ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինքնաթիռից ուշանալու դեպքում ինչ անել

Անսպասելի հանգամանքներով կամ անձնական խնդիրներով պայմանավորված մարդը միշտ կարող է ուշանալ ինքնաթիռի թռիչքից։

Իսկ թե ի՞նչ է պետք անել այս իրավիճակում, հուշում են հմուտ փորձագետները։

Ինքնաթիռից ուշանալու դեպքում ի՞նչ անել

Առաջին հերթին չպետք է խուճապի մատնվել, որպեսզի խնդիրը հնարավորինս արագ և  արդյունավետ լուծում ստանա։ Ուղևորը նախ պետք է դիմի ավիափոխադրող ընկերության ներկայացուցչին և բացատրի ուշանալու պատճառը՝ ներկայացնելով «այրված» տոմսը։

Առաջին դասի և բիզնես դասի տոմսերը կարելի է փոխել նույն ուղղությամբ մոտակա չվերթի տոմսով։

Ծառայության համար ոչ շատ մեծ գումար է վճարվում՝ համաձայն գործող գնացուցակի։

Ինքնաթիռից ուշանալու դեպքում ինչ անել

Էկոնոմ դասի ավիատոմսերը հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել ինքնաթիռից ուշանալու դեպքում, ուստի այդ դեպքում մարդը ստիպված կլինի այլ չվերթի տոմս գնել՝ վատնելով սեփական դրամական միջոցները։

Յուրաքանչյուր ուղևոր նախքան տոմս գնելը կարող է ավիաընկերության պաշտոնական կայքում ծանոթանալ գնացուցակին և տոմսը վերադարձնելու պայմաններին։

Ինքնաթիռից ուշանալու դեպքում գոյություն ունեն տոմսերի երկու տեսակ՝ վերադարձման ենթակա տոմսեր և տոմսեր, որոնք ենթակա չեն վերադարձման։ Այդ չվերադարձվող տոմսերը էժան են, ինչը պայմանավորված է դրանց փոխանակման և վերադարձնելու կանոնների սահմանափակությամբ։

Այս դեպքում դուք պետք է ընտրեք՝ ավելի շատ վճարել և ապահովվագրել սեփական անձը ինքնաթիռից ուշանալու դեպքում առաջացած անախորժ իրավիճակում հայտնվելուց։

Եթե ուղևորը ուշանում է գրանցումից, սակայն նրա օդանավը դեռ չի մեկնել, ապա նա կարող է իր խնդրով շտապ դիմել ընկերության աշխատակցին։ Սահմանված որոշակի լրացուցիչ վճարի դիմաց հնարավոր կլինի ուղևորի արագ գրանցումը կազմակերպել։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Նման իրավիճակում շատ ավելի լավ է մի փոքրիկ գումար կորցնել, քան ընդհանրապես հրաժարվել նախատեսած ճամփորդությունից կամ նոր ավիատոմսի համար ամբողջությամբ վճարել։

Ձեզ նաև կհետաքրքրի․

  1. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  2. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  3. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Ինքնաթիռի թռիչքից ուշացում գրանցումն անցնելուց հետո

Շատ ուղևորներ գրանցմանը մասնակցում են համացանցի միջոցով (օնլայն ռեգիստրացիա)։

Դա իսկապես հրաշալի ծառայություն է, որից օգտվող մարդիկ կարողանում են խնայել իրենց անձնական ժամանակը և հասցնել ավելին, քան օդանավակայանում հերթ կանգնելու դեպքում։

Ինքնաթիռից ուշանալու դեպքում ինչ անել

Անձը, ով առցանց գրանցվել է և թռիչքից քիչ ժամանակ առաջ է ուղևորվել օդանավակայան, կարող է հանգամանքների բերումով ուշանալ և չհասցնել ինքնաթիռ նստել։

Միջազգային ավիափոխադրող ընկերությունների կանոնների համաձայն ինքնաթիռի դռները փակվում են թռիչքից 20֊25 րոպե առաջ։

Ահա թե ինչ է պետք անել նման իրավիճակում.

  1. Դիմել ավիափոխադրող ընկերության պաշտոնական ներկայացուցչին, որը իրավունք ունի ուշացած ուղևորին ուղեկցել ինքնաթիռի սրահ, քանի-որ նա անցել է գրանցման փուլը,
  2. Համաձայնել վճարել տուգանք և ներկայացնել տուգանքի վճարման անդորրագիր, ինքնաթիռի սրահ հասնելու համար։

Փորձը ցույց է տալիս, որ ուղևորների համար ավելի շահավետ է սահմանված տուգանքը վճարելն ու նախատեսված չվերթով թռչելը։

Ի՞նչպես վերադարձնել ավիատոմսի համար վճարված գումարը

Ավիաընկերությունը կարող է ամբողջությամբ փոխհատուցել չօգտագործված ավիատոմսի արժեքը ինքնաթիռից ուշանալու դեպքում (վերադարձվող տիպի ավիատոմսերին դեպքում), բայց դա միայն այն դեպքում, երբ ուղևորի ուշացման մեղքը ավիաընկերությանն է։

Ենթադրենք, որ ավիաընկերությունը փոխել է թռիչքի ժամը և նշանակել ավելի վաղ, այդ պարագայում ուշացած ուղևորների ուշացման պատասխանատվության կրողը հենց ընկերությունն է։

Ավիատոմսի համար վճարված գումարի վերադարձման հարցում յուրաքանչյուր ավիաընկերություն առաջնորդվում է սեփական կանոններով։

Թե ինչպիսի՞ քաղաքականություն է վարում ձեր նախընտրած ավիափոխադրողը, կարող եք կարդալ իր պաշտոնական կայքում։

Եթե ուղևորի ավիատոմսը չվերադարձվող տիպի է, ապա վճարված գումարը վերադարձնելու բոլոր ջանքերը զուր են։

Ռուսաստանի Դաշնության գործող Օդային օրենսգրքի օրենքների համաձայն, այդ տոմսերը չեն կարող փոխանակվել, վերադարձվել և թռիչքի ժամանակ չօգտագործվելու դեպքում դրանց արժեքը չի փոխհատուցվում։

Թանկարժեք տոմսերի դեպքում կարող եք դրամական մասնակի փոխհատուցում ստանալ։

Ուղևորից պահանջվում է իր չօգտագործված ավիատոմսը ներկայացնել ընկերության լիազորված աշխատակցին և գրավոր նամակով հայտնել ուշացման պատճառը։

Մի քանի օրվա ընթացքում ընկերությունը քննարկում է ուղևորի խնդրանքը և պատասխանում։ Եթե պատասխանը դրական լինի, ապա փոխհատուցվող գումարը սահմանված ժանակում կտրամադրվի ուղևորին։

Փոխհատուցման համար նախատեսված հստակ ժամկետներ չկան։

Յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում։

Ինչ անել, եթե ուշացել եք ճամփորդական չվերթից

Դուք պատրաստվում եք մեկնել ձեր երազած ճանապարհորդությանը, որին սպասել եք արդեն երկար ժամանակ։ Բայց ոչ մեկը ապահովագրված չէ տհաճ իրավիճակներից և անակնկալներից։

Եթե ճամփորդության մեկնող ուղևորը ուշացել է թռիչքից ինչ կկարողանա անել նա այդ դեպքում։

Կարող է փորձել վերաամրագրել տոմսերը հաջորդ չվերթի համար՝ ավիափոխադրող ընկերությանը որոշակի գումար վճարելով։

Գումարի չափը սահմանվում է ընկերության գնացուցակով։ Որոշ դեպքերում ավելի հեշտ ու էժան է նույն ուղղությամբ ամենից շուտ մեկնող ինքնաթիռի մեկ այլ տոմս գնել։

Ինքնաթիռից ուշանալու դեպքում ինչ անել

Թռիչքից ուշացած ուղևորները պետք է կապվեն տուրիստական ընկերության ներկայացուցչի հետ և տեղյակ պահեն, որ ավելի ուշ են մեկնելու։

Մենեջերը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատում ավիափոխադրող ընկերության ներկայացուցչի հետ, հաստատում է վերադարձի տոմսն ու օտար երկրի հյուրանոցում ամրագրված համարը։ Այս տեղեկատվության հիման վրա մասնագետը փորձում է մոտակա ամենահարմար թռիչքի տոմս գնել։

Թռիչքից ուշացած ուղևորի իրավունքների մեջ մտնում է նաև զբոսաշրջային ուղևորությունից հրաժարվելը։ Զբոսաշրջային գործակալությունը կարող է չեղյալ համարել ուղևորությունը և ետ վերադարձնել վճարված գումարը՝ նկատի ունենալով այն ծախսերը, որոնք արվել են հյուրանոցային համար ամրագրելիս, տոմս գնելիս և այլն։

Ի՞նչ անել, եթե ուշացել եք միացնող թռիչքի երկրորդ ինքնաթիռից

Այս պարագայում երկրորդ ինքնաթիռի ավիատոմսերը այրվում են։
Փոխադրող ավիաընկերությունը չի պարտավորվում փոխհատուցել ուղևորին, եթե նա թռիչքից ուշացել է իր
մեղքով։ Եթե ուշացման մեղքը ավիաընկերությանն է, ապա վերջինս ուղևորին տրամադրում է մոտ ժամանակահատվածում նույն ուղղությամբ մեկնող մեկ այլ ինքնաթիռի ավիատոմս և ամբողջությամբ փոխհատուցում է տոմսի գումարը։
Ցանկացած իրավիճակում, միացնող թռիչքից ուշանալու դեպքում ուղևորը պետք է դիմի ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին՝ խնդրի լուծման համար։

Գործուղվող անձի քայլերը՝ ինքնաթիռից ուշանալու դեպքում

Գործուղման մեկնող ուղևորը թռիչքից ուշանալու դեպքում, պետք է նախ և առաջ իր ուշացման մասին տեղյակ պահի ղեկավարներին, բացատրի, թե ինչո՞ւ է ուշացել և նրանց հետ համատեղ փորձի գտնել խնդրի լուծման տարբերակներ։
Եթե ուշացման հիմքում ընկած է ֆորս-մաժորային իրավիճակ կամ էլ աշխատակիցը ուշացել է աշխատանքային այլ հարցերով զբաղվելու պատճառով, ապա գործատուն կարող է փոխհատուցել նոր ավիատոմս գնելու համար անհրաժեշտ գումարը։
Հակառակ դեպքում, թռիչքից ուշացած ուղևորը ստիպված կլինի իր հաշվին նոր ավիատոմս գնել։
Ինքնաթիռից ուշանալու դեպքում ինչ անել
Ինչ վերաբերվում է ավիափոխադրողից փոխհատուցում ստանալուն, ապա ամեն ինչ կախված է ձեռք բերված տոմսի տեսակից։ Ինչպես արդեն ասել ենք, միայն վերադարձելի թռիչքային փաստաթղթերն է հնարավոր փոխանակել կամ վերադարձնել, քանի-որ նրանք ավելի թանկ արժեն։
Թռիչքից ուշանալուց և դրանից բխող բոլոր հնարավոր խնդիրներին բախվելուց խուսափելու համար, պարզապես ճիշտ պլանավորեք ձեր ժամանակը։
Միշտ նկատի ունեցեք խցանումներն ու մնացած բոլոր ֆորս մաժորային իրավիճակները, որոնք կարող են ձեզնից ժամանակ խլել և ուշացման պատճառ հանդիսանալ։
Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: