ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել․ 3 խորհուրդ

Յուրաքանչյուր ճանապարհորդ իր հետ անպայման ունենում է ինքնաթիռի ուղեբեռ, ինչպես նաև ձեռքի թեթև ուղեբեռ կամ պայուսակ։

Անձնական իրերից բացի, զբոսաշրջիկները հաճախ իրենց բարեկամների և ընկերների համար հուշանվերներ են վերցնում, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքներ, արժեքավոր ապրանքներ, կենցաղային տեխնիկա և այլն։

Անախորժությունների չբախվելու համար խորհուրդ է տրվում նախապես ծանոթանալ այն իրերի ցանկին, որոնց ավիափոխադրումը  արգելված է որպես ինքնաթիռի ուղեբեռ։

Այդ դեպքում գրանցման ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի ստուգման ժամանակ խնդիրներ չեն լինի։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Ինքնաթիռի ուղեբեռ. ի՞նչ չի կարելի տեղափոխել

Ինքնաթիռի ուղեբեռ ճիշտ և գրագետ կապելու համար հստակեցրեք նախապես յուրաքանչյուր ավիափոխադրող կազմակերպության արգելված ապրանքների ցանկը, որը հաճախ կապված է այն երկրի օրենքների հետ, դեպի ուր իրականացվում է թռիչքը։

Սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնցով արգելվում է մի շարք վտանգավոր ապրանքների ավիափոխադրում։

Չի կարելի փոխադրել ինքնաթիռ.

  • Հրազեն, սառը զենք կամ զինամթերք
  • Դյուրավառ նյութեր
  • Էլեկտրոշոկեր
  • Ծակող կամ կտրող առարկաներ
  • Թունավոր նյութեր
  • Քիմիական թթուներ
  • Թմրանյութեր
  • Որոշ դեղամիջոցներ
  • 70 աստճանից բարձր սպիրտային մաս պարունակող խմիչքներ
  • Որոշ ընտանի և ոչ ընտանի կենդանիներ
  • Թունաքիմիկատներ
  • Հզոր իոնային մարտկոցներ
  • Ռադիոակտիվ նյութեր։

Տարբեր երկրներում ի հավելում այս ցանկի այլ իրեր ևս չի կարելի տեղափոխել։ Արտասահմանյան երկրների մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերի միջոցով կարող եք տեղեկանալ թե էլ ինչ չի կարելի վերցնել։

Ինքնաթիռի ուղեբեռ. ի՞նչ է թույլատրվում տեղափոխել

Այն ինչ արգելված չէ, կարելի է տեղափոխել։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Կարևորը, որ քաշը լինի նորմայի սահմաններում, իսկ փխրուն իրերը համապատասխան փաթեթավորմամբ լինեն, որպեսզի ճանապարհին վնասվելու հավանականությունը փոքր լինի։ Թույլատրվող իրերի ցանկը.

  • Անձնական իրեր (հագուստ, կոշիկ, հիգենիայի պարագաներ, կոսմետիկ պարագաներ)
  • Հերմետիկ փաթեթավորված հեղուկներ. հարկ է հիշել, որ թույլատրվում է փոխանակել սահմանափակ քանակությամբ հեղուկներ
  • Սնունդ ևս կարելի է տեղափոխել, միայն թե հատուկ տարաների մեջ։ Մանկական սնունդ ևս թույլատրվում է
  • Մանկական սայլակ, օրորոց կամ նստատեղ
  • Սահմանված նորման չգերազանցող քանակությամբ ալկոհոլ կամ ծխախոտ
  • Կենցաղային տեխնիկա և գադջեթներ
  • Մարզասարքեր
  • Երաժշտական գործիքներ
  • Օրիգինալ փաթեթավերմամբ դեղորայք (ոչ բոլոր դեղերը կարելի է տեղափոխել օտարերկրյա պետություն, ուստի արգելված դեղերի ցանկին պետք է նախօրոք ծանոթանալ)
  • Որոշ զենքեր թույլատրվում է տեղափոխել, միայն թե հատուկ փաթեթավորմամբ և լիցքաթափված վիճակում
  • Մինչև 160 ՎՏ հզորությամբ իոնային մարտկոցներ՝ ձեռքի ուղեբեռի կենտրոնական մասում։
  • Ոսկերչական իրեր
  • Հովանոցներ
  • Պահածոներ
  • Թերթեր, ամսագրեր կամ գրքեր
  • Որոշ տնային կենդանիներ՝ հատուկ վանդակներում:

Կան որոշ ապրանքեր, որոնց ավիափոխադրման համար որոշակի կանոններ են մշակված։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Մալդիվյան կղզիներ․ Ընտրում ենք լավագույն հանգստյան գոտին -6 խորհուրդ
  2. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  3. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Հիմնական կանոններն են.

  • Մանկական սայլակը կարելի է օգտագործել մինչև ինքնաթիռի սրահ հասնելը, իսկ հետո այն տեղավորում են բեռնախցիկի մեջ
  • Մարզասարքերը և երաժշտական գործիքները պետք է լինեն ուղեբեռում
  • Ընդհանուր ուղեբեռում  կարելի է միայն պինդ սնունդ տեղափոխել՝ հերմետիկ փաթեթավորված
  • Զենքի ու զինամթերքի տեղափոխման համար պաշտոնական թույլտվություն է պետք։

Իրերի ավիափոխադրման համար անհրաժեշտ պայմանները.

  • Ամեն ինչ պետք է լինի օրիգինալ փաթեթավորմամբ
  • Արտահայտված հոտ ունեցող ապրանքները պետք է հերմետիկ փաթեթավորում ունենան
  • Հեղուկները ևս կարող են գտնվել ընդհանուր ուղեբեռի մեջ, եթե չեն գերազանցում սահմանված քանակությունն ու լավ փաթեթավորված են։

Սնունդը կարելի է տեղափոխել ոչ միայն ձեռքի պայուսակում, այլ նաև ընդհանուր ուղեբեռի մեջ։ Կարևորը ավիափոխադրող ընկերության պայմանները չխախտելն է։ Ուստի անհրաժեշտ է նախապես հստակեցնել ամեն ինչ։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Սննդի տեղափոխման հարցում ևս շատ կարևոր է այն երկրի մաքսային պահանջները, ուր մեկնում է ինքնաթիռը։ Տարբեր երկրներում տարբեր սահմանափակումներ կան։ Սրա նպատակը հնարավոր վարակների տարածումը կանխելն է։

  1. ԱՄՆ֊ի մաքսային պահանջով արգելվում է կաթնամթերքի, մսամթերքի, ձվի, ձկան, մի քանի տեսակի մրգերի և բանջարեղենների փոխադրում։
  2. Եվրոպական մաքսային ծառայությունները արգելում են ցանկացած տեսակի կաթնամթերքի և մսամթերքի փոխադրում։

Բեռնախցիկի ուղեբեռում կարելի է ալկոհոլային խմիչքներ տեղափոխել, սակայն դրանց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 5 լիտրը։ Ալկոհոլային խմիչքները պետք է լինեն գործարանային արտադրության։ Բժշկական սպիրտի և տնական ալկոհոլի փոխադրումը խստիվ արգելվում է։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Ինքնաթիռի ուղեբեռ. հեղուկների ավիափոխադրումը

Հեղուկները փոխադրում են հերմետիկ փաթեթավորված տարաներում։ Մեկ ուղևորին թույլատրվում է մինչև 5 լիտր հեղուկ տեղափոխել։

Հեղուկ ասելով պետք է հասկանալ.

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, օծանելիքներ, հեղուկ կոսմետիկ միջոցներ, շամպուններ, բալզամներ, քսուքներ, գելեր, ատամի մածուկներ, ստվերաներկեր, որոշ պահածոներ, սակայն այս բոլորը պետք է լիքը լինեն։

Կիսադատարկ շամպուններ կամ խնամքի այլ միջոցներ չի թույլատրվում փոխադրել։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Ավելի լավ կլինի, եթե ուղևորը նախապատվությունը տա կոմպակտ փաթեթավորված մեկանգամյա օգտագործման կոսմետիկ միջոցներին կամ առհասարակ իր հետ կոսմետիկ միջոցներ չվերցնի։

Այսօր աշխարհի ցանկացած երկրից կարելի է գնել խնամքի և հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր միջոցները։

Ինքնաթիռի ուղեբեռ. դեղորայքի ավիափոխադրումը

Կարելի է տեղափոխել միայն այն դեղորայքները, որոնք օրիգինալ փաթեթավորմամբ են։ Դեղատոմսով նշանակված դեղերը կարելի է տեղափոխել համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնելուց հետո։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Հոգեմետ դեղերն ու թմրամիջոցները ևս կարելի է փոխադրել, միայն թե խիստ անհրաժեշտության դեպքում՝ բժշկի ցուցումով։ Սակայն եթե ուղևորը այլ երկիր է մեկնում, ապա պետք է նախապես ուսումնասիրի այդ երկրի մաքսային պահանջները։ Օրինակ, ԱՄՆ֊ում արգելված է «Կորվավոլ»֊ի փոխադրումը։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել
Pills and capsules macro

Ինքնաթիռի ուղեբեռ. անձնական իրերի ավիափոխադրումը

Հագուստի, կոշիկի և այլ անձնական իրերի հետ մեկտեղ, ուղևորները հաճախ իրենց հետ խնամքի և հիգենիայի միջոցներ են վերցնում։

Որոշ անձնական իրերի փոխադրում երբեմն արգելվում է կամ դրա տեղափոխման համար հատուկ պահանջներ են դրվում։

Որ ապրանքներն է կարելի, բայց չարժե տեղափոխել․

  • Աերոզոլ ֊ փակ շշով, մինչև 100մլ
  • Ածելի ֊ միայն բեռնախցիկում
  • Կոսմետիկա ֊ ընդհանուր բեռնարկղում՝ փակ տարայի մեջ
  • Էլեկտրոտեխնիկա ֊ փոքր չափերի սարքավորումները կարելի է տեղափոխել նաև ձեռքի պայուսակի մեջ, իսկ խոշոր չափսերնը՝ բեռնախցիկում
  • Մարտկոցներ ֊ կարելի է տեղափոխել ձեռքի ուղեբեռի մեջ, սակայն մարտկոցը պետք է գտնվի սարքավորման մեջ, ոչ թե առանձին լինի։ Բարձր կարգի ուժեղ մարտկոցներ չի կարելի տեղափոխել
  • Կրակայրիչներ և լուցկիներ ֊ բեռնախցիկում չեն կարող լինել։

Ինքնաթիռի ուղեբեռ. ծխախոտների և դանակների փոխադրումը

Էլեկտրոնային ծխախոտները կարելի է փոխադրել բացառապես ձեռքի պայուսակում։ Բեռնախցիկում դրանց փոխադրումը խստիվ արգելվում է։

Այս արգելքի պատճառը հնարավոր հրդեհից խուսափելն է։ Բեռնախցիկը ջեռուցվում է, հետևաբար էլեկտրական սարքերը կարող են պայթել։ Հնարավոր ողբերգությունը կանխվում է։

Սովորական ծխախոտ կարելի է տեղափոխել նաև ձեռքի ուղեբեռում, սակայն սահմանափակ քանակությամբ, այն է՝ 10 տուփ։ Բեռնախցիկում կրակայրիչներ ևս չեն կարող լինել։ Իսկ ձեռքի պայուսակում միայն՝ գազային (բենզինով աշխատողները արգելվում են)։

Ճամփորդական և «գրենական» դանակները, նրբաթիթեղի ասեղները, հուշանվերի տեսքով թրերը, սուր ծայրերով մկրատները և նմանատիպ այլ իրեր կարող են փոխադրվել միայն բեռնախցիկում։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Ինքնաթիռի ուղեբեռ. տեխնիկական սարքավորումների փոխադրումը

Տեխնիկական սարքավորումների ավիափոխադրումը թույլատրվում է, սակայն որոշ բացառություններով։ Բացառություն են կազմում լիցքավորվող սարքերը և այն սարքերը, որոնք աշխատում են հզոր իոնային մարտկոցներով։

Որոշ ավիափոխադրող արգելված առարկաների ցանկին ավելացրել են Samsung Galaxy Note 7 բջջայինը: Նպատակը հնարավոր պայթյունի կանխումն է:

Ինքնաթիռով հնարավոր է տեղափոխել թե՛ խոշոր կենցաղային տեխնիկա, թե՛ երաժշտական գործիքներ, թե՛ սպորտային սարքավորումներ։

Եթե դրանց քաշն ու չափերը գերազանցում են սահմանված նորման, ապա անհրաժեշտ է լրացուցիչ գումար վճարել՝ ըստ ավիաընկերության գնացուցակի։ Տեխնիկան և այլ խոշոր ապրանքները պետք է պատշաճ ձևով փաթեթավորված լինեն։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Լավ փաթեթավորումը նվազեցնում է ապրանքի վնասվելու հավանականությունը՝ բեռների տեղավորման և բեռնաթափման ժամանակ։

Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել

Մինչև ճամպրուկը հավաքելը անհրաժեշտ է կարդալ, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել։ Պետք է հետևել ավիափոխադրողի սահմանած բոլոր կանոններին, քանի որ այդ կանոնները ծառայում են յուրաքանչյուր ուղևորի անվտանգությանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: