ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ուղեբեռի Ապահովագրություն՝ Տեսակները, Պայմանները և Գները

Ուղեբեռի ապահովվագրություն՝ տեսակները, պայմանները, գները

Վիճակագրական տվյալների համաձայն, հաճախ ճամփորդող ուղևորների շուրջ 47%֊ը գոնե մեկ անգամ բախվել է ուղեբեռի կորստի կամ վնասման խնդրին։ Այն, ինչ պետք է ուղևորին, կոչվում է ուղեբեռի ապահովագրություն:

Ավիափոխադրողը պատասխանատվություն է կրում բեռնախցիկում գտնվող ուղեբեռի անվտանգության համար: Բեռնախցիկում գտնվող ուղեբեռի կորչելու դեպքում պարտավոր է փոխհատուցել։

Ճիշտ է, փոխհատուցվող գումարի չափը ոչ միշտ է համապատասխանում իրական կորստի չափին: Հատկապես, եթե ուղեբեռի մեջ թանկարժեք իրեր են եղել։

Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները

Ավիացիոն ընկերություններն ուղեբեռի փաթեթավորման հարցում իրենց պահանջներն ունեն, ինչպես նաև յուրաքանչյուր ավիաընկերություն ունի որոշակի ցանկ, որտեղ տեղ գտած իրերի ավիափոխադրումը ինքնաթիռի բեռնախցիկում ցանկալի չէ։

Ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում.

  1. Փխրուն իրերի համար:
  2. Շուտ փչացող ապրանքների համար:
  3. Ոսկերչական իրերի համար:
  4. Փաստաթղթերի համար:
  5. Օպտիկական և կենցաղային տեխնիկայի համար:
  6. Գադջեթների և այլ թանկարժեք իրերի համար, եթե դրանց արժեքը հայտարարված չէ։

Խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել այս բոլորը ուղեբեռի կորստի կամ վնասվելու դեպքում լիարժեք իրավունքները լիարժեք իմանալու և դրանցից ելնելով գործելու համար։

Ուղեբեռի ապահովագրություն

Շատ փորձագետներ ուղևորներին խորհուրդ են տալիս ապահովագրել իրենց ուղեբեռը։ Եթե ապահովագրված ուղեբեռը կորչի կամ վնասվի, ապա ուղևորը համարժեք փոխհատուցում կստանա ավիափոխադրողից։ Ապահովագրության համար անհրաժեշտ է գումար վճարել։
Ուղևորը կարող է ինքնուրույն գնահատել ուղեբեռի արժեքը։ Ապահովագրական գործակալը հաշվարկում և ուղևորին տեղեկացնում է, թե որքան փոխհատուցում կստանա, եթե ուղեբեռը  վնասվի։

Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները

Այս բոլոր նրբությունները հաշվի են առնվում ապահովագրական պայմանագիր կնքելիս։ Ճամփորդը պետք է ուշադիր կարդա ապահովագրական պայմանագիրը և միայն բոլոր պայմաններին ծանոթանալուց հետո, ստորագրի։

Կասկածներ ունենալու կամ պայմանագրի որևէ դրույթից դժգոհ լինելու դեպքում ուղևորը կարող է փորձել մեկ այլ ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքել։

Ուղևորի անձնական իրերը ենթակա են ապահովագրության, բացառությամբ մի քանի բանի, որոնք կարիք չկա ապահովագրել։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ուղեբեռի ապահովագրություն. ինչը հնարավոր չէ ապահովագրել

  • Արժեթղթեր և փաստաթղթեր:
  • Գումար:
  • Ոսկյա զարդեր և այլ արժեքավոր զարդեր:
  • Կրոնական ապրանքներ:
  • Թերապևտիկ դեղեր:
  • Նկարներ և այլ «արվեստի գործեր»:
  • Տրանսպորտային միջոցներ:
  • Հնաոճ իրեր:
  • Բույսեր:
  • Կենդանիներ:

Վերոնշյալ բոլոր իրերն ուղևորը իհարկե կարող է փոխադրել ինքնաթիռով: Բայց այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը ուղևորի ուսերին է:

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Ինչպես տեղափոխել կոտրվող և փխրուն իրեր ինքնաթիռի ուղեբեռում
  2. Ինքնաթիռի ուղեբեռ. ինչ է կարելի և ինչ չի կարելի տեղափոխել․ 3 խորհուրդ
  3. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  4. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  5. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդԻնչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Դա նշանակում է, որ ավիափոխադրողն ու ապահովագրական գործակալությունը տվյալ իրերի կորչելու կամ վնասվելու դեպքում փոխհատուցում չեն տրամադրում։ Լավագույն տարբերակը թանկարժեք իրերը ձեռքի ճամպրուկում տեղավորելն է։

Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները

Եթե ապրանքը չափերով մեծ է կամ քաշով ծանր, քան ենթադրում է նորման, ապա ուղևորը կարող է ապրանքը տեղավորելու համար առանձին ավիատոմս գնել՝ ըստ հատուկ գնացուցակի։ Կա մեկ այլ տարբերակ ևս. ուղևորը կարող է շատ ավելի բարձր տոկոսադրույքով ապահովագրել նաև թանկարժեք զարդերը, հնաոճ իրերը կամ արվեստի գործերը։ Մնացած այլ ապրանքները կարելի է ապահովագրել պայմանագրով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն։

Ուղեբեռի ապահովագրություն. եղանակները

Ուղեբեռի ապահովագրումը կարելի է իրականացնել տարբեր պայմաններով։ Ապահովագրական ընկերությունները տարբեր ծրագրեր են առաջարկում ճամփորդներին, ովքեր ցանկանում են նյութական վնաս կրելու դեպքում փոխհատուցում ստանալ։

  • Ամենատարածված պայմանագիրն այն է, որով փոխհատուցում նախատեսվում է միայն թռիչքի ընթացքում կորչելու կամ վնասվելու դեպքում։ Պայմանագրում պարտադիր նշվում է թռիչքի օրն ու ժամը։
  • Եթե ուղևորը ցանկանա, ապա կարող է պայնագրում ներառել կետ, ըստ որի ապահովագրությունը գործում է մինչև ուղեբեռի ընդունման պահը, ինչը արդիական է հատկապես այն դեպքում, երբ ուղեբեռի մեջ արագ փչացող ապրանք կա։
  • Մեկ այլ տարբերակով, փոխհատուցում տրվում է միայն այն դեպքում, երբ ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծվում։

Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները

Ամենատարածված պայմանագիրն այն է, որով փոխհատուցում նախատեսվում է միայն թռիչքի ընթացքում կորչելու կամ վնասվելու դեպքում։ Պայմանագրում պարտադիր նշվում է թռիչքի օրն ու ժամը։

Եթե ուղևորը ցանկանա, ապա կարող է պայնագրում ներառել կետ, ըստ որի ապահովագրությունը գործում է մինչև ուղեբեռի ընդունման պահը, ինչը արդիական է հատկապես այն դեպքում, երբ ուղեբեռի մեջ արագ փչացող ապրանք կա։
Մեկ այլ տարբերակով, փոխհատուցում տրվում է միայն այն դեպքում, երբ ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծվում։

Նյութական փոխհատուցում ստանալու համար ուղևորը պետք է.

  • Ներկայացնի անձնագիրը:
  • Ներկայացնի վայրէջքի անցագիր:
  • Ներկայացնի ուղեբեռի պիտակն ու չեքերը, որոնք հաստատում են, որ այս կամ այն իրը կորել կամ վնասվել է թռիչքի ընթացքում։
  • Հաջորդիվ ուղևորը պետք է զանգահարի ընկերության կոնտակտային հեռախոսահամարով և պատմի կատարվածի մասին։
  • Խորհրդատուն կհուշի թե ինչ անել։
  • Պետք է ներկայացնի կորստի կամ վնասի ակտը։ Այդ փաստաթուղթը կազմում է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
  • 30 օրվա ընթացքում ուղևորը պետք է դիմի ապահովագրական ընկերություն:
  • Հաջորդիվ ուղևորը պետք է գրավոր դիմում գրի:
  • Ուղեբեռի վնասման կամ կորստի փաստը հաստատող փաստաթղթերի ցանկը անհրաժեշտ է կցել դիմումին:

Ապահովագրական ընկերությունը նախատեսված չափով փոխհատուցում է տրամադրում։ Փոխհատուցում տրվում է պայմանագիրը կնքելու պահից սկսած՝ 2֊4 շաբաթվա ընթացքում։ Որոշ ընկերություններ փոխհատուցումը կատարում են միայն ավիաընկերության փոխանցումից հետո։

Թռիչքի ժամանակ անձնական ունեցվածքի կորստի դեպքում, ապահովագրական վճարը փոխանցվում է, երբ ավարտվում է սահմանված ժամկետը, որի ընթացքում որոնում են կորած ուղեբեռը։
Հարկավոր է ուշադիր կարդալ կնքած պայմանագրի կետերը։ Այդ փաստաթղթում կարելի է գտնել փոխհատուցման մասին հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Ինչքան պետք է վճարել Ուղեբեռի ապահովագրություն ծառայությունից օգտվելու համար

Ապահովագրության արժեքը հաշվում են առանձին՝ տարբեր գործոններից կախված։ Ուղևորը ինքն է որոշում ապրանքի արժեքը: Ապահովագրողը դրան համապատասխան փոխհատուցման չափ է առաջարկում։

ուղեբեռի ապահովագրություն

Ապահովագրված ուղեբեռի նվազագույն չափը գումարային համակարգում պետք է լինի 500 դոլար: Առավելագույնը չափը 1500֊5000 դոլարն է։

Ավելի մանրամասն ինֆորմացիայի պետք է դիմել ապահովագրական գործակալներին։

Рейтинг
( 4 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: