Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուղևորվել դեպի Կիպրոս, նախքան տոմս ամրագրելը, պետք է մտածեն՝ արդյոք ճամփորդելու համար լավ ու հարմար ժամանակ է ընտրել:
Ուղևորություն դեպի Կիպրոս իրականացնելու ժամանակահատվածից շատ բան է կախված: Օրինակ՝ հանգստի արժեքը, թռիչքի պայմանները, եղանակային պայմանները և այլն։
Ուղևորություն դեպի Կիպրոս. Ե՞րբ է ավելի մատչելի
Կիպրոսում հանգստանալը բոլորովին էլ էժան հաճույք չէ, սակայն համեմատաբար ընդունելի ու հարմար տարբերակ հնարավոր է գտնել։ Լողափնյա շրջանը սկսվում է մայիսին և շարունակվում է մինչև հոկտեմբեր։
Ամենաշատ այցելությունները լինում են հունիս և հուլիս ամիսներին։ Հենց այս ամիսներին էլ ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորաբար։
Սեպտեմբերից ծառայությունների գները սկսում են իջնել։
Հոկտեմբեր ամսին, նույնիսկ՝ նոյեմբերի սկզբում, ծովի ջուրը դեռ շատ տաք է, ուստի այս ժամանակահատվածում հանգիստ կարող եք տոմս ամրագրել։
Բավականին հարմար գներ են նաև վաղ գարնանը (սկսած ապրիլի վերջից), երբ օդն արդեն բավականին տաք է, սակայն ծովի ջուրը դեռ սառն է։
Հյուսիսային Կիպրոսում հանգստանալը համեմատաբար ավելի էժան կլինի, պլանավորեք ուղևորություն Կիպրոս այդ աշխարհագրական հատվածում։
Հանգստի համար սխալ ժամանակահատված չընտրելու համար անհրաժեշտ է հետևել եղանակի տեսությանը։
Ուղևորություն Կիպրոս իրականացնելիս հաշվի առեք եղանակային պայմանները
Կիպրոսը տիպիկ միջերկրածովյան կլիմա ունեցող երկիր է։ Ամռանը շոգ է, իսկ ձմռանը եղանակը շատ մեղմ է։ Կիպրոսի առանձնահատկություններից մեկը մեղմ հենց կլիման է: Ջերմաչափի սյունը հազվադեպ է իջնում +10օC ցածր, նույնիսկ ձմռանը:
Կարելի է ասել, որ տուրիստական սեզոնը Կիպրոսում շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում, և սա անհրաժեշտ է հաշվի առնել հանգիստւ պլանավորելիս, առաջնայնությունը տալով դեպի ուղևորություն Կիպրոս:
Տարվա տարբեր ժամանակներում հասանելի են հանգստի տարբեր տեսակներ:
Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․
- Մալդիվյան կղզիներ․ Ընտրում ենք լավագույն հանգստյան գոտին -6 խորհուրդ
- Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
- Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
- Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Եղանակային պայմանները գարնան առաջին ամսվա ընթացքում եղանակը + 23 C-ը չի գերազանցում։ Ջուրը դեռ այնքան տաք չէ, որպեսզի հնարավոր լինի լողանալ ( +18 C): Լեռների գագաթների դեռ ձյունոտ են, ուստի կարելի է սահել։
Եղանակը Կիպրոսում
Ապրիլը բնության զարթոնքի ամիսն է, երբ կարելի է զբոսնել կամ մեքենայով ճամփորդել։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասնում է +25 C-ի, իսկ երեկոյան ջերմաստիճանը նվազում է մինչև 10 C: Մայիսին սկսվում է լողանալու շրջանը, ջրի ջերմաստիճանը հասնում է 22 C (երբեմն ավելի), իսկ օդի ջերմաստիճանը՝ 23֊30 C-ի, կախված տեղադրությունից։
Ամառը հիմնական լողափնյա շրջանն է։ Ավիատոմսի և բնակարանի ամրագրումը ցանկալի է իրականացնել նախապես։ Եղանակն ըստ ամիսների.
Նյարդաբանական և սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում հուլիս և օգոստոս ամիսներին չպլանավորել ուղևորություն Կիպրոս։
Աշունը Կիպրոսում
Աշունը ընտանեկան հանգստի համար ամենահարմար ժամանակն է։
- Երեխաների հետ կղզի մեկնելու համար սեպտեմբերն ամենալավ ամիսն է։ Ջուրը բավական տաք է (մինչև 26 C), ցերեկը օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 30 C-ի, իսկ գիշերը՝ մինչև 20 C-ի։
- Հոկտեմբերին բնորոշ են տաք ցերեկները (մինչև +27 ) և ցուրտ գիշերները (մինչև +16), ծովի ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 25 աստիճանի։ Հազվադեպ անձրևում է։
- Նոյեմբերին զգացվում է մոտակա ձմռան շունչը։ Ցերեկային ժամերին դեռևս տաք է (մինչև 23 C): Գիշերները գրեթե կրկնակի նվազում է։ Ծովի ջերմաստիճանը հասնում է մինչև 20 C: Այս ամսվա ընթացքում հանգստանալու լավագույն ձևը էքսկուրսաներ անելն ու զբոսնելն է։
Կիպրոսում Եղանակային պայմանները ձմռանը
- Կիպրոսում դեկտեմբերին մեղմ ձմեռային եղանակ է։ Ցերեկը օդի ջերմաստիճանը հասնում է +15 C-ի, իսկ գիշերը չի գերազանցում +10 C-ը։ Ջրի ջերմաստիճանը 15֊18 C է։
- Հունվարին եղանակը ցրտում է, սկսում է մանդարինների հասունացման շրջանը։
- Փետրվարին բնությունը սկսում է արթնանալ, ձնծաղիկները, հասմիկները ու կիտրոնի ծառերը ծաղկում են։ Սահնակասերներին խորհուրդ է տրվում Տրադոսի լեռների այցելել։ Սարալանջերին ջերմաստիճանը +1֊ից մինչև +3 C է։
Ձմեռը կղզու տեսարժան վայրերը տեսնելու և Նոր տարին դիմավորելու համար հրաշալի ժամանակ է։
Կիպրոսի բարենպաստ եղանակը տարվա բոլոր շրջափուլերում ուղևորներին լավ հանգիստ անցկացնելու հնարավորություն է տալիս։ Ուղիղ չվերթներ շատ կան։
Կիպրոսը լիարժեք հանգիստ և անմոռանալի տպավորություններ կպարգևի յուրաքանչյուրին:
Վստահ կարելի է պնդել, որ հնարավորության դեպքում պետք է կազմակերպել ուղևորություն Կիպրոս: