Ինքնաթիռով շատ արագ ու շատ հարմարավետ պայմաններում կարելի է հասնել աշխարհի ցանկացած վայր։ Միայն թե ինքնաթիռով ճամփորդելը ոչ բոլորի գրպանին հասանելի հաճույք է։
Ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր ոչ բոլորն են կարողանում որսալ։ Բայց այդ դեպքերում հնարավոր է խնայել ֆինանսական միջոցները և ավիատոմսեր ձեռք բերել սովորականից ցածր գներով:

Բավական է միայն իմանալ, թե ավիաընկերությունը ու՞մ և ի՞նչ ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր է առաջարկում։ Որպես կանոն, ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր շատ կան:
Դրանցից որևէ մեկից օգտվելու հավանականությունը մեծանում է այս հարցին գիտակցորեն և հետևողական մոտենալու դեպքում։
Ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր երբ են լինում
Խնայելու ցանկությունն իրագործելու տարբերակ է զեղչերից օգտվելը։
Օրինակ, երբ թռիչքը չնախատեսված է և հրատապ, ապա ավիատոմսը նվազեցված գնով ձեռք բերելը հիանալի տնտեսական լուծում է։
Ձեզ նաև կհետաքրքրի․
- Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
- Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
- Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
- Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Ավիաընկերությունները աշխատում են տարբեր զեղչային համակարգերով՝ ձևավորելով տարբեր գների ավիատոմսեր։

Տոկոսների չափերն ու մարդկանց խմբերը, որոնց համար ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր են նախատեսված, կարող են չհամընկնել։ Պետք է նաև հաշվի առնել, որ գինը կրճատվում է ինքնաթիռի տոմսի ուղեվարձի հաշվին, իսկ հարկերը և վճարները մնում են նույնը։
Այսպիսով, զեղչեր գործում են ուղևորների հետևյալ խմբերի համար.
- Երեխաներ — գրեթե բոլոր ավիաընկերություններում երեխաների համար զեղչեր են գործում։ Ամենաէժան ավիատոմսերը բաժին են հասնում մինչև 2 տարեկան բալիկներին։ Մինչև 12 տարեկան երեխաների համար ևս ավիատոմսերը զեղչվում են, միայն թե ավելի քիչ չափով
- Երիտասարդներ — այս կատեգորիայի տակ հասկանում ենք դեռահասներին և մի փոքր ավելի մեծերին, հիմնականում մինչև 25 տարեկան։ Վերին շեմը կախված է ավիաընկերության վարած քաղաքականությունից։ Որոշ դեպքերում գործում է մինչև 25% զեղչ։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է տարիքը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, օրինակ՝ անձնագիր
- Թոշակառուներ — պատկառելի տարիքի մարդկանց համար գների թեկուզ փոքր իջեցումը կարող է օգտակար և հաճելի լինել։ Սովորականից ավելի ցածր գնով տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել կենսաթոշակային վկայագիր գրքույկ
- Ուսանողներ — այս դեպքում մինչև 30% խնայելու հնարավորություն կա։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ուսանողական քարտ ներկայացնել
- Ամուսիններ — ամուսնացած մարդկանց համար զեղչ գործում է հիմնականում այն դեպքերում, երբ ճամփորդում են դեպի Եվրոպա։ Զեղչից օգտվելու համար ամուսինները պետք է թռչեն նույն դասի ինքնաթիռով։ Միևնույն ժամանակ, որպես կանոն, ամուսիններից որևէ մեկը վճարում է տոմսի ամբողջ արժեքը, մյուսի համար գործում է 50% զեղչ։
- Ուղևորների մեծ խմբի համար — այս դեպքում հնարավոր զեղչի չափը կախված է ուղևորների տարիքից և նրանց կարգավիճակից։ Ինքնաթիռի ավիատոմսերի զեղչեր կարող է գործել օրինակ էքսկուրսիա մեկնող դպրոցականների կամ ուսանողների համար։
Գործող զեղչերի և սակագնային պլանների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար ուղևորը պետք է այցելի այն ավիաընկերության պաշտոնական կայք, որից պատրաստվում է օգտվել:

Ուղևորները կարող են զանգահարել նաև ավիաընկերություն՝ տեղեկություն իմանալու համար:
Հարկ է նաև հիշել, որ թռիչքի համար մի փոքր ավելի քիչ վճարելու համար լավագույն տարբերակը նախապես ամրագրելն է։
Բոլոր հնարավոր միջոցները գործի դնելու դեպքում, հնարավոր է որոշակի զեղչերից օգտվել։

Սա հիանալի հնարավորություն է ավիատոմսերի զեղչ ստանալու համար