Մալդիվյան կղզիներ․ Ո՞վ չի երազում գոնե մեկ անգամ այդ կղզիներից մեկում հանգստանալու մասին։
Մալդիվները լողափնյա հանգստի սիրահարների պաշտելի ուղղություններից մեկն են։ Մալդիվյան կղզիներ եկող տուրիստը գտնում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է իդեալական հանգստի համար՝ անծայրածիր օվկիանոս, սպիտակ ավազ, կորալային խութեր, շքեղ հյուրանոցներ և ջրային մարզաձևերի պատրաստման համար բազմաթիվ կենտրոններ։
Մնում է միայն ընտրել կոնկրետ ձեզ համապատասխանող հանգստյան գոտին և ամրագրել ինքնաթիռի ավիատոմսն ու հյուրանոցի համարը։
Մալդիվյան կղզիներ — Հյուսիսային Մալի կղզի
Այստեղ է գտնվում պետության մայրաքաղաքը՝ քաղաք Մալին։
Հենց այստեղ են առաջինը ժամանում զբոսաշրջիկները, իսկ հետո մեկնում են պետության բազմաթիվ հանգստավայրերին ծանոթանալու։
Սակայն եթե ժամանակ ու ցանկություն ունեք, ապա կարող եք մի քանի օր մնալ Մալդիվների մայրաքաղաքում, այցելել Նախագահական պալատ, Ազգային թանգարան, տեղական մզկիթներ։ Ինչպես նաև, կարող եք հուշանվերներ գնել։
Մալիում միայն մեկ լողափ կա, սակայն եթե ցանկանում եք լողալ, ապա կարող եք մոտակա կղզիներից մեկը գնալ։
Հենց Հյուսիսային Մալի կղզում են գտնվում ամենաթանկարժեք հանգստավայրերը։
Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները ամենից հաճախ ընտրում են Կուրումբան, Բանանյան կղզին, Քուդա Հուրան։
Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․
- Աշխարհի լավագույն ծովափները հանգստի համար․ 7 խորհուրդ
- Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
- Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
- Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
- Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Մալդիվյան կղզիներ — Հարավային Մալի
Այս կղզի հանգստյան գոտին լավագույն կերպով համապատասխանում են ընտանեկան հանգստի պահանջներին։
Այն գտնվում է միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ուստի ստիպված չեք լինի մինչև կղզի հասնելը երկար սպասել։
Այս շրջանը շատ հայտնի ու պահանջված է նաև դայվինգի սիրահարների շրջանում։
Այստեղ յուրաքանչյուրը կարող է իրեն բավարված զգալ, քանի որ անհրաժեշտ բոլոր պայմանները կան, կորալային խութերից մինչև խորտակված նավեր։ Բացի այդ, համարվում է, որ հենց այս կղզում են անցկացվում ամենից ռոմանտիկ և ամենաշքեղ հարսանեկան արարողությունները:
Մալդիվյան կղզիներ — Ադդու
Այս հանգստյան գոտին Մալդիվների հարավային մասի վարչական կենտրոնն է։ Ունի զարգացած ենթակառուցվածք, բացի այդ այստեղ նաև միջազգային օդանավակայան կա։
Սակայն, ի տարբերություն Հյուսիսային Մալիի և մնացած այլ հանգստյան գոտիների, այս շրջանը հարմար է բոլոր նրանց, ովքեր շատ մեծ ուշադրություն են դարձնում մատուցված ծառայությունների մակարդակի և դրանց գների հարաբերակցությանը։
Տեղական հանգստյան գոտիներում միջին մակարդակի գնային քաղաքականություն վարող շատ հյուրանոցներ կան։
Մալդիվյան կղզիներ — Ռաա
Այստեղ գալիս են բոլոր նրանք, ովքեր նախընտրում են, որ իրենց հանգիստը խաղաղ պայմաններում անցնի, ուստի խուսափում են բազմամարդ տեղերից։
Այստեղ քիչ զբոսաշրջիկներ կան, գրեթե բոլոր կղզիները բնակեցված են տեղացիների կողմից։ Այս շրջանում միայն մեկ հյուրանոցային համալիր կա։ Այս ամենի հետ մեկտեղ, այստեղ առաջարկվում է ՍՊԱ ծառայությունների շատ մեծ ընտրանի։
Օգտակար խորհուրդներ հանգստյան գոտու ընտրության վերաբերյալ
- Երկարատև հանգստի մեկնելու դեպքում ավելի լավ է ընտրեք մեծ կղզի կամ էլ այնպիսի մեկը, որը զբոսաշրջային գործակալությունից հեռու չէ։ Փոքր կղզիներում զվարճանալու տարբերակները այդքան էլ շատ չեն։ Պասիվ ծովափնյա հանգիստը, վաղ թե ուշ կձանձրացնի ձեզ, իսկ փոքր կղզիներում առանձնապես անելու բան չկա, որքան էլ ձեզ համոզեք, որ դուք Մալդիվներում եք։
- Եթե ցանկանում եք փոքր կղզում մնալ, ապա հիշեք, որ նման վայրերում լողափերը տպավորիչ չափերով աչքի չեն ընկնում, իսկ դա նշանակում է, որ ջրի մոտ լավ տեղ զբաղեցնելու համար ստիպված կլինեք վաղ առավոտյան լողափ գնալ։
- Մեծ կղզիներում տեղացիների համար նախատեսված ենթակառուցվածքներ կան։ Այսպիսով, դուք կարող եք համեմատաբար մատչելի գներով սնունդ գնել, ինչպես նաև հուշանվեր ձեռք բերել։
- Միշտ պարզեք հյուրանոցի համարների ընդհանուր քանակը։ Որքան շատ այցելուներ լինեն, այդքան ծանրաբեռնված կլինի լողափը, լողավազանը կամ ռեստորանը։
- Եթե անգլերենին վատ եք տիրապետում, ապա ավելի լավ է ընտրեք մեծ հյուրանոցներ և հանգստյան գոտիներ, որոնք նախընտրում են ռուսները։ Այդպիսիսի վայրերում, հավանական է, որ աշխատակիցների մեջ կլինեն ռուսերենին տիրապետող անձինք։
- Մալդիվյան կղզիները հանգստյան գոտիներից յուրաքանչյուրը հիմնականում կենտրոնանում է որոշակի խմբի զբոսաշրջիկների գրավելու վրա։ Այստեղ կան հյուրանոցներ երիտասարդների, պատկառելի տարիքի հասած մարդկանց, նորապսակների, երեխաների հետ ժամանած ընտանիքների, ակտիվ հանգստի սիրահարների և այլոց համար։ Եթե ցանկանում եք ձեզ ձեր ափսեում զգալ, ապա հաշվի առեք այս հանգամանքը հյուրանոցային համալիրի ընտրության ժամանակ։
Եթե դուք երբևէ չեք եղել Մալդիվներում, ապա եկեք այստեղ ձեր հաջորդ արձակուրդի ժամանակ։
Այս դրախտային վայրը պարզապես կհմայի ձեզ և հաշված օրերի ընթացքում կդառնա ձեր ամենասիրելի հանգստյան վայրը։