Ինպե՞ս հաղթահարել վախը ինքնաթիռով թռիչքից առաջ, շատ արդիական հարց է՝ սկսած առաջին ինքնաթիռի գործարկումից։
Ավիաթռիչքից վախեցող մարդկանց թիվը գնալով աճում է, հաշվի առնելով ավիավթարների և օդում առաջացող խնդիրների հանրային բարձրաձայնմամբ։

Ավիաֆոբիա․ Ի՞նչ է դա
Եթե անձը կտրականապես հրաժարվում է նստել ինքնաթիռ և մի կետից տեղափոխվել այլ կետ տրանսպորտային այդ միջոցով, ուրեմն ինքն ունի լուրջ խնդիր՝ հոգեբանական վախ։
Հոգեբանության մեջ վախի այդ տեսակը կոչվում է աեորոֆոբիա կամ ավիաֆոբիա։
Որքան էլ թեման վերլուծվում և քննարկվում է հոգեբանների կողմից, միևնույն է մի խումբ ուղևորներ շարունակում են վախենալ ինքնաթիռով թռիչքից։
Անգամ լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են հեռավոր ճամփորդություններից, եթե այդ վայր հասնելու միակ տարբերակը ինքնաթիռն է։
Ավիաֆոբիա ունեցող մարդիկ չեն կարողանում հաղթահարել այդ վախը, անգամ հիմնավոր հանգամանքներում, երբ անգա ավիաընկերությունը շատ հայտնի և պահանջված է, ունի իդեալական գոյատևման պատմություն, անգամ ավիավթար չի ունեցել իր պատմության մեջ։
Միևնույն է, ավիաֆոբիա ունեցող մարդիկ մնում են իրենց համոզմունքին։ Բայց այդ դեպքում զրկվում են հազարով նոր հնարավորություններից ունենալու նոր զգացողություններ և տպավորություններ, զգալու և տեսնելու աշխարհի ամենահեռավոր և հետաքրքիր երևույթներն ու քաղաքները։

Վիճակագրությունից սփոփիչ տվյալներ
Որպեսզի համոզվենք, որ վախենալու համար հիմքեր չկան, բավական է նայենք վիճակագրությանը։
Այո, միշտ էլ հնարավոր է մահանալ որևէ պատահարից, սակայն ավիավթարի զոհ դառնալու հավանականությունը 1/16․000․000 է։
Բացի այդ, ողբերգական դեպքերի 95%֊ի ժամանակ մարդիկ փրկվում են։
Ժամանակակից ավիացիոն արդյունաբերությունը գտնվում է այն մակարդակի վրա, որ ինքնաթիռի ընկնելը անհեթեթության աստիճանի անհավանական է և գրեթե բացառված տեխնիկական վիճակից ելնելով։
Ձեզ նաև կհետաքրքրի․
- Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
- Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
- Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
- Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Ավտովթարի հետևանքով մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է՝ քան ավիավթարի, սակայն ինքնաթիռով թռնել վախեցողներն ու ավիաֆոբներն առանց վախի երթևեկում են մեքենայով ամեն օր։
Ավտովթարների համեմատությամբ ավիավթարներ լինում են 0,0001 անգամ պակաս հաճախականությամբ։
Այո, մտածելու տեղիք է տալիս այս վիճակագրությունը։

Ինքնաթիռները միմյանց հետ սերտորեն կապված համակարգերից կազմված բարդ մեխանիզմներ են։
Թռիչքի պարամետրերը և առանձին մասերի գործողությունները վերահսկվում են համակարգչի կողմից։ Եթե որևէ էլեմենտ սկսում է վատ աշխատել կամ չաշխատել, ապա դրա կատարած ֆունկցիան սկսում է կատարել մեկ այլ էլեմենտ։
Օրինակ, երբ շարժիչը սկսում է չաշխատել (ինչը 2․000.000 չվերթային ժամի ընթացքում մեկ անգամ է տեղի ունենում), սկսվում է ավիաֆոբների մղձավանջը, սակայն դա լուրջ անսարքություն չէ։
Վախ առաջացնող գործոններից են նաև տուրբոլենտ հատվածներում ինքնաթիռի ցնցումներն ու ամպրոպը, որոնք ևս չեն կարող ինքնաթիռին վնաս հասցնել։
2 շարժիչ ունեցող ինքնաթիռը, մեկի չաշխատելու պարագայում ամենաքիչը 2 ժամ դեռ կարող է թռչել և վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, իսկ 4 և ավելի շարժիչ ունեցող ինքնաթիռը կարող է շարունակել թռիչքը՝ առանց արտակարգ վայրէջքի։
Նույնիսկ եթե բոլորը սկսեն չաշխատել, ապա միևնույն է բավարար ժամանակ կա իրավիճակը շտկելու համար, նման դեպքերում օդաչուները փոխում են ինքնաթիռի ուղղությունը՝ փոխելով շերտերի դիրքերը։
Բոլոր ինքնաթիռները ենթարկվում են տեխզննման և եթե անհրաժեշտության կա, ապա վերանորոգվում են։ Թռիչքից առաջ յուրաքանչյուր ինքնաթիռ ենթարկվում է խիստ ստուգման։

Ինքնաթիռի փորձառու և բարձրակարգ անձնակազմն ու այն սպասարկող մասնագետները մշտապես բարելավում են իրենց գիտելիքները, հմտությունները և հանձնում են գիտելիքների ստուգման քննություններ։
Վախը ինքնաթիռով թռիչքից․ Ի՞նչ չի կարելի անել այս դեպքում
Մինչև չվերթը չի կարելի․
- Փնտրել տեղեկատվություն այն մասին, թե այդ չվերթը իրականացնող ավիաընկերության քանի ինքնաթիռներ են վթարվել
- Դիտել վթարի վայրի լուսանկարները
- Համացանցում ավիաընկերության «անփություն»֊ը ապացուցող հոդվածներ փնտրել
- Մտածել ընկերների կամ հարազատների վթարի զոհ դառնալու հավանականության մասին։ Այդ դեպքում կարող եք նյարդայնացնել նաև այլ մարդկանց
- Ալկոհոլ օգտագործել, քանի որ այն օրգանիզմի վրա ուժեղ ներգործություն է ունենում և սթրեսային իրավիճակում կարող է խուճապ առաջացնել մարդու մոտ, ինչի հետևանքով էլ ուղևորը կարող է անպատճաշ վարք դրսևորել։
Ավելի լավ է նայել ձեր ժամանման վայրի լուսանկարները և մտածել հաճելի հանգստի մասին։
Եթե իսկապես ցանկանում եք ավիացիոն ոլորտի մասին շատ բան իմանալ, ապա ավիավթարների մասին վավերագրական ֆիլմեր դիտելու փոխարեն, աեորոդինամիկայի մասին գրքեր կարդացեք։ Այդ դեպքում գոնե գիտելիքներ ձեռք կբերեք այն մասին, թե ինչպես է թռչում ինքնաթիռը և ինչու է համարվում հուսալի։
Թռիչք առանց վախի․ Ավիաֆոբիա ցտեսություն
Հետևյալ պարզ խորհուրդները ձեզ կօգնեն թռիչքին ավելի հանգիստ վերաբերվել և վերջապես հաղթահարել վախը ինքնաթիռով թռիչքից։ Օրինակ.
- Հարմար նստեք ինքնաթիռի նստատեղին, գլուխը հենեք հատուկ նախատեսված բարձիկին
- Լսեք ձեր սիրելի երաժշտությունը կամ բնության ձայներ
- Գիրք կարդացեք կամ զրուցեք ձեր կողքին նստած ուղևորի հետ, ով թռիչքից չի վախենում
- Համեղ սնունդ ու խմիչքներ փորձեք, սակայն մի չարաշահեք կոֆեինն ու էներգետիկ ըմպելիքները
- Անհանգստացնող նշաններ մի փնտրեք, մի ֆիքսվեք ինչ֊որ «տարօրինակ ձայն»֊ի կամ բորտուղեկցորդուհու «անտրամադիր» լինելու վրա
- Զբաղվեք մեդիտացիայով և մտածեք հաճելի բաների մասին։
Կարելի է օգտագործել թույլ դոզայով հանգստացնող բուսական դեղամիջոցներ։ Ավելի լուրջ դեղահաբեր, այդ թվում նաև քնաբեր դեղեր օգտագործելուց առաջ, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժիշկի հետ։
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ավիաֆոբիա կոչվող խնդիրը կարող է բուժվել հոգեթերապիայի միջոցով, որի շնորհիվ վախը ինքնաթիռով թռիչքից կանհետանա։

Ավիաֆոբիա կոչվող վախի բուժումը կայանում է հիվանդին ռելաքսացիայի ձևերի և սեփական հոգեֆիզիկական վիճակի հսկողության ուսուցանման մեջ, որից հետո անհրաժեշտ փուլ է հանդիսանում էքսպոզիցիոն թերապիան:
Աէրոֆոբիայից ձերբազատվելու համար, հիվանդին պետք է հոգեբանի հսկողության տակ նորից ու նորից վերապրել թռիչքների և վայրեջքների մեծ քանակություն, մարզելով իր մեջ ռելաքսացիայի իմացությունները, մինչև նրա ուղեղը կսկսվի ասոցացնել թռիչքը՝ թուլացման, այլ ոչ տագնապի հետ:
Ավիաֆոբիա կոչվող վախի բուժման ընթացքում թռիչքի մթնոլորտ ստեղծելու համար, այսօր օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներ, այդ թվում նաև վիրտուալ իրականությունը:
