ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչպես Գնել էժան Ավիատոմսեր․ Լավագույն 10 խորհուրդները (ejan aviatomser)

Ինքնաթիռը շրջագայելու համար ամենահարմարավետ և նախընտրելի տրանսպորտային միջոցն է, առավել ևս եթե հաջողվել է գնել էժան ավիատոմսեր /ejan aviatomser/։ Այսօր կխոսենք թե ինչպես գնել էժան ավիատոմսեր։

Հաշված ժամերի ընթացքում այն թույլ է տալիս հաղթահարել ահռելի հեռավորություններ։ Ինքնաթիռով թռիչքը անցնում է ուղևորների համար ամենահարմարավետ պայմաններով։

Թռիչքի բոլոր առավելությունները ստվերվում են տոմսերի չափազանց բարձր գների կողքին։

Բայց այդ խնդիրն էլ ունի իր լուծման տարբերակները․ թե ինչպե՞ս ձեռք բերել էժան ավիատոմսեր դուք կիմանաք՝ կարդալով այս հոդվածն ու հետևելով մեր խորհուրդներին։

Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Եվ այսպես, խորհուրդ համար․

1․ Ինչպես գնել էժան ավիատոմսեր համացանցից

Էժան ավիատոմս գնելու համար ձեռք բերեք այն համացանցից։ Միևնույն չվերթի ավիատոմսերը ավիաընկերության տոմսարկղում գնելու դեպքում առավել թանկ կնստեն ձեր վրա։

Ընկերությունները տոմսարկղերի տոմսերի համար սահմանում են ամենաբարձր գները, գնի մեջ ներառելով աշխատակիցներին վճարելու, գրասենյակ վարձակալելու և փաստաթղթեր տպելու համար անհրաժեշտ ծախսերը։

Իսկ օնլայն առցանց ավիատոմսերը ձեռք են բերվում ավելի ցածր գնով, այդ իսկ պատճառով դրամական միջոցները խնայելու համար խորհուրդ ենք տալիս գնել թռիչքային փաստաթուղթ-տոմս օնլայն կայքերից համացանցում։

Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

2․ Հետևեք ավիաընկերությունների ակցիաներին և հատուկ առաջարկներին

Ավիաընկերությունները պարբերաբար կազմակերպում են ակցիաներ,որոնք ուղևորներին հնարավորություն են տալիս ձեռք բերել ավիատոմսեր՝ նվազեցված գներով։

Հատուկ առաջարկները հիմնականում այն չվերթների համար են, որոնք «անհարմար» ժամանակահատվածում են կամ բավականին ուշ ժամերի են։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Որպես կանոն, ակցիաները կազմակերպվում են այն չվերթների համար, որոնց տոմսերը մեծ քանակությամբ չեն վաճառվել։ Դրանք սովորաբար սկսվում են թռիչքից օրեր առաջ։

Խորհուրդ ենք տալիս կայքում կամ տեղում պարբերաբար մոնիթորինգ անցկացնել ձեզ հետաքրքրող ավիատոմսերի գների հետ կապված։ Կարելի է բաժանորդագրվել ավիաընկերությունների օնլայն հարթակներին՝ ծանուցումներ ստանալու համար։
Եթե ձեր թռիչքը չի ենթադրում խիստ սահմանափակումներ ժամանակի և ամսաթվի հետ կապված, ապա կարող եք օգտվել էժան ավիատոմս ձեռքբերելու այս միջոցից։

3․ Փնտրեք չարտերային կամ «Թեժ» ավիատոմսեր

  • Չարտերային չվերթների տոմսերը կարելի է գնել ավելի ցածր գնով,
  • Նույնքան գրավիչ են նաև «Թեժ» ավիատոմսերի գները։

«Թեժ» ավիատոմսեր վաճառում են տուրիստական ընկերությունները։

Որպես կանոն, ավիաընկերությունները  նախօրոք ավիատոմսեր են ձեռք բերում շուկայականից ցածր գներով՝ հետագայում առավել թանկ զբոսաշրջիկների վերավաճառելու նպատակով։

Բայց իրենց կանխատեսումները ոչ միշտ են իրականանում, տոմսերի մեծ մասը կարող է ոչ ոքի չհետաքրքրել և չվաճառվել։

Տուրօպերատորները ստիպված են լինում վերավաճառել նախապես ձեռք բերված ավիատոմսերը արդեն նվազեցված գներով՝ գոնե դրանց համար վճարված գումարը վերադարձնելու նպատակով։

Նմանատիպ առաջարկներ հնարավոր է գտնել թռիչքից մի քանի օր առաջ։ Սա ռիսկային տարբերակ է, ուստի անհրաժեշտ չվերթի համար «Թեժ» ավիատոմս ձեռք բերելու հավանականությունը 50/50 է։

Այն չի համապատասխանում այն ուղևորների պահանջներին, որոնք հստակ ուզում են, որ իրենց թռիչքը առանց հետաձգումների ու ամսաթվի փոփոխության լինի։

Իսկ ահա, եթե թռիչքի հետ կապված հստակ ժամկետներ չկան,ապա սա 100%֊ով աշխատող տարբերակ է։

Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

4. Օգտվեք «լոուքոսթեր» ավիաընկերություններից էժան ավիատոմսեր ձեռք բերելու հնարավորությունից

«Lոուքոսթեր» չվերթների ավիատոմսերի գները զգալիորեն ցածր են ստանդարտ չվերթների գներից։ Իհարկե այդպիսի ինքնաթիռներով մեկնելը որոշ թերություններ ունի.

  • սահմանափակումներ կան ուղեբեռի հետ կապված,
  • բորտի վրա սնվելու հնարավորություն չկա և այլն։

Որոշ «լոուքոսթեր»-ներ թույլ են տալիս վերցնել ոչ մեծ ճամփորդական պայուսակներ՝ քաշի հետ կապված որոշակի սահմանափակումներով։ Այլ ընկերություններ առաջարկում են տեղափոխել անձնական ուղեբեռները հավելյալ վճարի դիմաց գործող գնացուցակի համաձայն։ Բոլոր նրբությունները անհրաժեշտ է նախօրոք հստակեցնել և հաշվի առնել։
Եթե դուք նախատեսել եք մի քանի օրով ուղևորվել այլ քաղաք կամ երկիր, օրինակ գործնական այցով և ձեր ուղեբեռը մեծ չէ, ուրեմն միանշանակ կարող եք «լոուքոսթեր»-ներից էժան ավիատոմս ձեռք բերել։ Միակ բանը,որ պետք է հաշվի առնել այն է,որ հնարավոր չէ գնած ավիատոմսերը անհրաժեշտության դեպքում ետ վերադարձնել։

Բացի այդ սահմանափակումներ կան նաև ուղղությունների հետ կապված։ Օրինակ Մոսկվայից «լոուքոսթեր» ինքնաթիռով հնարավոր է թռչել միայն 2 ուղղությամբ։

Որպես տարբերակ, հնարավոր է այդ ճանապարհն անցնել տրանսպորտային միջոցները փոխելով՝ ուղիղ չվերթի փոխարեն ընտրելով տարանցիկը։

Հասնելով տարանցիկ կետին, դուք կարող եք նստել բյուջետային ավիաընկերության ինքնաթիռներից մեկը ձեռք բերելով առավել էժան ավիատոմս և մեկնել աշխարհի ցանկացած ուղղությամբ։

Շրջագայության ընթացքում տհաճ խնդիրների չբախվելու համար, նախօրոք գնեք տարանցիկ չվերթների տոմսերը։

5. Պատվիրեք էժան ավիատոմսեր «ճիշտ» օրերին և ժամերին

Վիճակագրության համաձայն, ամենաէժան ավիատոմսերը վաճառվում են երեքշաբթի օրերին, հիմնականում ցերեկային ժամերին՝ 15․00-ից հետո, իսկ տոմսերի գները բարձր են լինում հատկապես ուրբաթ օրերին։

Ավիաընկերությունները իրենց շահավետ առաջարկները հիմնականում հրապարակում են գիշերը։

Պարզ ասած, ամենաէժան ավիատոմսերը կարելի է գնել ուղևորների համար «անհարմար» ժամերին, օրինակ վաղ առավոտյան կամ ուշ գիշերին։ Հետևելով մեր խորհուրդ տված այս փոքրիկ խորամանկ խորհրդին դուք միայն կշահեք։

6. Հետևեք սեզոնայնությանը, որը նույնպես էժան ավիատոմս գնելու հավանակ տարբերակ է

Ավիատոմսի արժեքը զգալիորեն ավելի բարձր է արձակուրդների շրջանում։ Ընկերությունները հետևում են տուրիստական խմբերի ակտիվացմանը և տարվա ամենապահանջված ժամանակահատվածում բարձրացնում են ավիատոմսերի գները։

Տոմսերի գների բարձրացում նկատվում է երեխաների արձակուրդների շրջանում, քանի որ շատ ընտանիքներ են նախատեսում հանգստանալ ոչ ուսումնական օրերին։ Եթե համեմատենք ընտրված ուղղության տոմսերի գները արձակուրդների շրջանում և մնացած ժամանակաշրջանի հետ, ապա կարող ենք արժեքի մեջ մեծ տարբերություն նկատել։

Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Եթե ուզում եք գումար խնայել տոմս գնելիս,ապա նախատեսեք ձեր թռիչքը ոչ սեզոնային ժամանակահատվածում։ Այդպիսի հանգստի միակ առավելությունը ճանապարհածախսը խնայելը չէ․

  • Ոչ սեզոնային ժամանակահատվածում առողջարանային քաղաքներում հանգստյան տների և այլ ծառայությունների գները իջնում են,
  • թանգարաններում և այլ տեսարժան վայրերում հերթեր չեն լինում,
  • քաղաքով շրջելիս, ծովափում կամ այլ հասարակական վայրերում զբոսաշրջիկների հսկայական իրար խառնվող խմբերի չես հանդիպում։

Կարճ ասած, ոչ սեզոնային ժամանակահատվածում հանգստանալը մի շարք առավելություններ ունի. մի մոռացեք այս հնարավորության մասին, քանի որ այն բոլոր առումներով առավել շահավետ է։

7. Մեկնեք տոն օրերին

Նախատոնական օրերին տոմսերի գները զգալի բարձրանում են, ինչը զարմանալի չէ։ Ուղևորների մեծ մասը նախընտրում է թռչել մի փոքր վաղ՝ ճիշտ ժամին ճիշտ վայրում լինելու համար։

Եթե ձեզ ավելի շատ հետաքրքրում է ֆինանսական միջոցների խնայողությունը, ապա մեկնեք տոն օրերին ձեռք բերելով առավել էժան ավիատոմս։

8. Գնեք երկկողմ ավիատոմսեր

Եթե նախատեսում եք մեկնել այլ երկիր և ետ վերադարձի օրը հստակ է ձեր համար, ապա գնեք երկկողմ ավիատոմս։ Անհրաժեշտության դեպքում, դուք միշտ կարող եք փոխել վերադարձի թռիչքի օրը։

Բացի այդ, աշխարհի շատ երկրներում օտարերկրացիները բախվում են մուտքի հետ կապված խնդիրների հետ, եթե հետդարձի տոմս չեն ունենում։

Երկկողմ տոմսերի գները համեմատաբար ցածր են, ինչը ևս խնայելու հնարավորություն է տալիս։

9. Օգտվեք տարանցիկ չվերթներից և «դադարներից»

Հեռավոր վայրեր ճամփորդելիս բյուջեի խնայողության նպատակով կարելի է օգտվել տարանցիկ չվերթներից։ Ուղևորները ստիպված չեն լինում օդում երկար մնալ։

Վայրէջքից հետո ուղևորը բավարար ժամանակ կունենա, որպեսզի հանգստանա՝ մինչև հաջորդ թռիչքը։ Բացի այդ, տրանզիտային ճանապարհորդությունները հաճախ թույլ են տալիս խնայել տոմսի գնման ծախսերը՝ առավել էժան գներով ավիատոմսեր ձեռք բերելով։

Շատ ճամփորդներ նախընտրում են մեկնել երկարատև «դադար»֊ներով, երբ 2 վայրէջքները միմյանցից բաժանվում ընդհուպ մինչև 3 օր տևողությամբ։

Այդ ընթացքում զբոսաշրջիկները ոչ միայն կարող են հանգստանալ հերթական թռիչքից առաջ, այլ նաև ծանոթանալ մի նոր քաղաքի հետ, այցելել տեսարժան վայրերը։ «Դադարները» կամ անվճար են լինում կամ էլ ունենում են ցածր արժեք։

Պարտադիր մտածեք այս տարբերակի շուրջ՝ միջազգային չվերթների ավիատոմսեր ձեռք բերելիս։

Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

10. Վճարեք մղոններով

Պարբերաբար ճամփորդող ուղևորները մղոններ հավաքելու հնարավորություն ունեն, որոնցով կարող են վճարել ցանկացած ուղղությամբ տոմսի համար։

Ի՞նչպես հավաքել մղոններ․

  1. մուտք գործեք ավիաընկերության կայք
  2. գրանցվեք
  3. մուտքագրեք տոմսի համարը
  4. Էկրանին կցուցադրվի ձեր ստացած մղոնների քանակը

Միևնույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռի տոմս ձեռք բերելու ժամանակ կարող եք վճարել մղոններով։ Ճամփորդների համար նախատեսված այդ ծրագիրը գործում է մի շարք ավիափոխադրող ընկերություններում։

Հավաքած մղոնները կարելի է ծախսել նաև այլ ծառայություններից օգտվելու նպատակով, օրինակ հյուրանոցում սենյակ վարձել կամ մեքենա վարձակալել, ՍՊԱ կենտրոններ այցելել և այլն։

Գնեք օնլայն առցանց ավիատոմսեր համացանցից, ավիաճամփորդության համար այնպիսի օրեր ու ժամեր ընտրեք, որոնք ծանրաբեռնված չեն,մի անտեսեք տարանցիկ չվերթներն ու «դադար»֊ներով ճամփորդելու հնարավորությունը։

Դե ինչ, եթե դուք պլանավորել եք թռիչք և ցանկանում եք տոմս գնելիս գումար խնայել, ապա խորհուրդ ենք տալիս հաշվի առնել փորձառու փորձագետների խորհուրդները, որոնց հետևելով հանգիստ կարող եք ձեռք բերել ամենաէժան ավիատոմսերը՝ ձեր նախընտրած ուղղությամբ։

Բարի թռիչք և լիարժեք հանգիստ ենք մաղթում ձեզ։

Рейтинг
( 9 оценок, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: