ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Հունաստանը զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղություններից է։ Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ կազմակերպում են հանգիստ Հունաստանում։ Շատ նորապսակներ են ցանկանում կազմակերպել հանգիստ Հունաստանում:

Բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված հրաշալի ընտանեկան հանգիստ Հունաստանում անցկացնելու համար։ Հունաստանում շուրջ 1400 կղզի կա, հետևաբար յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան տեղ կգտնվի։

Հունաստանը բազմերանգ երկիր է: Հունաստանում, ծովային հանգստավայրերի հետ միասին առաջարկվում են ճանաչողական ուղեգրերի մեծ ընտրություն: Կարելի է այցելել թանգարաններ և տեսարժան վայրեր, ծանոթանալ Հին Հունաստանի հարուստ ժառանգությանը:

Տեղական սրճարաններում և ռեստորաններում կարելի է ծանոթանալ հունական յուրահատուկ խոհանոցին: Այն առանձնանում է խոտաբույսերի և համեմունքների բազմազանությամբ: Դրանք օգտագործվում են ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Հունաստանը հայտնի է նաև ծովամթերքների բազմազանությամբ:

Ծովափնյա հանգստի սեզոնը Հունաստանում (Կրետե, Ռոդոս) սկսվում է ապրիլի վերջից և շարունակվում է մինչև նոյեմբերի սկիզբ: Հանգստի համար ավանդական ակտիվ սեզոնը համընկնում է հուլիս և օգոստոս ամիսներին:

Հանգիստ Հունաստանում. Կորֆու

Այս կղզին իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են լավ հանգիստ ունենալ ու վայելել բնության գեղեցկությունները։ Կորֆուն հեղեղված է ձիթապտղի ծառերով և ցիտրուսային մրգերի այգիներով։

Այստեղ մոտ 50 տեսակի բույս կա։ Տեղի ծովափները պակաս գեղատեսիլ չեն։ Բացի այդ, հեշտությամբ կարելի է գտնել մեկուսի լողափ, որտեղ կարելի է լողալ և արևայրուք ընդունել՝ հետաքրքրասեր աչքերից հեռու։

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Պատմությամբ և ճարտարապետությամբ հետաքրքրված մարդիկ ևս չեն ձանձրանա: Կարելի է այցելել Կերկիրա: Այնտեղ տարբեր կրոնական ուղղություններ ունեցող եկեղեցիներ ու շքեղ ամրոցներ կան։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ
  2. Մալդիվյան կղզիներ․ Ընտրում ենք լավագույն հանգստյան գոտին -6 խորհուրդ
  3. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Ընտանեկան հանգստի մեկնողներին խորհուրդ է տրվում ընտրել Մորաիտիկան կամ Մեսսոնգին: Դրանք հրաշալի լողափեր ունեն, որոնք երեխաների հետ հանգստանալու համար պարզապես իդեալական են։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Հանգիստ Հունաստանում. Սանտորինի

Զբոսաշրջային գրքույներում (բուկլետ) Սանտորինին պատկերվում է որպես քարքարոտ կղզի, կապույտ տանիքներ ունեցող սպիտակ տնակներով։ Սանտորինին հաճախ համարում են Հունաստանի այցեքարտը։ Մի քանի լեգենդների համաձայն, այս կղզին հենց լեգենդար արևելյան Ատլանտիան է։

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Մարդիկ գալիս են այստեղ, որ վայելեն արտասովոր գեղեցիկ ծովափերը: Այստեղ ավազը սև ու կարմիր է: Կան հնագույն ավերակները։ Բացի այդ, այստեղ նաև գործող հրաբուխ կա։ Եվ վերջում հավելենք, որ Սանտորինին ոչ թե կղզի է, այլ միմյանց շատ մոտ գտնվող մի քանի կղզիների խումբ։

Հանգիստ Հունաստանում, Միկոնոս կղզում

Միկոնոսը ամենանորաձև հունական կղզին է։ Այստեղ հաճախ են հանգստանում շոու բիզնեսի աստղերը, ազդեցիկ քաղաքական գործիչները և այլ ազդեցիկ զբոսաշրջիկներ։ Միկոնոսի մայրաքաղաք Խորայում բազմաթիվ լյուքս բուտիկներ և շքեղ ռեստորաններ կան:

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Բացի այդ շատ են հետաքրքիր թանգարանները, գեղեցիկ և հին եկեղեցիները։ Հանրաճանաչ է նաև հարևան Դելոս կղզին, սակայն այդտեղ պատմական և կրոնական հետաքրքիր շինություններ չկան:

Ռոդոս

Ռոդոսին այլ կերպ անվանում են Միջերկրական ծովի մարգարիտ։ Ըստ լեգենդի, հանճարեղ Զևսը կղզին դուրս է հանել ծովի խորքից և նվիրել է արևի աստված Հելիոսին։ Ոսկեգույն ավազով շքեղ ծովափը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Ամենաշքեղը կղզու արևելյան հատվածն է։

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Ակտիվ հանգստի սիրահարներն էլ իրենց վատ չեն զգա, քանի որ Ռոդոսը բացի գեղեցիկ ոսկեգույն ավազով ծովափերից, հայտնի է նաև իր ճարտարապետական հուշարձաններով։ Ամենահայտնի հուշարձանների շարքում են Ռոդոսի ամրոցը, Կամիրոսի ավերակները, Արխանգելոսի ամրոցն ու Մոնոլիտոսը։

Հունաստանի Ռոդոս կղզում հանգիստը այնքան գրավիչ և բազմաբնույթ է, որ սրտի ուզած զբաղմունքը կգտնի յուրաքանչյուր ոք: Ռոդոսում կուրորտները անթիվ են, Դրանցից յուրաքանչյուրն անհավանականորեն հրաշալի Է: Հարմար է նաև երեխաների հետ այցելելու համար:

Հանգիստ Հունաստանում. Կրետե

Կրետեն Միջերկրակի ծովի խոշոր կղզիների շարքում 5֊րդն է։ Կղզու զբոսաշրջային կյանքը կենտրոնացած է Հերկելիոն քաղաքում։ Կարելի է այցելել Կնոսսի պալատ, Կուլեի ամրոց, հնագիտական թանգարան։ Քաղաքը գրավիչ է իր արտասովոր և հրաշալի շատրվաններով։

Այս կղզին լավ զարգացած ենթակառուցվածքային համակարգ ունի, հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են հանգստանալ խաղաղ պայմաններում և սակավամարդ վայրերում։ Այստեղ բազմաթիվ գեղատեսիլ գյուղեր կան, որոնցում մթնոլորտը շատ լավն է ու շատ հանգիստ։

Հանգիստ Հունաստանում. 5 կզղի, որտեղ արժե հանգստանալ

Իհարկե պարտադիր չէ միայն մեկ կղզի այցելելով բավարարվել։ Եթե ժամանակն ու ֆինանսները թույլ են տալիս, կարելի է մի քանի կղզի տեսնել։ Պետք է նշել, որ Հունաստանի տրանսպորտային համակարգը շատ զարգացած է: Հետևաբար մի կղզուց մյուսը տեղափոխվելը մեծ խնդիր չէ: Կարելի է օգտվել թե ինքնաթիռից, թե լաստանավից։

Մեկնեք Հունաստան տարվա ճիշտ շրջանում և չեք փոշմանի։ Դուք հաստատ կարող եք լավագույնս համադրել ծովափնյա պասիվ հանգիստն ու հետաքրքիր պատմական և մշակութային էքսկուրսիաները։

Рейтинг
( 5 оценок, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: