ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Զբոսաշրջիկի հանգիստը կարող է ամբողջությամբ «փչանալ», երբ նրան հայտնեն, որ իր ուղեբեռը կորել է։

Ի՞նչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։

Նման իրավիճակներում մարդիկ կորցնում են իրենց և խուճապի մատնվում, ինչը զարմանալի չէ, քանի որ ճամպրուկի մեջ բոլոր անհրաժեշտ իրերն են՝ հագուստ, կոշիկ, հուշանվերներ, հարազատների համար նախատեսված նվերներ և այլն։

Ինչ անել եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ի՞նչպես վարվել այս իրավիճակում։ Հնարավո՞ր է արդյո՞ք նման դեպքերում ավիափոխադրողից փոխհատուցում ստանալ։ Ի՞նչ անել, որ խնդիրը լուծվի արագ և արդար ճանապարհով։

Եթե ցանկանում եք տեղեկացված լինել գործողությունների մասին, եթե կորել է ձեր ուղեբեռը, ապա կարդացեք մեր այս հոդվածը։

Կորե՞լ է ձեր ուղեբեռը․ Ի՞նչ անել ճամպրուկի կորստի դեպքում

Խորհուրդ. ոչ մի դեպքում խուճապի մի մատնվեք, փորձեք հնարավորինս հանգիստ մնալ, եթե հայտնաբերել եք, որ կորել է ձեր ուղեբեռը։ Հանգիստ վիճակում Ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի ավիաընկերության ներկայացուցիչների հետ խոսել, իսկ բանակցությունն էլ ավելի արդյունավետ կստացվի։

Եթե ուղեբեռի ընդունման պահին, ձեզ ասում են, որ ձեր ճամպրուկը կորել է, ապա միանգամից գրավոր դիմումով դիմեք Lost&Found (Կորցրած իրեր) բաժին։ Դիմումը ցանկալի է ներկայացնել անմիջապես, իսկ եթե անմիջապես չի ստացվի, ապա ոչ ավելի ուշ քան 7 օրվա ընթացքում։

Դիմումի ակտը լրացնելիս ուշադիր եղեք, ցուցաբերեք առավելագույն կենտրոնացվածություն և հետևեք հրահանգներին։

Եթե կորել է ձեր ուղեբեռը․ Ի՞նչ տվյալներ է պետք լրացնել այդ մասին արվող հայտարարության մեջ

Հայտարարության բոլոր կետերը հարկավոր է լրացնել ամենայն ճշգրտությամբ։ Դրանք հետևյալ տվյալներն են ներառում․

  • Անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և անձնագրի համարը)
  • Մեկնման ամսաթիվն ու թռիչքի համարը
  • Կորցրած ուղեբեռի ապրանքների թիվը
  • Արտաքին նկարագրություն (պայուսակի գույնը, քաշը, պարամետրերը)
  • Եթե ուղեբեռը պլաստմասե փաթեթավորմամբ է եղել, հարկավոր է նշել այդ մասին
  • Նշում արեք նաև պիտակի առկայության մասին
  • Նկարագրեք ճամպրուկի մեջ գտնվող անձնական իրերը
  • Նշեք դիմելու ամսաթիվը և ստորագրեք։

Հաճախ ուղեբեռը կորչում է պիտակի պատռված լինելու պատճառով։ Որպեսզի խուսափեք այս իրավիճակից, մի ծուլացեք և նախապես ճամպրուկի վրա գրեք ձեր տվյալները։

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Դիմումը գրելուց հետո, Ձեզ մնում է միայն հուսալ, որ Ձեր ճամպրուկը կգտնվի և սպասել ավիաընկերության որոնման բաժնի հատուկ աշխատակցի զանգին։

Դուք կարող եք պարբերաբար զանգահարել որոնման ծառայության հեռախոսահամարով և տեղեկանալ թե գործընթացը ինչ փուլում է։

Կա նաև մեկ այլ տարբերակ. մուտք գործել Word Tracer կայք ( միջազգային համակարգ, որտեղ գրանցում են կորած ուղեբեռերի տվյալները ), գրանցեք տվյալները և հետևեք թարմացումներին։

Հնարավոր է Ձեր ուղեբեռը արդեն գտնվել է, սակայն որոնման բաժնի աշխատակիցները դեռևս չեն հասցրել Ձեզ այդ մասին տեղեկացնել։

Ինչ անել եթե կորել է ձեր ուղեբեռը ներքին չվերթների ժամանակ

Ներքին չվերթների ժամանակ ճամպրուկը կորցնելու դեպքում պետք է գործել հետևյալ կերպ.
  1. Ակտ լրացնել
  2. Դիմում լրացնել World Tracer կայքում
  3. Սպասել դրական պատասխանի։
Ճամպրուկը կարող է կորել թե՛ ներքին չվերթների ժամանակ, թե՛ միջազգային։ Պատճառները կարող են տարբեր լինել։
Ուղեբեռի կորստի դեպքերը կարող են կապված լինել նաև շփոթմամբ այլ ճամպրուկ վերցնելու հետ։ Դա նշանակում է, որ ուղեբեռի ընդունման ժամանակ մեկ այլ ուղևոր իր և Ձեր ճամպրուկները շփոթել և վերցնել է Ձեր ճամպրուկը և արդեն լքել օդանավակայանի տարածքը։
Եթե դուք շուտ եք նկատում, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, արագ դիմեք World Tracer և պնդեք, որ կորստի մասին բարձրախոսով հայտարարեն։
Հնարավոր է, որ Ձեր ուղեբեռը շփոթմամբ վերցրած ուղևորը դեռ տարածքում լինի, արագ կողմնորոշվի և ուղեբեռը վերադարձնի Ձեզ՝ իրական սեփականատիրոջը։

Նույնիսկ եթե ճամպրուկները ունենան միանման դիզայն և չտարբերվեն արտաքին տեսքով, միևնույն է հնարավոր է պարզել թե ում է պատկանում ճամպրուկը՝ դրան ամրացված պիտակի միջոցով։

Ինչ անել եթե կորել է ձեր ուղեբեռը միջազգային չվերթների ժամանակ

Ուղեբեռը կարող է կորչել նաև միջազգային թռիչքի ժամանակ։ Եթե ուղևորը մնում է առանց իր ճամպրուկի այն պատճառով, որ իր ճամպրուկը սխալմամբ մեկ այլ ուղևոր է վերցրել, ապա խնդրի լուծումը այնքան հեշտ չի լինի, որքան ներքին չվերթի դեպքում։ Խնդիրը նրանում է, որ միջազգային տերմինալներով ճամպրուկի պիտակը չի ստուգվում, հետևաբար միևնույն դիզայնով մեկ այլ ճամպրուկ վերցնելու հավանականությունը բավական բարձր է։
Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ուշադիր եղեք ուղեբեռը ստանալիս, դեռ օդանավակայանում եղած ժամանակ ստուգեք նաև ներքին պարունակությունը, որպեսզի համոզված լինեք, որ Ձեր ձեռքում մեկ ուրիշի ճամպրուկը չէ։ Եթե Ձեր ճամպրուկը կորել է միջազգային թռիչքի ժամանակ, ապա փորձեք նաև ինքնուրույն փնտրել Ձեր ուղեբեռը։

Ուշադիր նայեք այլոց ճամպրուկներին, եթե որևէ մեկը նմանեցնեք Ձեր ճամպրուկին, ապա առանց ամաչելու մոտեցեք այդ ճամպրուկը պահող զբոսաշրջիկին։ Մի վախեցեք հիմարի տպավորություն թողնելուց։ Հիշեք, որ ձեր նպատակը հնարավորինս շուտ ձեր կորցրած ճամպրուկը գտնելն է։

Ի՞նչպես կորցրած ուղեբեռի համար փոխհատուցում ստանալ

Ընկերությունը կորցրած ուղեբեռի որոնումը իրականացնում է 3 շաբաթվա ընթացքում։ Եթե այդ ընթացքում ճամպրուկը չի գտնվում, ապա ուղևորը իրավունք ունի իր կորցրած գույքի համար փոխհատուցում պահանջել։ Փոխհատուցում ստանալու համար դիմում կարելի է գրել ուղեբեռի կորստի պահից սկսած 2 տարվա ընթացքում։ Սակայն, փորձը ցույց է տալիս, որ տուժած ուղևորները մեծամասամբ դիմում եմ առաջին մեկ ամսվա ընթացքում։

Ուղեբեռի համար տրվող փոխհատուցումը վճարվում է սահմանված կոնվենցիայի համաձայն.

  1. Վարշավայի համաձայնագրի համաձայն, ուղևորը փոխհատուցում է ստանում յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։
  2. Մոնրեալի կոնվենցիայի համաձայն մեկ ուղեբեռի դիմաց տրվում է 1000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում։
  3. Ռուսական ավիաընկերությունները գործում են լեհական սկզբունքով, վճարում են յուրաքանչյուր կգ֊ի դիմաց։

Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել փոխհատուցում ստանալու համար

  1. Անձնագիրն ու վայրէջքի անցագիրը (բնօրինակ)։
  2. Ուղեբեռի պիտակը:
  3. Կորցնելու մասին կազմած ակտի կրկնօրինակը։
  4. Ռեկվիզիտներ, որտեղ կլինեն կորցրած գույքի արժեքը։

Եթե ճանապարհին առաջին անհրաժեշտության իրեր եք գնել և պահել եք կտրոնները, ապա կարող եք նաև դրա համար լրացուցիչ փոխհատուցում պահանջել։

Եթե ուղեբեռի մեջ թանկարժեք իրեր կան, ապա ուղևորն ավելի լավ է նախապես հայտարարագրի դրանց արժեքը և ապահովագրի, ինչը թույլ կտա կորցնելու դեպքում փոխհատուցում ստանալ։

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ի՞նչ անել, եթե ճամպրուկից իրեր են պակասում

Ավիափոխադրողները պարտավոր են փոխհատուցում տրամադրել ոչ միայն այն դեպքում, երբ կորել է ուղևորի ճամպրուկի, այլ նաև երբ ճամպրուկից որոշ իրեր են կորել, այսինքն կատարվել է մասնակի գողություն։ Այս դեպքում ևս անհրաժեշտ է դիմել որոնման բաժնի աշխստակցին, գրավոր դիմում գրել։ Դիմումի մեջ պետք է մանրամասն նկարագրել գողացված ապրանքը։

Գողության համար որպես ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ օրինակ ճամպրուկը վնասված է կամ փականները բաց են։ Այդ մասին ևս անհրաժեշտ է տեղյակ պահել ավիաընկերության ներկայացուցիչներին։

Լիազորված աշխատակիցը գողության մասին ակտ կկազմի, իսկ հետո հանցագործին գտնելու նպատակով հետաքննություն կանցկացվի։ Ընկերությունը ուղևորին փոխհատուցում է տրամադրում. փոխհատուցվող գումարի չափը կախված է գողացված ապրանքների գներից։

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ուղևորը կարող է ոչ միայն գողացված իրերի համար փոխհատուցում պահանջել, այլ վնասված ճամպրուկի։ Շատ ավելի լավ կլինի, եթե ուղևորը պահած լինի իր գնումների չեկերը։ Եթե այո, ապա չեկերը ևս դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել։ Հետաքննությունը անց է կացվում 7֊10 օրվա ընթացքում, ինչից հետո ընկերությունը փոխհատուցում է ուղևորին՝ գումարը ուղարկելով նրա բանկային քարտին։

Ի՞նչպես խուսափել ուղեբեռի կորստից

Որպեսզի ճամփորդության ընթացքում նման տհաճ խնդիրների չբախվեք, փորձագետները խորհուրդ են տալիս նախքան Ձեր ուղեբեռը բեռնախցիկ ուղարկելը, ինչպես հարկն է պստրաստել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել ուղեբեռի կորչելու հավանականությունը։

Խորհուրդներ ճամփորդների համար.

  1. Ճամպրուկի ներսում գտնվող իրերը պետք է պատշաճ փաթեթավորված լինեն։
  2. Ճամպրուկին անվանական պիտակ փակցրեք։
  3. Ճամպրուկի վրա ինչ֊որ մի նշան արեք կամ պարզապես ճամպրուկ գնելիս նախապատվությունը տվեք վառ գունավորում ունեցող մեկին, որը անգամ հեռվից աչք կշոյի։
  4. Ձեզ մոտ ունեցեք ցուցակ, որտեղ գրված կլինի այն իրերի ցանկը, որոնք առկա են ճամպրուկում։
  5. Պահեք այն բոլոր չեքերը, որոնք Ձեզ տվել են ճամփորդական պարագաներ և նոր ապրանքներ գնելիս։
  6. Նոր ճամպրուկի վրայից հեռացրեք գործարանային պիտակները, քանի որ դրանք ուղեբեռերի դասավորման ժամանակ խանգարում եմ սկանավորման սարքի աշխատանքին։
  7. Թանկարժեք իրեր փոխադրելու ժամանակ, հայտարարագրեք դրանց արժեքը և ապահովագրեք։
  8. Ուղեբեռը հանձնելիս ուշադիր եղեք, որպեսզի համոզվեք, որ մասնագետը պիտակը հուսալի ձևով է ամրացրել Ձեր ճամպրուկին։
  9. Ճամպրուկը փաթեթավորեք պոլիէթինելային տոպրակով։

Եթե հետևեք վերոնշյալ կանոններին, ապա կարող եք զգալիորեն նվազեցնել ուղեբեռի կորստի վտանգը, իսկ եթդ ճամպրուկը այնուամենայնիվ կորչի, ապա միևնույն է դուք իրական փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենաք, որը կներառի ձեր բոլոր ծախսերը։

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ուղեբեռի ապահովագրություն

Ուղեբեռի ապահովագրություն․ մշակույթ, որը արդեն ձևավորված է շատ զարգացած երկրներում և կամաց-կամաց ներմուծվում է նաև մեր գիտակցություն։ Միշտ էլ ուղևորները կարող են ապահովագրել իրենց ուղեբեռն բոլոր այն դեպքերի համար, եթե ուղեբեռը կորչի կամ վնասվի (ուղեբեռի վնասումը նույնպես տարածված խնդիր է զբոսաշրջիկների համար)։

Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծառայության համար, այնպես էլ ուղեբեռի ապահովագրություն իրականցնելիս, որպես լրացուցիչ ծառայություն անհրաժեշտ է վճարել։

Հարկավոր է հստակ գիտակցել, որ ուղեբեռի ապահովագրությունը չի տալիս երաշխիքներ այն մասով, որ Ձեր ուղեբեռը չի կորչի կամ չի վնասվի, բայց տալիս է երաշխիքներ այն մասով, որ թե՛ կորչելու, թե՛ վնասվելու դեպքում դուք համապատասխան փոխհատուցում կստանաք։

Ձեզ նաև կհետաքրքրի․

  1. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  2. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  3. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Ուղեբեռը կարող եք ապահովագրել այն նույն ընկերությունում, որտեղ ուղևորները բժշկական ապահովագրության պայմանագիր են կնքում։ Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն իր պայմաններն է առաջարկում։

Ուշադիր եղեք, կարդացեք բոլոր կետերը և ընտրեք այն ընկերությունը, որի հեղինակությունը առավել բարձր է կամ էլ, որին ուղղված արձագանքները հիմնականում դրական են։ Դա ձեզ վստահություն կհաղորդի և դուք կիմանաք, որ զուր չեք վճարել ապահովագրության համար, քանի որ անհրաժեշտության դեպքում դուք խելամիտ ժամկետներում կստանաք համապատասխան չափով փոխհատուցում։

Ուղեբեռի կորստի դեպքերը՝ հայտնի ավիաընկերություններում

Շատ ճամփորդների հաճախ հետաքրքրում է այն հարցը, թե որքա՞ն հաճախ են կորչում ուղեբեռերը և ո՞ր ընկերություններում են նման դեպքերը առավել շատ գրանցվում։

Ստորև կներկայացվեն մի քանի փաստարկներ, որպեսզի դուք համապատասխան ենթադրություններ անեք և դրա հիման վրա ճիշտ որոշում կայացնեք՝ ընտրելով հուսալի և պատասխանատու ավիաընկերություն թե՛ ներքին և թե՛ միջազգային չվերթներ իրականացնելու ժամանակ։

Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Աերոֆլոտ ավիաընկերություն

Այս ավիաընկերությունը այն 3 փոխադրողների շարքում է, որտեղ ամենից հաճախ են իրենց ուղեբեռերը կորցնում ուղևորները։

Պատճառը հավանաբար թռիչքների միջև եղած քիչ ժամանակային տարբերությունն է։

Իհարկե, գործնականում գրեթե բոլոր դեպքերում ավիաընկերության աշխատակիցները կորած ճամպրուկները գտել են 1֊5 օրվա ընթացքում։ Իսկ բոլոր այն մարդկանց, որոնց ճամպրուկները չի հաջողվել գտնել, արժանի փոխհատուցում են տվել:

Air France ավիաընկերություն

Ուղեբեռի կորստի հաճախականության առումով երկրորդը Air France ավիաընկերությունն է։

Կորստի պատճառները տարբեր են, հիմնականում գտնում և վերադարձնում են դիմում գրելուն հաջորդող 1 շաբաթվա ընթացքում։ Սակայն մեկ նրբություն կա. շատ ուղևորներ բողոքում են, որ իրենց ճամպրուկները վերադարձվում են վնասված վիճակում կամ կիսադատարկ։

Տուժած ուղևորները պնդում են, որ իրենց փոխհատուցում որպես այդպիսին չի տրվում։

Յուտէյր ավիաընկերություն

Այս ավիաընկերությունում այդքան էլ հաճախ չեն ուղեբեռի կորչելու դեպքերը՝ հազվադեպ։ Ի տարբերություն շատ ավիափոխադրողների, այս ընկերությունը հիմնականում չի փոխհատուցում անձնական իրերը կորցրած ուղևորներին։
Այնպես, որ փոխհատուցում ստանալու հույսեր պետք չէ փայփայել։

S7 ավիաընկերություն

Ամենադրական կարծիքները պտտվում են հենց այս ավիաընկերության անվան շուրջ։
Այստեղ ճամպրուկները գրեթե երբեք չեն անհետանում։ Իսկ եթե հանկարծ կորչում են, ապա կասկած չկա, որ շատ արագ գտնվելու են։ Իսկ եթե հանկարծ չգտնվի (ինչը գրեթե բացառված է), ապա ուղևորը վստահաբար իսկապես համարժեք փոխհատուցում կստանա։
Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ուղեբեռը հիմնականում կորչում է «դադարներով» թռիչքներիի ժամանակ։

Սա պայմանավորված է այն փաստով, որ ուղեբեռերը արագ մի ինքնաթիռից մյուսն են տեղափոխում։
Բոլոր ավիաընկերություններում, որպես կանոն, դեպքերի 90%֊ում ուղեբեռը շատ արագ գտնում և վերադարձնում են սեփականատիրոջը։

15% դեպքերում ուղեբեռը կորչում է, որովհետև պիտակը բավականաչափ ամուր չեն փակցրել ճամպրուկի վրա։

Ուստի պատճաշ կերպով փաթեթավորեք ձեր ուղեբեռը, ճամպրուկի վրա ձեր անձնական տվյալներով պիտակ փակցրեք և եթե Ձեզ մոտ թանկարժեք իրեր կան, ապա հայտարարագրեք դրանց արժեքը և ապահովագրեք։
Այս ամենը թույլ կտա նվազեցնել ուղեբեռի կորստի հավանականությունը։ Դուք կձերբազատվեք տհաճ քաշքշուկից և չեք լսի տհաճ արտահայտություն՝ «Հարգելի քաղաքացի, կորել է ձեր ուղեբեռը»։
Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: