Մարդկանց մեծամասնությունը նախօրոք ամրագրում է ինքնաթիռի ավիատոմս, քանի որ հստակ հաշվարկում է մեկնման ամսաթիվն ու իրեն հարմար ժամանակը։ Բայց մարդկային կյանքը շատ անկանխատեսելի է և երբեմն անհրաժեշտ է լինում փոխել սեփական պլանները, այդ թվում՝ տեղափոխել նշանակված թռիչքը մեկ այլ օրվա վրա։ Կհամաձայնվեն արդյոք ավիաընկերությունները փոխել նախապես գնված ավիատոմսի ամսաթիվը և ի՞նչ պայմանների դեպքում է հնարավոր իրականացնել այդ փոփոխությունը, մանրամասն կկարդաք այս հոդվածում։

- Ավիատոմսի օրը փոխելու կանոնները
- Եթե գնել եք էլեկտրոնային ավիատոմս․ Ինչպես փոխել թռիչքի օրը
- Չվերադարձվող տիպի ավիատոմսի օրվա փոփոխություն
- Ինչպես փոխել թռիչքի օրը անհատական ավիաընկերություններում
- «Աէրոֆլոտ» ավիաընկերություն առաջարկը
- «Պոբեդա» ավիաընկերություն առաջարկը
- «S7» ավիաընկերություն առաջարկը
- «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերություն առաջարկը
- «Յուտէյր» ավիաընկերություն առաջարկը
Ավիատոմսի օրը փոխելու կանոնները
Համաշխարհային ավիաընկերությունները թույլ են տալիս փոխել ավիատոմսի օրը, միայն թե այդ գործընթացը տեղի է ունենում հատուկ պայմաններով, որոնք կարգավորվում են ավիափոխադրողների կողմից մշակված կոնկրետ կանոններով։
- Դուք կարող եք փոխել բիզնես և պրեմիում դասի ավիատոմսերի օրը առանց բախվելու էական խնդիրների հետ և լրացուցիչ վճարումներ կատարելու,
- Էկոնոմ դասի էժան ավիատոմսերի օրը փոխելու համար անհրաժեշտ է որոշակի գումար վճարել։ Գումարի չափը որոշում է ավիափոխադրող ընկերությունը՝ տոմսի ինքնրժեքի որոշակի տոկոսը։
- Նվազեցված արժեքով ավիատոմսերը, որոնք ձեռք են բերվել զեղչով (ակցիայի շրջանակներում), ընդգրկված են այն տոմսերի շարքում, որոնք հնարավոր չէ ետ վերադարձնել։ Եթե ուղևորը ցանկանում է փոխել ավիատոմսի օրը, ապա պարտավոր է թռիչքից հրաժարվելու համար հարգելի պատճառ ներկայացնել։ Տոմսը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, երբ ընտրված փոխարինող թռիչքի համար առկա են ազատ տեղեր։
Եթե ձեզ մոտ առաջացել է խիստ անհրաժեշտություն թռիչքի օրը փոխելու հետ կապված, ապա խոսեք ավիափոխադրող ընկերության ներկայացուցչի հետ և ճշտեք, արդյոք այդպիսի ծառայություն մատուցելը մտնում է տոմսի արժեքի մեջ և ինչ պայմաններ են անհրաժեշտ տոմսը փոխելու համար։
Եթե գնել եք էլեկտրոնային ավիատոմս․ Ինչպես փոխել թռիչքի օրը
Ժամանակակից մարդիկ չեն ցանկանում իրենց թանկարժեք ժամանակը զուր վատնել, ուստի նախընտրում են չվերթի ավիատոմսը ամրագրել ավիափոխադրող ընկերության կայքի միջոցով կամ առցանց ավիատոմս ձեռք բերել։ Այդ ավիատոմսերը համարվում են էլեկտրոնային և ի տարբերություն սովորական ավիատոմսերի, ձեռքից ձեռք չեն փոխանցվում։ Ամբողջ ինֆորմացիան պահպանվում է էլեկտրոնային եղանակով, իսկ ուղևորները իրենց երթուղու թերթիկը ստանում են էլեկտրոնային փոստի միջոցով և հետո տպագրում են։ Արյո՞ք այս դեպքում հնարավոր է ինչ-որ բան անել։
Էլեկտրոնային ավիատոմսը փոխելու մի քանի եղանակ կա․
- Փոխելու հետ կապված հարցերը լուծել հեռախոսազանգի միջոցով (հստակեցնելով փոխելու համար անհրաժեշտ պայմանները) կայքի ադմինիստրատորի հետ կապվելով:
- Ավիափոխադրող ընկերության կայքի անձնական հաշվի միջոցով ինքնուրույն անել անհրաժեշտ շտկումները և վճարել ոչ շատ մեծ տուգանք՝ ավիաընկերության կանոնների համաձայն։
- Եթե օնլայն համակարգը ժամանակավորապես չի աշխատում կամ ուղևորը համացանցից օգտվելու հնարավորություն չունի, ապա կարելի է դիմել այդ ավիաընկերության մոտակա վաճառակետ, տալ անձնագիրն ու երթուղու թերթիկը, ներկայացնել խնդրանքը, վճարել տուգանքի չափն ու ստանալ նոր ավիատոմս:
Չվերադարձվող տիպի ավիատոմսի օրվա փոփոխություն
Չվերադարձվող տիպի ավիատոմսերը վերադարձման և փոխանակման ենթակա չեն։ Որպես կանոն, դրանք վաճառվում են ամենաէժան գներով։ Ուղևորները կարող են փոխել թռիչքի օրը միայն այն դեպքում, եթե ընտրված չվերթի օրվա փոփոխության համար ծանրակշիռ պատճառ ներկայացնեն։ Հիմնավոր պատճառներից են մտերիմ մարդու մահը կամ համապատասխան բժշկական փաստաթղթերով հավաստողի հայտ եկած լուրջ հիվանդությունը։

Չվերադարձվող տիպի ավիատոմսերը հնարավոր է փոխանակել և վերադարձնել նաև այն դեպքում, երբ խնդիրը թռիչքի պայմանների փոփոխության մեջ է և դա կապված չէ քաղաքացուց։ Դրանք են.
- Երբ թռիչքը երկար ժամանակ ձգձգվում է:
- Ավիափոխադրող ընկերությունը որոշում է երթուղին իրականացնել այլ ինքնաթիռով, որի պայմանները պակաս հարմարավետ են։
- Երթուղու փոփոխություն, որը նպատակահարմար չէ ուղևորի համար։
Ավիափոխադրող ընկերությունները միշտ ընդառաջում են այն ուղևորներին, ովքեր ստիպված են փոխել իրենց թռիչքի օրը՝ ծանրակշիռ պատճառներից ելնելով։
Ինչպես փոխել թռիչքի օրը անհատական ավիաընկերություններում
Տոմսերի փոխանակումը՝ թռիչքի օրվա փոփոխությամբ, կատարվում է որոշակի պայմաններում, որոնք կարգավորվում են ավիաընկերության գործող կանոնակարգով։ Թռիչքային փաստաթուղթ գնելուց առաջ, նախապես ծանոթացեք այդ տեղեկատվության հետ, որպեսզի անսպասելի իրավիճակներում տեղյակ լինեք ձեր հնարավորությունների մասին և օգտվեք դրանցից, եթե զգաք անհրաժեշտությունը։ Օրինակ ինչպիսի՞ն են պայմանները հետևյալ ավիաընկերություններում։
«Աէրոֆլոտ» ավիաընկերություն առաջարկը
Աէորոֆլոտ ընկերությունը բավականին հարմար պայմաններ է առաջարկում այն ուղևորների համար, ովքեր ցանկանում են փոխել թռիչքի օրը։ Այդ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ մոտակա վաճառակետ կամ զանգահարել ընկերության զանգերի կենտրոն։
Հիմնական կանոններն են.
1.Թանկարժեք ավիատոմսերն ու էլեկտրոնային տոմսերը կարելի է փոխել անվճար։
2.Եթե մարդը ծանրակշիռ պատճառներից ելնելով որոշել է փոխել թռիչքի օրը և կարող է ապացուցել դրա խիստ անհրաժեշտ լինելը, ապա տոմսի փոխանակումը իրականցվում է առանց տուգանքների կիրառման։
3.Թռիչքի օրը կարելի է փոխել, եթե ընտրված թռիչքում ազատ նստատեղեր կան։
Եթե ուղևորը ցանկանում է փոխել ոչ միայն թռիչքի օրը, այլ նաև ուղղությունը, ապա ստիպված է վերադարձնել ավիատոմսը և նորը գնել։
«Պոբեդա» ավիաընկերություն առաջարկը
Այս ավիափոխադրող ընկերությունում փոխանակման հետ կապված գործում են հետևյալ կանոնները.
1. Ցածրարժեք ավիատոմսերը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, երբ կա ծանրակշիռ պատճառ, որն անհրաժեշտ է ապացուցել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով։
2. Այն դեպքում, երբ թռիչքից հրաժարվելու պատճառը չվերթի պայմանների փոփոխության մեջ է (չվերթի ձգձգում, երթուղու փոփոխություն և այլն), հետևաբար մեղքը ավիաընկերությանն է, ուղևորը կարող է իր ավիատոմսը փոխել անվճար հիմունքներով։
3. Հնարավոր է, որ ուղևորը ցանկանա ամրագրել ավիատոմս մեկ այլ օրվա համար, երբ ավիատոմսի արժեքը լինի ավելի բարձր, քան նախորդ տոմսինը, այդ դեպքում նա պետք է հավելյալ գումար վճարի։
Այս ավիափոխադրող ընկերությունը հնարավորության է տալիս փոխել տոմսը՝ փոփոխելով նաև երթուղին (ծառայության արժեքը մոտավորապես 2000 ռուբլի է)։ Կարելի է փոփոխության ենթարկել նաև ուղևորի անձնական տվյալները (արդեն իսկ գնված տոմսով կարող է այլ մարդ մեկնել. իսկ այս ծառայության համար անհրաժեշտ է 4000 ռուբլի վճարել )։

«S7» ավիաընկերություն առաջարկը
Այս ընկերության պարագայում ինքնաթիռի տոմսի ամսաթիվը փոխելու պայմանները հիմնականում կախված են սակագնային պլանից.
1. «Բազային էկոնոմ» ֊ այս ավիատոմսերը դասվում են չվերադարձվողների շարքին և փոխանակման չեն ենթարկվում։ Թռիչքի օրը կարելի է փոխել միայն ուշանալու դեպքում, սակայն այդ պարագայում ստիպված կլինեք որոշակի գումար վճարել։ Գումարի չափը կարգավորվում է ավիաընկերության կանոնադրությամբ։
2. «Ճկուն էկոնոմ» ֊ այս ավիատոմսերը հնարավոր է փոխանակել՝ առանց տուգանք վճարելու։ Ուղևորից միայն պահանջվում է վճարել այն դրամական տարբերությունը, որը կառաջանա, եթե նոր ավիատոմսի գնից հանենք հին ավիատոմսի գինը։
3. «Բազային բիզնես» ֊ ավիաընկերությունը այս դասի ավիատոմսերի համար անվճար փոխանակում չի իրականացնում։ Գործին ընթացք կարող է տրվել միայն լրացուցիչ վճարման դիմաց։
4. «Ճկուն բիզնես» ֊ այս դասի ավիատոմսերի փոխանակումը բոլոր դեպքերում իրականացվում է բացարձակ անվճար, անգամ եթե ուղևորը իր իսկ մեղքով ուշացել է չվերթից։
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերություն առաջարկը
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պարագայում ավիատոմսի օրը հնարավոր է փոխել հետևյալ պայմանների առկայության դեպքում.
1. Եթե ուղևորը չեղյալ է համարում թռիչքը և դրա համար ունի լուրջ հիմքեր, ինչպես նաև այդ հիմքերը հաստատող փաստաթղթեր, ապա ավիաընկերությունը փոխում է տոմսի ամսաթիվը՝ առանց հավելյար գումար գանձելու։
2. Պրեմիում դասի,ինչպես նաև բիզնես դասի ավիատոմսերը փոխանակվում են անվճար՝ անկախ պատճառից։
3.Էկոնոմ դասի ավիատոմսերի փոխանակումը հնարավոր է միայն տուգանքը վճարելուց հետո։ Տուգանքի չափը կարգավորվում է ավիաընկերության կանոններով։
4.«Պրոմո֊դաս» սակագնային պլանի ավիատոմսերն ետ չեն վերադարձվում և չեն փոխանակվում։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կան լուրջ պատճառներ։
«Յուտէյր» ավիաընկերություն առաջարկը
Ավիատոմսի օրը փոխելու պայմանները կախված են պատճառներից և սակագնային պլանից։ Տոմսը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, երբ ընտրված թռիչքի համար ազատ նստատեղեր կան։ Բացի այդ, ուղևորից կպահանջվի դիմել ավիաընկերության զանգերի կենտրոն կամ ավիավաճառակետ։

Էկոնոմ դասի տոմսերը փոխելու համար անհրաժեշտ է հավելյալ գումար վճարել։ Անվճար կարելի է փոխել միայն այն ավիատոմսերը, որոնք թանկ սակագնային պլանի են պատկանում։ Էլեկտրոնային ավիատոմսերի պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ հաճախորդը ինքնուրույն կարող է փոխել իր թռիչքի օրը և մեկ այլ օրվա համար ավիատոմս ամրագրել։ Եթե նոր ամրագրած ավիատոմսը ավելի թանկ արժե, ապա հաճախորդին մնում է միայն վճարել գումարային տարբերությունը։
Թե ռուսական և թե այլ երկրների ավիափոխադրող ընկերությունները ձգտում են ուղևորների համար հարմար պայմաններ առաջարկել։
Թռիչքի օրը փոխելը արդեն վաղուց խնդիրներ չի առաջացնում։
Այդ պարագայում անհրաժեշտ է կամ կապվել ավիաընկերության զանգերի կենտրոնի աշխատակցի հետ, կամ ընկերության պաշտոնական կայքի միջոցով կապ հաստատել օնլայն համակարգում աշխատող մասնագետների հետ։ Թռիչքի օրը փոխելու տարբերակ է նաև ընկերության աշխատկցի հետ հեռախոսազանգի միջոցով պայմանավորվածություն ձեռք բերելը։
