ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինքնաթիռով երկար թռիչք․12 օգտակար խորհուրդ

Ավիափոխադրամիջոցների գլխավոր առավելությունը հարմարավետությունն է, սակայն եթե թռիչքը երկար է, ապա այն կարող է անփորձ ուղևորի համար դժվար փորձության վերածվել։

Ինքնաթիռով երկար թռիչք ունեք առջևում, ուրեմն այս հոդվածի 12 օգտակար խորհուրդը ձեզ միանշանակ չի խանգարի:

Ժամային գոտիների փոփոխությունը, անընդհատ շարժման մեջ լինելը, ջրազրկվելը, վախը և մի շարք այլ ճնշող գործոններ կարող են բացասաբար ազդել տրամադրության և ինքնազգացողության վրա: Սա նշանակում է, որ պետք է նախապատրաստվել ինքնաթիռով երկար թռիչք հաջողությամբ իրականացնելուն։

Հավատացնում ենք, որ լավ նախապատրաստվելը կօգնի թեթև անցկացնել երկար թռիչքները։

Ինքնաթիռով երկար թռիչք․12 օգտակար խորհուրդ

Ինքնաթիռով երկար թռիչք․ Ի՞նչ պետք է վերցնել ձեզ հետ

Փորձառու ճամփորդները գիտեն թե ինչ է պետք դնել ձեռքի պայուսակի մեջ։ Բաներ կան, առանց որոնց հնարավոր չէ դիմանալ թռիչքի ընթացքում։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  2. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  3. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Կարևոր է հաշվի առնել, որ միշտ էլ կա տհաճ անակնկալների հավանականություն, օրինակ թռիչքը կարող է հետաձգվել կամ ուղեբեռը կարող է անհետանալ։

Ինքնաթիռով երկար թռիչք․ 12 օգտակար խորհուրդ

Առաջին հերթին, պայուսակում պետք է դնել.

  1. Փաստաթղթեր ֊ հարկ է համոզվել, որ ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում նաև երեխաների փաստաթղթերը տեղում են։
  2. Գումար ֊ ուղևորներին խորհուրդ է տրվում բանկային քարտերն ու դրամապանակը իրենց մոտ պահել։ Առաջին հերթին սեփական հանգստության համար, իսկ հետո հնարավոր է, որ ուղևորները գումարի կարիք զգան, եթե հանկարծ նրանց մոտ հուշանվերներ գնելու ցանկություն առաջանա կամ էլ ցանկանան սնվել՝ թռիչքին սպասելու ընթացքում։
  3. Դեղեր ֊ իհարկե յուրաքանչյուր ինքնաթիռի բորտում առաջին օգնության իրերի հավաքածու կա, սակայն եթե ուղևորը տառապում է ինչ֊որ քրոնիկական հիվանդությամբ, ապա ավելի լավ է, որ անհրաժեշտ բոլոր դեղերը ձեռքի տակ ունենա։ Ի դեպ, նախքան ուղևորությունը չպետք է մոռանալ բուժող բժշկից համապատասխան վկայագիր վերցնելու մասին։
  4. Տաք հագուստ ֊ ինչպես հայտնի է, ինքնաթիռի սրահը բավական սառն է, ուստի բաճկոնն ու տաք գուլպաները չեն խանգարի։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, կարելի է աշխատակցից վերմակ խնդրել։
  5. Պարանոցի տակ դնելու բարձիկ ֊ նույնիսկ եթե ուղևորները չեն պատրաստվում թռիչքի ընթացքում քնել, միևնույն է ցանկալի է,որ իրենց հետ վերցնեն այս բարձիկը, քանի որ դրա հետ ճամփորդելը շատ ավելի հարմար ու հանգիստ է։ Դրանք իսկապես շատ են օգնում թեթև անցկացնել երկար թռիչքները:
  6. Քնելու համար նախատեսված դիմակ և ականջակալներ ֊ սրանք այն դեպքերի համար են, երբ ուղևորները ցանկանում են քնել կամ էլ պարզապես հոգնում են չաչանակ «հարևանահու» խոսակցությունները լսելուց։
  7. Գիրք ֊ Ընթերցասեր ուղևորների համար շատ լավ տարբերակ է գիրք կառդալը։ Կարելի է վերցնել ամենասիրելի հեղինակի գրքերից մեկը կամ էլ փորձել նոր գրական դեմք բացահայտել։
  8. Պլանշետ կամ նվակարգիչ ֊շատ ավելի լավ կլինի, եթե երկուսն էլ լինեն տրամադրության տակ։ Հետաքրքիր զբաղմունքներ ունենալու դեպքում, շատ հեշտ է թեթև անցկացնել երկար թռիչքները։
  9. Մաստակ կամ կոնֆետներ ֊ սրանք օգտակար կլինեն թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ և թույլ կտան, որ վեստիբուլյար ապարատների վրա հնարավորինս քիչ ճնշում գործադրվի։
  10. Հովանոց ֊ ինքնաթիռի սրահում հիմնականում հով է, սակայն հովանոցը ավելորդություն համարել չի կարելի։
  11. Լուսանկարչական ապարատ ֊ վերևից նայելիս ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է թվում ու երևում, հատկապես եթե նստատեղը պատուհանի կողքին է, ոչ մի դեպքում չպետք է մոռանալ լուսանկարչական ապարատ վերցնելու մասին։ Մի շարք գեղեցիկ կադրեր ֆիքսելը երաշխավորված է։
  12. Հեղուկ նյութեր ֊ այս հարցում որոշակի սսհմանփակում է գործում, քանի որ հեղուկի տարողությունը չպետք է գերազանցի հարյուր միլիլիտրը։

Ինքնաթիռով երկար թռիչք․ 12 օգտակար խորհուրդ

Հնարավոր է արդյո՞ք ինքնաթիռով երկար թռիչք լավ տրամադրությամբ

Որպեսզի ուղևորները կարողանան առավելագույնս թեթև անցկացնել երկար թռիչքները, պետք է սկսեն նախապատրաստվել դեռ օդանավակայան մեկնելուց առաջ։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Խորհուրդ է տրվում ինքնաթիռով երկար թռիչք իրականացնելուց մի քանի օր առաջ սկսել աշխատել ամենօրյա ռեժիմի վրա։

Կարևոր է ոչ միայն քնելու և արթնանալու ժամերը փոխելը (ժամանման վայրին համահունչ), այլև քնի ընդհանուր տևողությունը շատացնելը (օր.՝ կես ժամի չափով)։

Հարկ է նշել, որ նրանք, ովքեր պատրաստվում են մեկնել դեպի արևելք, ավելի լավ է ընտրեն առավոտյան չվերթները, իսկ արևմուտք մեկնողների համար առավել հարմար են երեկոյան և գիշերային չվերթները։

Ինքնաթիռով երկար թռիչք․ 12 օգտակար խորհուրդ

Եթե առջևում ձեզ սպասվում է ինքնաթիռով երկար թռիչք, ապա մինչև օդանավակայան մեկնելը խուրհուրդ է տրվում սնվել։ Լավագույն տարբերակը քիչ համեմված թեթև նախուտեստն է։ Իսկ գազային ըմպելիքներից և ալկոհոլից պետք է հեռու մնալ (խմելու դեպքում, փորձեք սահմանափակվել մեկ բաժակով)։

Հագուստի հարցում որոշում ընդունելիս, պետք է նախապատվություն տալ ազատ ու հարմար հագուստներին։ Նույնը կարելի է ասել նաև կոշիկի մասին։ Պետք է հիշել, որ ճնշումը կարող է այտուցներ առաջացնել։

Ինքնաթիռով երկար թռիչք․ 12 օգտակար խորհուրդ

Հիշեք այս պարզ կանոնները և թռիչքի ընթացքում միայն դրական հույզեր և ապրումներ կունենաք։

Հուսով ենք, որ ինքնաթիռով երկար թռիչք իրականացնելուց առաջ այս հոդվածը կարդալուց հետո դուք կկարողանաք առավելագույնս թեթև անցկացնել ձեր թռիչքը:

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: