ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը

Ի՞նչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե այն ձեռք բերելուց հետո փոխել եք ձեր անձնագիրը, դա խնդի՞ր է թե ոչ, եթե այո՝ ապա ինչպես լուծել այս հարցը։

Թռիչքից առաջ գրանցման ժամանակ չվերթն իրականացնող ավիաընկերության աշխատակացիները մեծ ուշադրությամբ ստուգում են ուղևորների ինքնաթիռի ավիատոմսերը, փաստթղթային տվյալները, համեմատելով բոլոր կետերը։ Շատ են լինում դեպքեր, երբ բոլոր տվյալները արդեն մուտքագրվել են, ավիատոմսը ամրագրվել է, արդեն վճարումը իրականացվել է, տոմսը գնված է, սակայն տվյալ անձը այս ամենից հետո, որոշակի հանգամանքներից հետո, ստացել է ինքնությունը հաստատող նոր փաստաթուղթ:

Դա հնարավոր է  եթե․

  • կորցրել կամ վնասել եք ձեր անձնագիրը,
  • ավիատոմս ձեռք բերելուց հետո փոխել եք ձեր անունը կամ ազգանունը /հիմնականում կանայք են բախվում նման խնդրի հետ՝ ամուսնությունից հետո փոխելով  ազգանունը, արդեն ամուսնական ճամփորդության համար ձեռք բերված ավիատոմսերում այլ ազգանուն ունենալով/,
  • կամ լրացել է անձի չափահասության տարիքը։

Իրավիճակները շատ տարբեր են լինում, բայց բոլոր դեպքերում էլ լուծումներ կան։ Կարևորը սերտ համագործակցությունն է ավիաընկերության կամ տուրիստական կազմակերպության հետ, կամ այն կայքի հետ որտեղից հնարավոր է առցանց էլեկտրոնային ավիատոմս եք ձեռք բերել։

Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը

Անձնագրի փոփոխություն՝ առանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխության․ ի՞նչ անել ինքնաթիռի ավիատոմսի հետ այս դեպքում

Շատ ավիաընկերություններ, հատկապես համաշխարհային ճանաչում ունեցողները, իրենց ուղևորներին առաջարկում են ինքնաթիռի ավիատոմսում  նշել միայն անուն, ազգանուն և ծննդյան ամսաթիվ։ Այդ պարագայում տոմսը փոխելու խնդրին չեք բախվի, քանի որ մեկ այլ անձնագրով, բայց նույն անվամբ, ազգանվամբ ու ծննդյան ամսաթվով մեկնելը բարդություններ չի առաջացնի։ Այսպիսով անձնագրի փոփոխությունը կորստի կամ վնասվածքի դեպքում որևէ խնդիր կամ անհրաժեշտություն չի առաջացնի ինքնաթիռի ավիատոմսի փոփոխության համար։

Նրանք, ովքեր հաճախ են թռչում ինքնաթիռով, կփաստեն, որ ինքնաթիռի վայրէջքից հետո, օդանավակայանի հսկիչները ստուգում են միայն անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան ամսաթիվը, մինչդեռ եթե փաստաթղթերում այս տվյալների հետ ամեն բան կարգին չլինի և անհամապատասխանություններ լինեն, ուղևորին կարող են անգամ թույլ չտալ թռնել։

Անձնագիրը փոխելու մասին անհրաժեշտ է նախապես տեղյակ պահել ձեզ սպասարկող ավիաընկերության կամ տուրիստական ընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք կատարեն անհրաժեշտ փոփոխությունները գնված ավիատոմսում մինչև թռիչքի օրը։

Այդ ծառայությունը հիմնականում մատուցվում է անվճար։ Նույն կանոնները տարածվում են նաև միջազգային անձնագրերի վրա։

Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը

Ինքնաթիռի ավիատոմսում նշված ազգանունը չի համապատասխանում անձնագային ազգանվանը․ ի՞նչ անել ինքնաթիռի ավիատոմսի հետ այս դեպքում

Ուղևորները կարող են հայտնվել ամենատարբեր և անսպասելի իրավիճակներում։ Անսպասելի կամ «Ֆորս-մաժոր»-ային իրավիճակներում ճկուն ավիափոխադրող ընկերությունները հաճախ կողմնորոշվում և գործում են ըստ իրավիճակի։ Ոմանք կարող են ընդառաջել հաճախորդին, ոմանք էլ ստիպել, որ ուղևորը հրաժարվի հին իր ինքնաթիռի հին ավիատոմսից և ձեռք բերի ինքնաթիռի նոր ավիատոմս՝ փատացի կրկնակի վճարելով նույն թռիչքի համար։

Երբեմն ուղևորը  անձը հաստատող 2 փաստաթուղթն էլ կարող է ներկայացնել։ Մեկը ուժը կորցրած անձնագիրը, որը օգտագործվել է ինքնաթիռի ավիատոմսը ամրագրելու ժամանակ, մյուսն էլ նոր ստացածը։ Այդպես կարելի է վարվել այն իրավիճակներում, երբ անունը, ազգանունը  և հայրանունը փոփոխության չեն ենթարկվել։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ազգանվան փոփոխության պարագայում, բոլոր ընկերությունները առաջարկում են քաղաքացուն փոխել ավիատոմսը, այսինքն արգելվում է ինքնաթիռի ավիատոմսը վերակազմավորել ազգանվան փոփոխությամբ։

Նախքան ճամփորդություն նախատեսելը, ուղևորները պետք է մտածեն կամ հնարավորինս կանխատեսեն այն բոլոր հնարավոր բարդ իրավիճակները, որոնցում կարող են հայտնվել։

Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը

Ինչպես արդեն վերը նշեցինք, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ հաճախ առաջանում են նոր ամուսնացած կանանց մոտ, երբ ավիատոմսերը նախօրոք ամրագրվել են, իսկ հարսնացուի նոր անձնագիրը դեռևս պատրաստ չէ։ Այդ դեպքում նա չի կարող մասնակցել թռիչքին, եթե անգամ ներկայացնի բոլոր փաստաթղթերը՝ հին և նոր անձնագրերը, ամուսնության վկայականը։ Այս դեպքերում ավիատոմսերը վերակազմավորում են, իսկ այդ ծառայության արժեքը կախված է ավիաընկերության վարած գնային քաղաքականությունից։

Կարևոր դիտարկում․ ինքնաթիռի ավիատոմսը վերակազմավորվում է միայն տվյալ անձի համար, այն ոչ մի պարագայում չի կարող փոխանցվել կամ վերակազմավորվել այլ անձնավորության համար, տվյալ անձի թռնելու անհնարինության պարագայում։

Ինչպես տեսնում ենք, խնդիրները լինում են տարբեր բարդության և իրավիճակի, իսկ լուծումը կախված է հանգամանքներից։ Ցանկացած իրավիճակում ուղևորները պարտավոր են նախապես մտածել ինքնաթիռի ավիատոմսում առկա տվյալների և անձնագրային տվյալների համապատասխանության մասին։ Եվ հիմնականում լուծումը նախապես ձեռք բերված ինքնաթիռի ավիատոմսի մասնակի փոփոխությունն է  կամ ամբողջական փոխարինումը։

Իրականում անելանելի իրավիճակներ գոյություն չունեն և ցանկացած խնդիր կարելի է լուծել նախապես ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ սեփական ճամփորդությունը չփչացնելու և տհաճ խնդիրների հետ չբախվելու համար։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: