ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչու Ինքնաթիռով Թռնել Վաղ Առավոտյան. 4 Խորհուրդ Փորձառուներից

Զբոսաշրջիկները տոմս ամրագրելիս մեծամասամբ նախընտրում են ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, ինչն իհարկե, զարմացնում է ճամփորդության մեջ անփորձներին։

Այս ընտրությունը շատերի համար տարօրինակ է, ուստի հարց է առաջանում՝ ինչու՞ շտապել օդանավակայան գիշերվա կեսին և ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, եթե ավելի հարմար ժամերին թռիչքներ կան։

Ինչու են փորձառուները նախընտրում ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան. 4 պատճառ

Վաղ առավոտյան մեկնելու համար ուղևորները ստիպված են զոհաբերել իրենց քաղցր քունը, ինչը մեղմ ասած հաճելի չէ, սակայն նման թռիչքները մի քանի առավելություններ ունեն։

Ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան․ 4 կարևոր առավելություն

Ստորև կներկայացնենք 4 պատճառ, որոնք կհիմնավորեն թե ինչու է պետք ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան:

 

  1. Ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, քանի որ ձգձգումներ չեն լինում ֊ վիճակագրական տվյալների համաձայն, ձգձգումների ճնշող մեծամասնությունը ցերեկային կամ գիշերային ժամերին է, ինչը պայմանավորված է ավելի վաղ կատարվող թռիչքների հետաձգմամբ։
  1. Ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, քանի որ օդանավակայանում մթնոլորտը լավն է ֊ առավոտյան ժամերին օդանավակայանում քչաքանակ մարդիկ կան, իսկ փոքր երեխաներ սովորաբար չեն լինում, ինչը նշանակում է, որ թռիչքին սպասելու ժամանակահատվածը կլինի հանգիստ ու խաղաղ:
  2. Ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, քանի որ հերթերը սակավամարդ են ֊ անձնագրի ստուգումը և մնացած բոլոր բյուրոկրատական ընթացակարգերը կես ժամից ավել ժամանակ չեն խլի։ Բացի այդ, այլ ուղևորների հետ հերթի տեղի հետ կապված տհաճ խոսակցությունները գրեթե բացառված են։
  3. Ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան, քանի որ ինքնաթիռի սրահը կիսադատարկ է ֊ վաղ առավոտյան կատարվող թռիչքների ժամանակ, հազվադեպ է սրահում շատ մարդ լինում։ Այսպիսով, յուրաքանչյուր ուղևոր հանգիստ կարող է 2֊3 նստատեղ զբաղեցնել և թռիչքի ընթացքում ազատ զգալ։

Շատերը կարծում են, որ ուշ գիշերային ժամի թռիչքներն էլ ունեն այս նույն առավելությունները, սակայն դա այդպես չէ։

Օրվա ավարտին, մի շարք հոգնած ուղևորներ, ովքեր ուշացել են իրենց թռիչքից և չեն հասցրել ինքնաթիռով թռնել առավոտյան կամ թեկուզ ցերեկային ժամերին, հավաքվում են օդանավակայանում, ուստի ավելորդ աղմուկի, մեծ հերթերի և կոնֆլիկտային իրավիճակների պակաս չի զգացվում։

Ում խորհուրդ չի տրվում ինքնաթիռով թռնել առավոտյան

Չնայած մի շարք առավելություններին, առավոտյան թռիչքները ոչ բոլոր մարդկանց համար են հարմար։ Օրինակ փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքների համար ավելի հարմար են ցերեկային չվերթները։

Փոքրիկները օրվա գրաֆիկից թեկուզ չնչին շեղումները շատ ծանր են տանում, մի քանի ժամ հետո սկսում են հոգնել և չարություններ անել։

Դա կարող է խաթարել ոչ միայն փոքրիկի ընտանիքի անդամների հանգիստը, այլ նաև մնացած ուղևորների, որոնք հավանաբար այդ մասին չեն լռի և սուր քննադատության կենթարկեն ծնողներին։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Ինչու են փորձառուները նախընտրում ինքնաթիռով թռնել վաղ առավոտյան. 4 պատճառ

Չպետք է մոռանալ այն մարդկանց մասին, որոնց վրա վաղ առավոտյան արթնանալը բացասական ազդեցություն է թողնում:

Նման խնդիր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում գիշերային չվերթ ընտրել: Հակառակ դեպքում, կարող են մինչև ուշ երեկո շատ հոգնած զգալ, հնարավոր է նաև հաջորդ օրը վատ ինքնազգացողություն ունենան։

Իհարկե կան ուղևորներ, որոնց մոտ ստացվում է թռիչքի ընթացքում քնել, բայց կան ուղևորներ, որոնց ոչինչ չի օգնում քնել, անգամ դիմակը, բարձը և ականջակալները։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Մալդիվյան կղզիներ․ Ընտրում ենք լավագույն հանգստյան գոտին -6 խորհուրդ
  2. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  3. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  4. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  5. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Ստացվում է, որ բոլոր ուղևորները, ովքեր հեշտությամբ են առավոտյան արթնանում և դրա հետևանքով վատ չեն զգում, ապա կարող են ընտրել առավոտյան չվերթները: Այս դեպքում, անշուշտ, կկարողանան խուսափել ձգձգումներից, երկար հերթերից և մնացած բոլոր անհարմարություններից։
Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: