ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Չարտերային Թռիչք և Ռեգուլար Թռիչք․ Որո՞նք են Տարբերությունները

Այս հոդվածում կծանոթանաք օդային թռիչք ընտրելու ամեարդյունավետ տարբերակի հետ՝ կապված ձեր թռիչքի նպատակից։

Չվերթները բաժանվում են 2 մեծ խմբի՝ կանոնավոր և անկանոն։ Գործողումների համար ավելի հարմար են սովորական կանոնավոր թռիչքները, իսկ զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի են չարտերային թռիչքները։ Ստորև կփորձենք պարզել, թե ո՞րն է դրանց և կանոնավոր չվերթների տարբերությունները։

Ի՞նչ է նշանակում չարտերային թռիչք

Կանոնավոր չվերթները իրականացվում են կանոնավոր գրաֆիկով։ Թռիչք անկախ ամեն ինչից կկայանա, եթե անգամ մի քանի ավիատոմս վաճառված լինի։ Թռիչքը կարող են չեղյալ համարել կամ հետաձգել միայն եղանակային պայմանների վատթարացման կամ ինքնաթիռի անսարքության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում։

Օդային թռիչք։ Որոնք են չարթերային և ռեգուլար թռիչքները

Չարտերային չվերթները մշտական ժամանակացույց չունեն և իրականացվում են ինքնաթիռի և անձակազմի վարձակալության հիմունքներով։ Վարձակալները հիմնականում զբոսաշրջային ընկերություններն են, ովքեր տուրեր են իրականացնում հանգստյան գոտիներում և երկրներում։

Ի՞նչու են զբոսաշրջային օպերատորները նախընտրում չարտերային թռիչքները

Առաջին պատճառն այն է, որ ոչ բոլոր հանգստյան գոտիներում են կանոնավոր չվերթներ կատարվում, իսկ զբոսաշրջային ընկերությունները չեն ցանկանում իրենց ուղևորներին տարանցիկ չվերթներ առաջարկել, ուստի զբոսաշրջային գործակալությունները պայմանագիր են կնքում ավիաընկերությունների հետ։

Պայմանագրի համաձայն որոշակի ուղղությամբ չվերթների համար ավիաընկերությունները ինքնաթիռ են տրամադրում և ինքնաթիռը սպասարկող անձնակազմ։

Հնարավոր է ձեզ նաև հետաքրքրի․

  1. Ինչպես գնել ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ 5 պարզ քայլ
  2. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  3. Ինչ անել, եթե ինքնաթիռի ավիատոմսի մեջ սխալ է թույլ տրված

Երկրորդ պատճառն այն է, որ չարտերային թռիչքների ավիատոմսերն ավելի էժան են, ինչը զբոսաշրջային օպերատորներին հնարավորություն է տալիս որքան հնարավոր է շատ այնպիսի զբոսաշրջիկների գրավել, ովքեր ցանկանում են որոշակի խնայողություններ անել։ Ավիաընկերությունների համար զբոսաշրջային ընկերությունների հետ պայմանագիր կնքելը բավական շահավետ է։ Ավիափոխադրողը ոչ մի կորուստ չի կրում, բոլոր ծախսերի մասին հոգում է վարձակալը։

Օդային թռիչք։ Որոնք են չարթերային և ռեգուլար թռիչքները

Սակայն այ արդեն զբոսաշրջային ընկերությունների համար այս տարբերակը ոչ միշտ է շահավետ։ Սեփական ընկերությանը վնաս պատճառելու հավանականություն միշտ էլ կա։ Հնարավոր է, որ տոմսերը վատ վաճառվեն։ Իհարկե պետք չէ եզրակացնել, որ միայն զբոսաշրջային ընկերություններն են վարձակալում ինքնաթիռներ։ Այդ ծառայությունից օգտվում են նաև ֆուտբոլային ակումբները, քաղաքական թիմերը, բիզնեսմենները։

Չարտերային թռիչք ընտրելու առավելություններն ու թերությունները

Ուղևորներին, աշխարհի որ ուղղությամբ էլ մեկնելիս լինեն, շատ ձեռնտու է չարտերային թռիչքներից օգտվելը։ Առաջին հերթին խոսքը իհարկե ֆինանսների խնայողության մասին է, ինչի շուրջ արդեն խոսել ենք։ Առավելություն կարելի է համարել նաև այն, որ տարանցիկ չվերթներ չեն լինում։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ուղևորը մեկնում է սկզբնակետից մինչև վերջնակետ՝ առանց դադարի։ Սակայն չարտերային թռիչքը իր թերություններն էլ ունի, որոնց մասին արժե իմանալ։

Օդային թռիչք։ Որոնք են չարթերային և ռեգուլար թռիչքները

Չարտերային թռիչքի թերությունները

  1. Սրահում բիզնես դասի և առաջին դասի ավիատոմսեր չկան, բոլորը էկոնոմ են։
  2. Եթե թռիչքը կարճատև է, ապա մոռացեք սնվելու մասին։
  3. Երկարատև թռիչքների ժամանակ ուղևորները որոշ ուտելիքներ կարող են փորձել, սակայն ընտրանին առանձնապես մեծ չէ։ Շատ ուղևորներ են բողոքում սննդից։
  4. Չարտերային թռիչք կատարվում են կանոնավոր թռիչքների «պատուհանի» ժամանակ։ Թռիչքները հաճախ տեղի են ունենում ուշ գիշերը կամ վաղ առավոտյան։
  5. Չարտերային թռիչքների դեպքում պետք չէ նախօրոք տոմս ամրագրել, բացի այդ նաև առցանց հարթակում։ Եթե ուղևորը փոխի իր պլանները և որոշի հրաժարվել նախատեսված թռիչքից, ապա չի կարող տոմսը վերադարձնել և գումարը հետ ստանալ, քանի որ չարտերային թռիչքների տոմսերը չեն վերադարձվում և չեն փոխանակվում։
  6. Առցանց գրանցում անցնելու հնարավորություն չկա։
  7. Նման չվերթների դեպքում մղոնների դիմաց բոնուսներ հսվաքելու հնարավորության չկա, ինչը այդքան էլ ձեռնտու չէ հաճախ ճամփորդող մարդկանց համար։

Ի՞նչպես իմանալ չվերթը կանոնավոր է թե չարտերային թռիչք

Չարտերային թռիչքի տոմսեր կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ընկերություններից կամ օդանավակայանի տոմսարկղից։ Ուղևորը ոչ միշտ է իմանում, որ թռիչքը չարտերային է։ Զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները դիտմամբ լռում են այդ մասին, որպեսզի իրենց ձեռքից բաց չթողնեն պոտենցիալ հսճախորդին։ Մյուս կողմից փորձում են գրավել ուղևորին էժան ավիատոմս տրամադրելու փաստով։

Ռեգուլար և չարտերային թռիչքները միմյանցից տարբերելը առանձնապես բարդ չէ։ Ուշադրություն դարձրեք փաստաթղթում նշված կոդին։ Կանոնավոր թռիչքի դեպքում այն բաղկացած է 3 թվերից, չարտերային թռիչքի դեպքում՝ 4 թվերից։

Բացի այդ, ուղևորը միշտ կարող է խնդրել բիզնես դասի կամ առաջին դասի ավիատոմս, որոնք, ինչպես արդեն ասեցինք, չարտերային թռիչք իրականացնող ինքնաթիռներում բացակայում են։ Չարտերային թռիչքի հիմնական արտահայտման ձևը ավիատոմսի ցածր գինն է։

Օդային թռիչք։ Որոնք են չարթերային և ռեգուլար թռիչքները

Եթե ուղևորը ամեն ինչից շատ հետաքրքրված է խնայողությամբ կամ ցանկանում է արագ, առանց «դադարների» տեղ հասնել, իսկ իր ցանկացած ուղղությամբ ռեգուլար թռիչքներ չեն իրականացվում, ապա սա ամենահարմար և շահավետ տարբերակն է։

Ռուսաստանի չարտերային թռիչքները

Աշխարհի ցանկացած ուղղությամբ պատվերով ավիաթռիչքներ գործում են նաև որոշ ռուսական ավիաընկերություններում։

Ամենահուսալիները հետևյալներն են.

  1. Azur Air — հիմնական ուղղությունը Թուրքիայի հանգստյան քաղաքներն են։
  2. Էյ Ֆլեյ ֊ կան թե՛ ներքին, թե՛ միջազգային չվերթներ դեպի հսնգստյան գոտիներ։
  3. Գազպրոմ ավիա ֊ չվերթները ամենապահանջված ուղղություններով են։
  4. Յամալ ֊ հուսալի և պատասխանատու ավիաընկերություն է, չարտերային թռիչքներ է իրականացնում տարբեր ուղղություններով։
  5. Ուրալյան ավիաուղիներ ֊ չարտերային տարբերակը գործում է միայն ներքին չվերթների ժամանակ։

Այլ ռուսական ավիաընկերություններ ևս իրականացնում են չարտերային թռիչքներ, այդ թվում Սեվերստալը, Գրոզնիյ ավիան, Յակուտիան, Իժավիան, Տայմիրը, Ռեդ Վինգսը։

Օդային թռիչք։ Որոնք են չարթերային և ռեգուլար թռիչքները

Չարտերային թռիչքի ավիատոմս կարելի է ձեռք բերել զբոսաշրջային գործակալություններից։ Զբոսաշրջային օպերատորները փորձում են վաճառել բոլոր ավիատոմսերը «իրենց հաճախորդներին», որպեսզի իրենց վարձակալած ինքնաթիռը լեփ֊լեցուն լինի։ Այն ուղևորները, ովքեր զբոսաշրջային ամբողջ փաթեթից չեն օգտվում, հաճախ մերժում են ստանում չարտերային թռիչքի ավիատոմսի հարցում։

Բացառություն են կազմում այն բոլոր դեպքերը, երբ ընկերությունը չի կարողանում կազմակերպել բոլոր ավիատոմսերի վաճառքը։

Որպես կանոն, ավելացած տոմսերի վաճառքը սկսվում է թռիչքից մի քանի օր առաջ։ Նման դեպքերում տոմսի գինը սովորաբար զեղչում են։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: