ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Ինքնաթիռի ավիատոմս գնելիս լինում են դեպքեր, երբ ուղևորների անձնական տվյալների մեջ սխալներ գրառումներ են թույլ տրված լինում։ Ի՞նչպես լուծել այս խնդիրը և արդյո՞ք հնարավոր է մասնակցել չվերթին ինքնաթիռի ավիատոմսում սխալ գրառման դեպքում՝ առանց ժամանակի և ֆինանսների կորստի։

Սխալ գրառմամբ ավիատոմս․ Ի՞նչպիսի սխալներ են հանդիպում

Յուրաքանչյուր ավիատոմսի ամենակարևոր տեղեկատվությունը դա ուղևորի անձնական տվյալներն են։ Անգամ գրված մեկ սխալ տառը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի ձեզ թույլ չտան մասնակցել թռիչքին։ Շատ ավելի տհաճ է, երբ այդ սխալները ի հայտ են գալիս միայն ամենավերջին պահին։ Նման իրավիճակներում բավականին բարդ է ապացուցել, որ ձեր տվյալները ճիշտ են։

Թոփ սխալներ, որոնք լինում են ավիատոմս ամրագրելու ժամանակ

1. Տպագրական սխալներ անվան, ազգանվան կամ հայրանվան մեջ,

2. Անձնագրի ռեկվիզիտների կամ այլ անձնական տվյալների (սերիա, համար, վավերականության ժամկետ) անճշտություններ,

3. Գրված այլ անուն, ազգանուն, հայրանուն,

4. Անվան ու ազգանվան շփոթություններ,

5. Նոր ազգանվան փոխարեն հին ազգանվան մուտքագրում,

6. Սխալ ծննդյան ամսաթվի մեջ,

7. Սխալ նշված ազգություն կամ բնակության երկիր,

8. Թարգմանության անճշտություններ:

Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Ավիատոմս՝ տպագրական սխալներով անվան, ազգանվան կամ հայրանվան մեջ

Համաշխարհային ավիափոխադրողների օրենքների համաձայն, թռիչքային փաստաթղթերում պետք է նշված լինեն ուղևորի ճշգրիտ անձնական տվյալները՝ անձնագրային տվյալներին համապատասխան։ Ցանկացած տպագրական սխալ դիտվում է որպես կոպիտ սխալ, որի համար կարող են ուղևորին արգելել մասնակցել թռիչքին։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Անվան, ազգանվան կամ հայրանվան մեջ հանդիպող սխալները ամենատարածվածն են։ Ընդ որում խնդիրները կարող են առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ անվան, ազգանվան կամ հայրանվան մեջ տառասխալ է թույլ տրված, այլ նաև այն դեպքերում, երբ օրինակ անունն ու ազգանունը հակառակ տեղերում են գրված։Ազգանվան սխալը հղի է բազմաթիվ վտանգներով, հատկապես երբ սխալ է գրված առաջին տառը։ Օդանավակայանի ցուցակներում որոնումը կատարվում է ըստ ազգանվան, ուստի այդ սխալը չնկատելը շատ բարդ է։

Փորձագետները խորհուրդ են տալիս ինքնաթիռի տոմս գնելու ժամանակ անձնական տվյալներ լրացնելիս շատ ուշադիր լինել և պատրաստի ավիատոմսը ստանալուց հետո, պարտադիր ստուգել և համոզվել, որ ամեն տառը ճիշտ է։

Խնդիրն ավելի հեշտ է լուծել անմիջապես և ոչ թե վերջին պահին:

Այն սխալները, որոնք հայտնաբերվում են նախքան թռիչքը, հեշտությամբ ուղղվում են ավիաընկերությունների լիազորված մասնագետների կողմից։ Բայց նույնիսկ այդպիսի փոփոխություններից հետո, մի ծուլացեք և ևս մեկ անգամ մանրակրկիտ ստուգեք արդյոք ամեն բան ճիշտ է գրված։

Սխալ ծննդյան ամսաթվի մեջ

Ավիատոմսում սխալ գրված ծննդյան օրը, ամիսը կամ տարեթիվը ևս կարող են խնդիրներ ստեղծել թռիչքի պատրաստվող ուղևորի համար։ Այս տվյալները ևս անհրաժեշտ է նախապես ստուգել և եթե սխալ հայտնաբերվի դիմել այն ավիաընկերությանը, որից գնվել է ինքնաթիռի տոմսը։

Ծննդյան ամսաթվում առկա անճշտությունները շտկելու համար երկար ժամանակ չի պահանջվի։

Մասնագետը շատ արագ կուղղի սխալ տվյալները։

Սխալներ անձնագրային տվյալներում

Ինքնաթիռի տոմսում հաճախ կարող են սխալ լինել նաև անձնագրային տվյալները։ Իհարկե միշտ չէ, որ ուղևորները տոմսը ամրագրելիս լրացնում են այդ տվյալները, սակայն եթե այնուամենայնիվ տոմսը արդեն ամրագրել եք և սխալ եք լրացրել անձնագրային տվյալները, ապա շտապեք զանգել ավիաընկերություն և տեղյակ պահել առկա սխալի մասին։ Ավիաընկերության աշխատակիցը շատ արագ կուղղի առկա սխալը։

Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Քանի սխալ կարող է լինել ավիատոմսում

Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի սահմանափակում ուղևորի ավիատոմսի վրա առկա թույլատրելի սխալների քանակի մասով։ Որոշ ավիափոխադրողներ հանգիստ են վերաբերվում 1֊3 սխալին, իսկ որոշներն էլ պահանջում են, որ տվյալները ամբողջությամբ ճիշտ լինեն։

Եթե Ձեր ինքնաթիռի տոմսում սխալ եք հայտնաբերել, ապա զանգեք ավիաընկերության թեժ գիծ և հետաքրքրվեք արդյոք ներում են ավիատոմսի մեջ գրանցված անձնական տվյալներում առկա սխալները և եթե այո, ապա ինչ քանակությամբ սխալներ է թույլատրվում։

Ի՞նչպես են ուղղվում ավիատոմսի սխալները

  1. Որոշ ավիաընկերություններ ավիատոմսի մեջ են շտկումներ անում,
  2. Կան ավիաընկերություններ, որոնք նոր փաստաթուղթ են կազմում,
  3. Կան նաև ավիաընկերություններ, որոնք ավիատոմսում առկա սխալները շտկելու համար որոշակի գումար են պահանջում,
  4. Ավիաընկերության կայքի անձնական հաշվի միջոցով ուղևորը կարող է ինքնուրույն շտկել անձնական տվյալներում առկա սխալները
  5. Կան «գերնյարդային» ուղևորներ, որոնք չեն ցանկանում վատնել իրենց ժամանակը տոմսում առկա սխալները ուղղելու վրա, այդ իսկ պատճառով նախընտրում են նոր ավիատոմս ձեռք բերել։ Սակայն հարցի լուծման այս տարբերակից ոչ բոլորը կարող են օգտվել, քանի որ նոր ավիատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել տոմսի ամբողջ արժեքը, ինչը ենթադրում է հավելյալ ծախսեր։

Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Օգտակար խորհուրդներ

1.Եթե դուք հաճախ եք մեկնում,ապա պարզապես կարող եք գրանցվել ինչ֊որ կայքում, որը իրականացնում է ավիատոմսերի վաճառք։ Գրանցվելու դեպքում ստիպված չեք լինի ամեն անգամ լրացնել ձեր անձնական տվյալները, այսպիսով ազատվելով սխալվելու հավանականությունից /եթե առաջին անգամ հստակ և ճշգրիտ լրացրել եք/,

2.Որքան վաղ հայտնաբերեք սխալը, այդքան ավելի լավ։ Հնարավոր է, որ ավիաընկերությունները անհրաժեշտ շտկումներն անվճար անեն, եթե նրանց հետ կապվեք ոչ ուշ, քան թռիչքից մի քանի օր առաջ եք դիմել,

3. Անհրաժեշտ է կապվել այն ավիաընկերության հետ, որից գնել եք ավիատոմսը։ Եթե օրինակ ավիատոմսն ամրագրել եք ոչ թե ավիափոխադրողից, այլ տուրիստական ընկերությունից, ապա անհրաժեշտ է զանգել այդ տուրիստական ընկերություն։

4.Նախապատրաստեք թեժ գծի օպերատորի հետ խոսակցությունը։ Կարդացեք անհրաժեշտ տեղեկություններ ապրանքանիշի քաղաքականության մասին։

Ուշադիր եղեք տոմս ամրագրելիս և միշտ ստուգեք անձնական տվյալները ավիատոմսը ստանալուց հետո։ Եթե տվյալների մեջ սխալ եք գտնում, կարիք չկա միանգամից հուսահատվել, արագ զանգեք ավիաընկերություն և լուծեք առկա խնդիրը, մի սպասեք թռիչքի օրվան, որպեսզի կարգավորեք խնդիրը։

Հուսով ենք դուք նման խնդիրների չեք բախվի և առանց որևէ խնդրի կիրականացնեք ձեր պլանավորած ճամփորդությունը ցանկացած ուղղությամբ։

Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: