ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինքնաթիռի օնլայն առցանց ավիատոմսեր գնելու 4 հիմնական առավելությունները

Ավիատոմսեր կարելի է գնել ավիաընկերությունից, տուրիստական կազմակերպությունից, օդանավակայանի տոմսարկղից կամ նույնիսկ տերմինալից, ինչի համար պահանջվում է ընդամենը որոշակի ժամանակ ու էներգիա ծախսել։ Իրականում, 21-դարում ավիատոմսերը գնելու ամենահարմար միջոցը համացանցից պատվիրելն է։

Համացանցում կան բազմաթիվ ծառայություններ և կայքեր, որտեղ կարելի է անհրաժեշտ չվերթի համար ավիատոմս ամրագրել և գնել։ Էլեկտրոնային փաստաթուղթը ոչնչով չի տարբերվում տոմսարկղից գնած տոմսից, միայն թե այս պարագայում գնորդն է համապատասխան թռիչքային փաստաթղթի տվյալները լրացնում և տպագրում՝ իրեն հարմար պայմաններում։

Ինքնաթիռի օնլայն առցանց ավիատոմսեր գնելու 4 հիմնական առավելությունները

Էլեկտրոնային ավիատոմսերի առավելությունները

1. Ամրագրումը հարմար է․ Գնորդը կարող է ուսումնասիրել կայքում զետեղված բոլոր մանրամասները առաջիկա չվերթների և երթուղիների մասին, ընտրել իր համար ամենահարմար տարբերակը թե թռիչքի ժամի օրվա հետ կապված և թե գնի առումով։

2.Էլեկտրոնային ավիատոմսերով ինքնաթիռում գրանցումը շատ ավելի արագ է տեղի ունենում, քանի որ ուղևորի բոլոր անձնական տվյալները արդեն իսկ մուտք են արած համակարգիչ, հետևաբար ուղևորը միայն պետք է ներկայացնի երթուղու տպագիր թերթիկը։

3. Էլեկտրոնային ավիատոմսերը շատ ավելի էժան են, քան թղթե ավիատոմսերը ( ընկերությունը ստիպված չէ գումար ծախսել թղթերի, փաստաթղթային աշխատանքների և տպագրության վրա, որոնք ազդում են վերջնական արժեքի վրա)։

4.Ավիատոմսերի համար կարող եք վճարել ձեզ հարմար եղանակով, օրինակ վճարել էլեկտրոնային դրամապանակով կամ փոխանցում կատարել բանկային քարտից։

Այսինքն առցանց էլեկտրոնային ավիատոմսերի ձեռք բերումը սեփական ժամանակի ու էներգիայի խնայողության հրաշալի տարբերակ է։

Ինքնաթիռի օնլայն առցանց ավիատոմսեր գնելու 4 հիմնական առավելությունները

Ի՞նչպես գնել էլեկտրոնային ավիատոմսեր համացանցից

Իսկ այժմ դիտարկենք ամենակարևոր հարցը՝ ինչպես և որտեղից կարելի է ձեռք բերել առցանց ավիատոմսեր․

  • Ավիակազմակերպությունների պաշտոնական կայքերում,
  • Հատուկ որոնողական համակարգերում, որտեղ անհրաժեշտ տեղեկություններ կան այն չվերթների ու երթուղիների մասին, որոնք համապատասխանում են տրված չափանիշներին,

Ինչպես նաև էլեկտրոնային ավիատոմս գնելու ամենաուղիղ ճանապարհը Biletik.am կայքն է։

Համացանցից ավիատոմսեր ձեռք բերելու առավելությունները

1.Ռոբոտային համակարգը կընտրի այնպիսի ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են կատարում տվյալ ուղղությամբ՝ նախատեսված ժամանակահատվածում

2. Գնորդը կարող է մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր ավիափոխադրողի կատարած առաջարկը, ծանոթանալ նրա գնային քաղաքականության հետ և ընտրել իր համար ամենահարմար տարբերակը,


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

3.Շատ ընկերություններ ավիատոմսի ամրագրման հնարավորություն են տալիս՝ առանց նախնական վճարման, ինչը շատ շահավետ է նրանց համար, ովքեր անմիջապես վճարելու հնարավորություն չունեն (վճարման համար լրացուցիչ ժամանակ է տրամադրվում):

Ի՞նչպես ճիշտ տարբերակով ավիատոմս գնել համացանցում. քայլ առ քայլ հրահանգներ

Համացանցից առցանց ավիատոմսեր գնելու համար հիմնականում բոլոր քայլերը կատարվում են հետևյալ հաջորդականությամբ․

  •  Անհրաժեշտ է օգտվել ավիատոմսեր փնտրելու համար նախատեսված դաշտից, որը գտնվում է էջի վերին հատվածում,
  • Համապատասխան դաշտում նշում ենք ուղղությունը՝  թռիչքի վայրն ու վերջնակետը,
  • Ընտրում ենք մեկնելու և ժամանելու ամսաթվերը,
  • Նշում ենք այն ուղևորների քանակը, որոնց համար անհրաժեշտ է ավիատոմսեր ձեռք բերել  (լինում են դեպքեր, երբ ավիատոմսեր գնում են մարդկանց մեծ խմբի համար),
  • Ընտրում ենք թռիչքի դասը (լինում են էկոնոմ դասի, բիզնես դասի կամ այլ տիպի ավիատոմսեր),
  • Ընտրված թռիչքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները կհայտնվեն էկրանին. ազատ նստատեղերի քանակը, թռիչքի տևողությունը և այլն: Գնորդը կարող է ուսումնասիրել այս տվյալները և եթե բավարարված է, սեղմել «Հաջորդ» կոճակը:
  • Այժմ ավիատոմսը ամրագրելու ժամանակն է, ինչի համար հարկավոր է մուտքագրել ձեր անձնական տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը: Առաջարկվող ընտրանքներից կարելի է նշել հավելյալ ծառայություններ:
  • Հաջորդ քայլը վճարումն է։ Սեղմում ենք համապատասխան կոճակը և անմիջապես տեսնում ենք պահանջվող գումարի չափը։ Կայքում վճարման համար տարբեր եղանակներ կառաջարկվեն, որոնցից գնորդը կարող է ընտրել իր համար ամենահարմարը և մի քանի պարզ հուշումների հետևելով՝ վճարել։

Այս գործողությունները կատարելուց հետո կայքէջում կհայտնվի տոմսի հաջող ելքի մասին պատուհան: Երթուղու թերթիկը ,այսինքն այսինքն էլեկտրոնային տոմսը կուղարկվի նշված էլեկտրոնային հասցեին, որպեսզի գնորդը արտատպի այն ցանկացած տպիչ սարքով։

Ինչպես տեսանք, օնլայն վաճառակետից կամ համացանցից ավիատոմս ձեռք բերելը բոլորովին բարդ չէ։ Փաստաթղթերը ձևակերպելու համար 10֊15 րոպեից ավելի երկար ժամանակ չի պահանջվի։

Ինքնաթիռի օնլայն առցանց ավիատոմսեր գնելու 4 հիմնական առավելությունները

Էլեկտրոնային ավիատոմսը տպելու համար անհրաժեշտ է

Առավել մանրամասն նշենք  էլեկտրոնային փոստից սեփական տպիչ սարքով ավիատոմսը տպելու քայլերն ու հերթականությունը։ Մուտք գործել էլեկտրոնային փոստ և բացել նամակը, սեղմել «տպել» կոճակը, որը տեղադրված է լինում էջի վերին աջ անկյունում (կամ տպող սարքի համապատասպան կոճակը օգտագործել)։ էկրանին կհայտնվի աղյուսակ՝ տպագրության պարամետրերով՝ պահանջվող չափն ու ձևաչափը ընտրելու համար։ Վերջ, սեղմեք «տպել» կոճակը և վերցրեք էլեկտրոնային տոմսը տպող սարքից։

Ի՞նչպես ստուգել էլեկտրոնային ավիատոմսի իրական լինելը

Երթուղու անդորրագրում պետք է լինի վեցանիշ կոդ՝ տառերից ու թվերից բաղկացած։ Ավիափոխադրողների կայքերում հատուկ բաժիններ կան, որտեղ կարելի է ստուգել էլեկտրոնային ավիատոմսերի իրական լինել֊չլինելը։ Անհրաժեշտ է մուտքագրել այդ վեցանիշ կոդը, սեղմել «Ստուգել» կոճակը և ստանալ հուսալի տեղեկատվություն։

Առցանց գնված ավիատոմսի իրական լինելը պարզելու համար կարելի է նաև զանգել ավիաընկերություն։ Մասնագետը շատ արագ կստուգի և կպարզի ձեր ավիատոմսի իրական լինելը։ Ոմանք տոմսի իսկությունը ստուգելու համար օգտվում են հենց այն կայքերից, որտեղից որ գնել են։ Դա էլ է գործող տարբերակ։ Հետաքրքրող հարցը կարելի է ուղղել աջակցման ծառայության մասնագետներին։

Ի՞նչպես ներկայացնել օնլայն գնված ավիատոմսի համար արված ծախսը

Մարդիկ, որոնք աշխատանքային այցով այլ քաղաքներ կամ երկրներ են մեկնում գործուղման, վերադարձից հետո իրենց կատարած ծախսերը  հավաստող փաստաթղթերը ներկայացնում են աշխատավայրի հաշվապահություն՝  դրամական փոխհատուցում ստանալու համար։ Ճամփորդական ծախսերը կարող են հաշվարկվել էլեկտրոնային տոմսով, մասնավորապես տպագրության համար էլեկտրոնային փոստով ստացած երթուղու թերթիկով: Այդ փաստաթուղթն ունի նույն իրավաբանական ուժն, որը ունի ավիաընկերությունից գնված թղթային ավիատոմսը։

Լրացուցիչ փաստաթղթերի համար կարող եք այցելել այն բանկը, որի բանկային քարտով կատարել եք վճարումը էլեկտրոնային տոմս ձեռք բերելու ժամանակ, բանկից պահանջել անձնական հաշվի ստուգման թերթիկ, որը կատարված փոխանցման մասին տեղեկություններ է պարունակում։ Այս փաստաթղթերով դիմեք հաշվապահական հաշվառման բաժին՝ ձեր ուղևորափոխադրումների ծախսերը հաստատելու համար:

Հնարավոր է համոզվելու համար հաշվապահությունից վայրէջքի մասին վկայող փաստաթուղթն էլ պահանջեն։ Այդ նկատառումից ելնելով վերադարձից հետո անպայման պահեք ձեր բոլոր փաստաթղթերը ։

Ինքնաթիռի օնլայն առցանց ավիատոմսեր գնելու 4 հիմնական առավելությունները

Ի՞նչպես վերադարձնել համացանցով պատվիրված տոմսերը

Եթե նախատեսված ավիաճամփորդությունը անսպասելի կերպով չեղյալ է հայտարարվում, իսկ տոմսերն արդեն գնվել են համացանցից, ապա հնարավոր է դրանք ետ վերադարձնել։ Ետ վերադարձնելու համար որոշ քայլեր է պետք անել, որոնք կգտնեք կոնկրետ կայքի ուղեցույցում։

Ի՞նչպես առցանց ավիատոմսեր պատվիրել առանց վճարման

Շատ ավիաընկերություններ թույլ են տալիս իրենց հաճախորդներին առցանց ավիատոմսեր ամրագրել՝ առանց նախնական վճարման։ Սակայն տոմսի գումարի վճարման համար նախատեսված ժամանակը սահմանափակ է՝  սկսած 12 ժամից մինչև 10 օր։ Առանց նախնական վճարման տոմս ամրագրելու դեպքում յուրաքանչյուր ավիաընկերություն գործում է իր պայմաններով։

Այսպիսով, համացանցի միջոցով ինքնաթիռի ավիատոմսեր ձեռք բերելը շատ հարմար է և շահավետ բոլոր առումներով: Մի վախեցեք հատուկ կայքերից թռիչքային փաստաթուղթ գնել և համոզված եղեք, որ էլեկտրոնային տոմսերը թղթային ավիատոմսերի թվային համարժեքներն են:

 

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: