ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու 3 խելամիտ տարբերակ

Շատ զբոսաշրջիկներ, ովքեր մեկնում են հանգստի, առաջին հերթին մտածում են ավիատոմս ամրագրելու, հյուրանոցում համար վարձելու և էքսկուրսիաների մասին։ Միևնույն ժամանակ, «նոր» զբոսաշրջիկներից շատերը մոռանում են քաղաքի ներսում տեղափոխվելու մասին:

Նրանք միայն ինքնաթիռի վայրէջքից հետո են հասկանում, որ օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու համար ոչ մի միջոց չեն նախաձեռնել նախապես։

Առաջարկում ենք օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու 3 խելամիտ տարբերակների մեր վերլուծություն։

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու 3 խելամիտ տարբերակ

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու տարբերակ. Մասնավոր տաքսի

Իհարկե, առաջին միտքը, որ ծագում է նրանց գլխում օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու համար տաքսիների ծառայությունից օգտվելն է։

Հնարավոր է Ձեզ հետաքրքրի նաև․

  1. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  2. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  3. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Օդանավակայանի շրջակայքում շատ տաքսիներ կան, հետևաբար այս տարբերակը արագ է ու հարմար։

Միայն թե այս տարբերակը ընտրելիս, պետք է հաշվի առնել, որ այդ տաքսիստները գործում են «ստվերում», ուստի մեքենայի լավ վիճակն ու վարորդի պրոֆեսիոնալ լինելը վիճելի են։ Իսկ դժբախտ պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունից փոխհատուցում սպասելը անիմաստ կլինի։

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու 3 խելամիտ տարբերակ

Բացի այդ, նման տաքսիստները հաճախ են օգտվում այն փաստից, որ իրենց մեքենայի մեջ գտնվող ուղևորը օտարերկրացի է և չի տիրապետում գործող գնային համակարգին։

Ուստի հաճախ նրանք օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու համար կազմած գումարի կրկնակին ու եռակին են ուզում (երբեմն ավելի շատ):


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Նաև մի քանի լրացուցիչ պտույտներ են անում քաղաքում, որպեսզի օդանավակայանից դեպի հյուրանոց կիլոմետրերի քանակը ավելի շատ լինեն։

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու տարբերակ․ զբոսաշրջային գործակալության կողմից

Իհարկե շատ ավելի հարմար ու շահավետ է զբոսաշրջային գործակալության, հյուրանոցի կամ տաքսի ծառայության հետ խմբակային կամ անհատական փոխադրման մասով նախապես պայմանավորվածություն ձեռք բերել։

Անհատական ուղևորափոխադրման առավելությունները.

  1. Ժամանակի խնայողություն ֊ մեքենան ճիշտ ժամանակին օդանավակայանի մուտքի մոտ կլինի։ Թռիչքի հետաձգման կամ այլ անսպասելի խնդիրների առաջացման դեպքում տաքսիստը կսպասի և հաջողությամբ օդանավակայանից դեպի հյուրանոց կտեղափոխի։
  2. Խելամիտ գներ ֊ այս ծառայությունների համար վճարումը կատարվում է խելամիտ չափով՝ ընդունված գների համաձայն։ Այս եղանակով ճամփորդելը շատ ավելի էժան է, քան մասնավոր տաքսիներից օգտվելը։
  3. Փորձառու վարորդներ ֊ ուղևորը կարող է չանհանգստանալ, որ վարորդը կարող է մոլորվել քաղաքում կամ էլ երթևեկության կանոններին չտիրապետելու պատճառով վթարի ենթարկվել։
  4. Տրանսպորտային միջոցների լավ վիճակ ֊ կասկած չկա, որ մեքենայի սրահը մաքուր կլինի, իսկ մեքենան՝ սարքին վիճակում։
  5. Ապահովագրական ծածկույթի առկայություն ֊ ցանկացած տհաճ իրավիճակի բախվելուց հետո կարելի է կրած վնասների համար փոխհատուցում ստանալ։
  6. Ավտոմեքենաների լայն ընտրանի ֊ Անվանի ընկերությունները, որպես կանոն ունեն տարբեր դասի և հզորության տրանսպորտային միջոցներ։ Ցանկության դեպքում օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու համար կարելի է օգտվել կաշվե ինտերիեր ունեցող շքեղ մեքենայից կամ երթևեկել միկրոավտոբուսով։

Օդանավակայանից դեպի  հյուրանոց և հակառակ ուղղությամբ հասնելու համար ևս կարելի է օգտվել խմբակային ուղևորափոխադրումներից։ Նման ծառայությունները հաճախ ներառված են լինում ավիատոմսի գնի մեջ։ Բայց պետք է հիշել, որ այս դեպքում պետք է հարմարվել մնացած զբոսաշրջիկների հետ, օրինակ պետք է սպասել մեքենայում, մինչև բոլոր ուղևորները հավաքվեն։

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու 3 խելամիտ տարբերակ

Օդանավակայանից դեպի հյուրանոց հասնելու տարբերակ․ քաղաքային տաքսիներ

Հարկ է նշել, որ եթե զբոսաշրջիկը մոռացել է նախապես պայմանավորվել ուղևորափոխադրման մասով, ապա օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու համար միշտ էլ կարող է կապ հաստատել տեղական տաքսի ծառայության հետ։

Նման ընկերությունների հեռախոսահամարները կարելի է գտնել համացանցում կամ իմանալ օդանավակայանի աշխատակիցներից։ Իհարկե, զբոսաշրջիկը մի քանի րոպե ստիպված կլինի սպասել, սակայն միանշանակ կվճարի շատ ավելի քիչ, քան մասնավոր տաքսու դեպքում։

Անհրաժեշտ է նախապես մինչ ճամփորդությունը իրականացնելը մտածել օդանավակայանից դեպի հյուրանոց հասելու և ներքաղաքային փոխադրումների մասին։

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: