամրագրել ինքնաթիռի սրահի Ձեր նախընտրած տեղը՝ նշելով առաջարկվող տարբերակներից մեկը:
Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Թերությունները հետևյալն են.

  • Ծառայության համար անհրաժեշտ է վճարել։
  • Համակարգի աշխատանքը կարող է խափանվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
  • Այս ընթացակարգի համար ոչ միայն համացանցին միացված գաջեթ է պետք, այլ նաև տպիչ սարք՝ վայրէջքի անցագիրը տպելու համար։

Առցանց ռեգիստրացիայի համակարգը ոչ բոլոր ավիաընկերություններում է ներդրված։ Որոշակի խմբի ուղևորներ չեն կարող օգտվել այս ծառայությունից՝ գործող սահմանափակումներով պայմանավորված։
Յուրքանչյուր ավիափոխադրող իրավասու է որոշել արդյո՞ք ընկերությունը ուղևորներին ապահովելու է առցանց ռեգիստրացիա անցնելու հնարավորությամբ և եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում է պետք իրականացնել առցանց ռեգիստրացիան։
Ավելի լավ է նախապես ամեն ինչ ճշտել։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. Աերոֆլոտ

Այս ավիաընկերության օնլայն ռեգիստրացիան սկսվում է թռիչքից 24 ժամ շուտ և ավարտվում 40 րոպե առաջ։
Այստեղ գործում են սահմանափակումներ այն ուղևորների համար, որոնց հետ մինչև 2 տարեկան երեխաներ կամ ընտանի կենդանիներ կան։ Հաշմանդամներին ևս չի թույլատրում առցանց գրանցվել։

Դեպի ԱՄՆ և Հնդկաստան իրականացվող չվերթների դեպքում առցանց գրանցում չի գործում։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. Պոբեդա

Եթե ձեր թռիչքը սպասարկում է այս ավիաընկերությունը, ապա առցանց ռեգիստրացիային կարող եք մասնակցել դեռ 1 օր առաջվանից, բայց ոչ ուշ, քան թռիչքի մեկնարկից 40 րոպե առաջ։
Այս տարբերակից կարող են օգտվել միայն այն ուղևորները, ովքեր տոմս ամրագրելու ժամանակ՝ ամրագրել են նաև իրենց տեղը ինքնաթիռի սրահում։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Ռեդ Վինգս ավիաընկերության պայմանները Օնլայն գրանցման համար

Թռիչքից 1 օր առաջ արդեն կարող եք օգտվել այս ծառայությունից։ Վերջնաժամկետը թռիչքից 3 ժամ առաջ է։ Այս ծառայությունը հասանելի է այն բոլոր ուղևորների համար, ովքեր չունեն հատուկ ուղեբեռ և լրացուցիչ ծառայությունների կարիք չեն զգում։ Այս ծառայությունից օգտվելու համար պետք է մուտք գործել ավիաընկերության կայքի «Վեբ ռեգիստրացիա» բաժին։

Պեգաս Ֆլայ ավիաընկերություն

Կարող եք առցանց ռեգիստրացիայի ծառայությունից օգտվել դեռևս թռիչքից 72 ժամ առաջ։ Ծառայությունը սկսում է չգործել, երբ թռիչքի մեկնարկին մնում է մեկ ժամ։ Այս տարբերակից կարող են օգտվել բոլոր նրանք, որ էլեկտրոնային ավիատոմս են ամրագրել, անկախ այն բանից թռիչքը միջազգային է թե ներքին։

Ռոսսիա ավիաընկերություն

Առցանց ռեգիստրացիան սկսվում է թռիչքից 23 ժամ առաջ և ավարտվում, երբ թռիչքի մեկնարկին մնում է 4 ժամ։
Ընկերությունը առցանց ռեգիստրացիային մասնակցելու հնարավորություն է տալիս նաև այն ուղևորներին, որոնց հետ փոքրիկ երեխաներ կան, սակայն ինքնաթիռի սրահում տեղի ընտրության հարցում որոշակի սահմանափակումներ կան։

 

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. S 7

Այս ավիաընկերությունում ևս որոշակի սահմանափակումներ են գործում առցանց ռեգիստրացիայի ժամանակի հետ կապված. սկսվում է 30 ժամ առաջ, ավարտվում, երբ թռիչքի մեկնարկին մնում է 50 րոպե։

Ոչ բոլոր ուղղություններով մեկնելու դեպքում է կարելի օգտվել այս ծառայությունից։ Ընկերության պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ մեկնելիս կարելի է առցանց գրանցվել։

Ուրալյան ավիաուղիներ ավիաընկերություն

Թռիչքի մեկնարկից 23 ժամ առաջ սկսվում է առցանց ռեգիստրացիան, իսկ 4 ժամ առաջ՝ ավարտվում։
Մինչև 2 տարեկան բալիկ ունեցող ուղևորները կարող են օգտվել այս ծառայությունից, սակայն էլեկտրոնային անցագիր չեն ստանա։ Էլեկտրոնային փոստով նրանց ծանուցում կուղարկվի, որը պետք է ներկայացնեն ընկերության ռեգիստրացիայի բաժնի աշխատակցին՝ վայրէջքի անցագիր ստանալու համար։

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

 

Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին. Յուտէյր

Թռիչքից մեկ օր առաջ արդեն կարելի է մասնակցել առցանց ռեգիստրացիային, սակայն հիշեք, որ թռիչքի մեկնարկից մեկ ժամ առաջ ծառայությունը սկսում է չգործել։
Ոչ բոլոր ուղղություններով մեկնելու դեպքում է կարելի օգտվել այս ծառայությունից։ Ընկերության պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ մեկնելիս կարելի է առցանց գրանցվել։ Ձեզ հետաքրքրող տեղեկությունը կարող եք իմանալ նաև հեռախոսազանգի միջոցով։
Առցանց ռեգիստրացիան ժամանակի խնայողության հիանալի հնարավորություն է, սակայն դժվարություններից և անախորժություններից խուսափելու համար անհրաժեշտ է ծանոթանալ Ձեզ սպասարկող ավիաընկերությունում այս ծառայության համար գործող կանոններին և սահմանափակումներին։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: