ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Հաշմանդամները կարող են օգտվել այնպիսի ընկերությունների ծառայություններից, որոնք ապահովում են հատուկ պայմաններ, որպեսզի հաշմանդամը ինքնաթիռում իրեն լավ զգա։

Իդեալական տարբերակում անհրաժեշտ է, որ հաշմանդամների ավիափոխադրումը իրականացվի հատուկ պայմաններով, որպեսզի հիվանդը իրեն լիարժեք ապահով զգա: Որոշ ավիափոխադրողներ կարգավորում են այս պայմանը։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Այն մասին, թե համաշխարհային ավիաընկերությունները հաշմանդամների հարցում ինչ կանոններով են առաջնորդվում և թե ինչպես է պետք պատրաստվել առաջիկա թռիչքին, կպատմենք մեր այսօրվա հոդվածում։

Հաշմանդամների ավիափոխադրման համար գործող կանոններ, երբ հաշմանդամը ինքնաթիռում է

Պարտադիր հետևեք հետևյալ կանոններին.

  1. Տոմս գնելիս նշեք, որ ուղևորը հաշմանդամություն կարգ ունի։ Ընկերությունը հաշվի կառնի այդ հանգամանքը և ուղևորի համար հարմար պայմաններ կստեղծի՝ առողջական վիճակին համապատասխան։ Կան հաշմանդամներ, ովքեր կարող են ինքնուրույն մասնակցել թռիչքին: Երբեմն հաշմանդամը ինքնաթիռում ուղեկցորդի կամ հատուկ սարքավորված աթոռի կարիք է ունենում։ Այս բոլոր նրբությունները անհրաժեշտ է նախապես քննարկել ավիաընկերության ներկայացուցչի հետ։
  2. Սահմանափակ ֆիզիկական կարողությունների տեր մարդիկ թռիչքից մի քանի օր առաջ պետք է պարտադիր բժշկական ստուգում անցնեն: Պաշտոնական բժշկական փաստաթուղթը պետք է ներկայացնել ավիաընկերության աշխատակիցներին։ Բժշկական փաստաթուղթը հաստատում է, որ ուղևորը թեպետ հիվանդ է, բայց դա չի խանգարում որպեսզի հաշմանդամը ինքնաթիռում լինի։
  3. Ուղևորները, ովքեր տեղաշարժվում են հաշմանդամի սայլակով, կարող են օգտվել իրենց շարժասայլակից մինչև ինքնաթիռի սրահ հասնելը, իսկ հետո սայլակը ուղարկվում է բեռնախցիկ։
  4. Քայլել չկարողացող ուղևորները չեն կարող միջանկյալ դադարներով ճամփորդել, կարող են օգտվել միայն ուղիղ չվերթներից։ Ուղեկցորդ ունենալը պարտադիր է։
  5. Հաշմանդամ ուղևորների ռեգիստրացիան կատարվում է առանց հերթի։
  6. Կարևոր փաստ. հաշմանդամը ինքնաթիռում կարող է ունենալ բժշկի նշանակած բոլոր դեղերը դեղատոմսի առկայությամբ:

Հաշմանդամը ինքնաթիռում չի կարող լինել, եթե գտնվում է ծանր հոգեկան վիճակում, քանի որ այլ ուղևորների համար կարող է վտանգ ներկայացնել։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց ևս թույլ չի տրվում ավիասրահում գտնվել, քանի որ մոտ նստած մարդկանց վարակելու հավանականությունը բարձր է։

Յուրաքանչյուր ավիափոխադրող կարող է համընդհանուր ճանաչում ունեցող կանոններին ավելացնել իր սեփական կանոնները։ Ուղևորը պետք է համոզված լինի, որ տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը:

Յուրաքանչյուր ուղևոր պետք է գործի բացառապես այն ընկերության կանոնների համաձայն, որից գնել է ավիատոմսը։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Տեսողական և լսողական խնդիրներ ունեցող մարդկանց ավիափոխադրման համար գործող կանոնները

Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ինքնուրույն մասնակցել թռիչքին կամ ուղեկցորդի ընկերակցությամբ։ Ավիաընկերության ներկայացուցչի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելը պարտադիր է։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Եթե հաշմանդամը ինքնաթիռում պետք է ուղևորի ուղեկցորդ֊շան հաետ, ապա նա պետք է սերտիֆիկացված լինի։ Այդ սերտիֆիկատը անհրաժեշտ է նախապես տրամադրել ավիացոն ընկերության աշխատակիցներին։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Շատ ընկերություններ հաշմանդամների օգնելու համար առաջարկում են իրենց ծառայությունները, ինչի համար պետք է մի փոքր վճարել։

Խուլ մարդիկ ուղեկցորդների կարիք չունեն, կարող են ինքնուրույն ճամփորդել։

Հաշմանդամության սայլակով տեղաշարժվող անձի համար գործող ավիափոխադրման կանոնները

Հաշմանդամության սայլակով տեղաշարժվող անձը կարող է օգտվել օդային տրանսպորտայից այլ քաղաք կամ այլ երկիր մեկնելու նպատակով միայն այն դեպքում, երբ իր կողքին ունի ուղեկցորդ ( մարդ, ով հոգ կտանի հաշմանդամ ուղևորի մասին )։ Ավիաընկերությունում հատուկ աշխատակիցներ կան, ովքեր կարող են հոգ տանել հաշմանդամ ուղևորի մասին՝ որոշակի վարձրատրությսն դիմաց։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Էլեկտրոսայլակներով տեղաշարժվող հաշմանդներին թույլատրվում է լինել բորտում իրենց էլեկտրոսայլակով, սակայն ինքնաթիռի սրահ մտնելուց հետո սայլակը ուղարկվում է բեռնախցիկ՝ որպես ստանդարտ բեռ։ Վայրէջքից հետո այն մոտեցնում են հաշմանդամ ուղևորին։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  2. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  3. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

2012 թվականին Ռուսաստանում ընդունված օրենքի համաձայն, ավիափոխադրող ընկերությունը կարող է հրաժարվել հաշմանդամություն ունեցող մարդուն սպասարկելուց, եթե հաշմանդամերի համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Եթե անձը որևէ ընկերության կողմից մերժվում է, ապա պետք է փորձի այլ ավիափոխադրողների ծառայություններից օգտվել։

Բարեբախտաբար, ավիափոխադրողների ճնշող մեծամասնությունը ունի հաշմանդամների համար անվտանգ ավիափոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Հաշմանդամության կարգ ունեցող երեխաները կարող են մասնակցել թռիչքին միայն մի դեպքում, երբ իրենց կողքին կան չափահաս ուղեկցորդներ։ Անչափահասի օրինական ներկայացուցիչները նախքան թռիչքը պետք է մի շարք փաստաթղթեր պատրաստեն, որոնք պահանջվում են երեխաների թռիչքին մասնակցելու համար։

Բացի այդ, ծնողները կամ խնամակալները պետք է համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնեն, որը հաստատում է հաշմանդամության կարգը, ինչպես նաև փաստաթուղթ, որով բժիշկն իր համաձայությունն է տալիս, որպեսզի երեխան մասնակցի ավիափոխադրմանը։

Հաշմանդամ ուղևորների համար գործող զեղչերը

Շատ ավիաընկերություններ հաշմանդամության կարգ ունեցող ուղևորներին զեղչով տոմսեր են տրամադրում: Գումարի մի մասը վճարում է պետությունը։

Հաշմանդամների համար գործող զեղչերի չափը որոշվում է տոմսի ընդհանուր արժեքի որոշակի տոկոսով։ Զեղչի չափը կարող է հասնել մինչև 50%֊ի, հետևաբար ուղևորը միայն կես գին է վճարում։

Տոմսի ամբողջ արժեքի փոխհատուցումը կախված է հաշմանդամության կարգից։ Որպես կանոն, ամենահարմար սակագնային պլանները առաջարկվում են առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց։ Հաշմանդամ ուղևորներին ուղեկցող ուղևորները ևս կարող են օգտվել զեղչերից։

Հաշմանդամը ինքնաթիռում․ 6 օգտակար խորհուրդ

Մինչև 12 տարեկան հաշմանդամ երեխաները հաշմանդներին հատկացվող ընդհանուր զեղչից բացի, նաև 25% հավելյալ զեղչ են ստանում։ Զեղչից օգտվելու համար պետք է հաշմանդության կարգի մասին վկայող պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել։

Հաշմանդամների համար խորհուրդ է տրվում նախօրոք ավիատոմս ամրագրել: Ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար կան: Սակայն նախատեսված նստատեղերի քանակը սահմանափակ է։ Ընկերությունները փորձում են անել ամեն բան, որպեսզի հաշմանդամը ինքնաթիռում իրեն լավ զգա:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: