Գործնականում, բոլոր մարդիկ, ովքեր պատրաստվում են թռիչքի, իրենց հետ վերցնում են ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ՝ պայուսակ կամ փոքրիկ ճամպրուկ իրենց առաջնային օգտագործման անձնական իրերով։ Այօսր կխոսենք թե ինչ է կարելի և Ինչ չի կարելի վերցնել ինքնաթիռ։
Ընդհանուր առմամբ, ավիաճանապարհորդների ուղեբեռերը բաժանում են 2 մեծ խմբի.
- Ընդհանուր ուղեբեռ ֊ սրանք սովորաբար դասավորված են լինում ճամպրուկների և ճամփորդական պայուսակների մեջ։ Ընդհանուր ուղեբեռը տեղավորում են ինքնաթիռի բեռնախցիկում։
- Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ ֊ սրանք սովորաբար դասավորված են լինում փոքր պայուսակների և ուսապարկերի մեջ, որոնց քաշն ու չափերը համապատասխանում են չափորոշիչներին։
Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռը փոխադրվում է հենց ինքնաթիռի սրահում։ Ուղևորն ինքն է պատասխանատվություն կրում իր անձնական իրերի համար և թռիչքի ընթացքում ինքն է վերահսկում իր ձեռքի ուղեբեռի անվտանգությունը։
- Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ տեղափոխելու հաստատված ավիափոխադրման կանոնները
- Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռի համար սահմանված միջին վիճակագրական նորմեր
- Ինչ է թույլատրվում տեղափոխել ձեռքի ուղեբեռում կամ պայուսակում
- Իրերի ցանկ և 7 խորհուրդ՝ թե ի՞նչ չի կարելի վերցնել ինքնաթիռ
- Ի՞նչ չի կարող լինել ձեռքի պայուսակում՝ հիմնական ցանկ
- Մեծածավալ իրերի ավիափոխադրումը
- Փխրուն իրերի ավիափոխադրման կանոնները
- 1․ Ալկոհոլի և հեղուկների ավիափոխադրումը՝ ձեռքի պայուսակում
- Հեղուկ ասելով պետք է հասկանալ.
- 2․ Ուտելիքի ավիափոխադրումը՝ ձեռքի ճամպրուկում
- Ի՞նչ է խորհուրդ տրվում վերցնել
- 3․ Դեղերի ավիափոխադրումը
- Ձեռքի ճամպրուկում կարող եք պահել.
- 4. Սովորական և էլեկտրոնային ծխախոտների ավիափոխադրումը
- 5․ Նոութբուք՝ որպես ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ
- Ի՞նչ են հաճախ վերցնում ավիաճանապարհորդները որպես ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ
Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ տեղափոխելու հաստատված ավիափոխադրման կանոնները
Աշխարհի բոլոր ավիացիոն ընկերությունները իրենց պահանջները ունեն կապված ինքնաթիռի ձեռքի ուղեբեռի հետ։
Ձեռքի ուղեբեռի քաշն ու չափերը չպետք է գերազանցեն սահմանված պարամետրերը, սակայն այս հարցում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, քանի որ յուրաքանչյուր ավիափոխադրող ինքն է որոշում այդ պարամետրերը։
Համաձայն ավիաընկերությունների միջազգային կանոնադրության, էկոնոմ դասի ինքնաթիռով ճամփորդող յուրաքանչյուր ուղևորի ինքնաթիռի սրահում բաժին է ընկնում մեկ տեղ՝ ձեռքի ուղեբեռի համար։ Սակայն, եթե ուղևորությունը բիզնես դասի ինքնաթիռով է, ապա ինքնաթիռի ձեռքի ուղեբեռը տեղավորելու համար 2 տեղ է հատկացվում։
Ուղևորը իր ապրանքները կարող է նաև մի քանի տոպրակների մեջ տեղավորել։ Կարևորը այն է, որ դրանց ընդհանուր քաշն ու ծավալը լինեն նորմայի սահմաններում։
Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռի համար սահմանված միջին վիճակագրական նորմեր
- Էկոնոմ դասի ուղևորների ձեռքի ուղեբեռի համար սահմանված առավելագույն քաշը միջինում 10 կգ է։
- Բիզնես դասի ուղևորների ձեռքի ուղեբեռի համար սահմանված առավելագույն քաշը միջինում 15 կգ է։
- Ինքնաթիռի ձեռքի ուղեբեռի կամ պայուսակի պարամետրերը երեք հարթություններում 55 x 40 x 20 սմ է։
Նախքան թռիչքը հստակ իմացեք ձեր չվերթը իրականացնող ավիաընկերության սահմանած նորմերը։
Ինչ է թույլատրվում տեղափոխել ձեռքի ուղեբեռում կամ պայուսակում
Ձեռքի ուղեբեռը փոխադրվում է ինքնաթիռի սրահում։ Ուղևորն ինքն է պատասխանատվություն կրում իր ուղեբեռի անվտանգության համար՝ ամբողջ թռիչքի ընթացքում։
Ձեռքի պայուսակում կարող են լինել ամենաանհրաժեշտ և արժեքավոր իրերը.
- Փաստաթղթեր
- Տան և մեքենայի բանալիներ
- Գումար
- Բանկային քարտեր
- Ջուր և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ -երբեմն նաև այս կետն է սահմանափակում ունենում
- Թաց անձեռոցիկ
- Ուտելիք — որոշ ավիաընկերություններ կատեգորիկ արգելում են
- Մանկական սնունդ, հագուստ, տակդիր և փոքրիկի համար սնհրաժեշտ այլ իրեր
- Ամսագրեր, թերթեր կամ գրքեր
- Բջջային հեռախոս կամ այլ փոքրիկ գադջեթներ
- Թեթև վերմակ (հատկապես եթե թռիչքը երկար է տևելու)
- Հատուկ վանդակներով կարելի է տեղափոխել նաև տնային կենդանիներ՝ մինչև 10 կգ քաշով։
Սրահում դուք կարող եք տեղափոխել նաև երեխայի օրորոց կամ նստատեղ, սակայն դրանք տեղափոխելու համար պետք է առանձին ավիատոմս ձեռք բերեք։
Ձեզ հետ կարող եք նաև այլ կոմպակտ սարքավորումներ վերցնել (սպորտային սարքավորումներ, ձկնորսական պարագաներ, երաժշտական գործիքներ և այլն). դրանք տեղավորվում են ուղևորի նստատեղի վերևի սալիկի վրա։
Ձեզ հնարավոր է հետաքրքրի․
- Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում
- Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
- Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
- Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Հեղուկները և պինդ կերակուրները ևս կարող են ձեռքի ուղեբեռի մեջ լինել, սակայն ուտելիքը պետք է լինի հատուկ տարայի մեջ, իսկ հեղուկի թույլատրելի չափն ոչ ավել է քան 100մլ։
Որոշ կենցաղային տեխնիկաներ, որոնք ունեն կոմպակտ չափեր, նույնպես կարող են ծառայել որպես ձեռքի ուղեբեռի ապրանք, եթե իհարկե ճնշող, կտրող, ծակող տարրեր չեն պարունկում։
Օրինակ, բլենդեր-հարիչ չի կարելի տեղափոխել։
Իրերի ցանկ և 7 խորհուրդ՝ թե ի՞նչ չի կարելի վերցնել ինքնաթիռ
Ավիացիոն ընկերությունները իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են արգելված իրերի ցանկը։ Արգելքը գործում է բոլոր ուղևորների համար, իսկ նպատակը նրանց անվտանգության ապահովվումն է։
Ի՞նչ չի կարող լինել ձեռքի պայուսակում՝ հիմնական ցանկ
- Ճնշում գործադրող, կտրող, ծակող առարկաներ
- Զենք և զինամթերք
- Գազեր և պայթուցիկ նյութեր
- Թունավոր միացություններ
- Դյուրավառ հեղուկներ
- Ռադիոակտիվ նյութեր
- Հզոր իոնային մարտկոցով աշխատող բջջային սարքավորումներ։
Նախքան ձեռքի ճամպրուկը դասավորելը, ծանոթացեք թե ինչ է թույլատրվում տեղափոխվել, իսկ ինչ՝ ոչ։
Քիչ չեն այն ճանապարհորդները, ովքեր իրենց հետ վերցնում են այնպիսի ապրանքներ, որոնց քաշն ու ծավալը նորմայի սահմաններում չեն։ Ոչ ստանդարտ ապրանքների ավիափոխադրման համար գործում են հատուկ կանոններ, որոնց անհրաժեշտ է նախօրոք ծանոթանալ:
Մեծածավալ իրերի ավիափոխադրումը
Որպես կանոն, մեծածավալ ապրանքները տեղավորում են բեռնախցիկում, բայց եթե նմանատիպ ինչ֊որ մի ապրանք թանկարժեք է, հատուկ նշանակություն ունի, փխրուն է կամ կոտրվող, ապա ուղևորը այն կարող է պահել իր մոտ՝ ինքնաթիռի սրահում։
Սակայն դրա համար հատուկ պայմաններ կան։
Փխրուն իրերի ավիափոխադրման կանոնները
- Եթե Ձեր ապրանքը խոշոր չափեր ունի, ապա այն անհրաժեշտ է տեղավորել մեկ այլ նստատեղի համար, ինչը ենթադրում է, որ պետք է առանձին ավիատոմս գնեք՝ ըստ հատուկ գնացուցակի։
- Անձնական ուղեբեռը կարելի է տեղադրել ուղևորի նստստեղին, այն պայմանով, որ դրա չափերը չգերազանցեն նստատեղի չափերը։
1․ Ալկոհոլի և հեղուկների ավիափոխադրումը՝ ձեռքի պայուսակում
Ձեռքի պայուսակում կարող եք ունենալ միայն գործարանային արտադրության ալկոհոլային խմիչք, որի ծավալը միանշանակ չպետք է գերազանցի 100 մլ֊ը։
Շիշը պետք է լիքը լինի, նաև՝ հերմետիկ փաթեթավորված։ Փոխադրվող ալկոհոլի ընդհանուր ծավալը մեկ ուղևորի համար չպետք է գերազանցի մեկ լիտրը։ Կիսադատարկ շշերով ոչինչ չի կարելի փոխադրել, ինչպես նաև ինքնաթիռի սրահում ցանկալի չէ ալկոհոլ օգտագործել։
Իսկ ոչ ալկոհոլային հեղուկ կարելի է տեղափոխել 100 մլ֊ը չգերազանցող տարաների մեջ։ Մեկ ուղևորը չի կարող մեկ լիտրից ավելի տեղափոխել։
Հեղուկ ասելով պետք է հասկանալ.
- Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ
- Օծանելիքներ, հեղուկ կոսմետիկ միջոցներ
- Շամպուններ, բալզամներ, քսուքներ, գելեր
- Ատամի մածուկներ
- Ստվերաներկեր
- Որոշ պահածոներ։
Սակայն այս բոլորը պետք է լիքը լինեն։
Կիսադատարկ շամպուններ կամ խնամքի այլ միջոցներ չի թույլատրվում փոխադրել։ Ավելի լավ կլինի, եթե ուղևորը նախապատվությունը տա կոմպակտ փաթեթավորված մեկանգամյա օգտագործման կոսմետիկ միջոցներին կամ առհասարակ իր հետ կոսմետիկ միջոցներ չվերցնի։
Այսօր աշխարհի ցանկացած երկրից կարելի է գնել խնամքի և հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
2․ Ուտելիքի ավիափոխադրումը՝ ձեռքի ճամպրուկում
Որոշ ուտելիքներ կան, որոնք կարող եք վերցնել Ձեզ հետ՝ թռիչքի ընթացքում սնվելու համար։ Ցանկալի է խուսափել շուտ փչացող ուտելիքներից և հեղուկային ճաշատեսակներից։
Ի՞նչ է խորհուրդ տրվում վերցնել
- Միրգ և բանջարեղեն
- Ընդեղեն
- Սենդվիչներ
- Պանրով կամ սպանախով կարկանդակներ
- Արագ պատրաստվող սնունդ։
Ուտելիքը պետք է համապատասխան մակարդակով փաթեթավորված լինի, ինչպես նաև լինի հատուկ տարայի մեջ։
Կարող եք մի քանի կտոր չոր սառույց վերցնել, ձեր հետ վերցրած սննդի «կյանքը երկարացնելու» համար։
3․ Դեղերի ավիափոխադրումը
Ընդհանուր առմամբ, դեղերի ավիափոխադրումը չի արգելվում, սակայն որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ հոգեմետ դեղերի և թմրադեղերի փոխադրումը արգելվում է, եթե դրանք չեն նշանակվել բժշկի կողմից կամ էլ ուղևորը չի ներկայացրել համապատասխան դեղատոմսը։
Ձեռքի ճամպրուկում կարող եք պահել.
- Հեղուկ կամ պինդ դեղեր։
- Բժշկական քսուքներ կամ գելեր։
- Ջրածնի պերօքսիդ:
- Աչքի կաթիլներ։
- Էլեկտրոնային ջերմաչափ (սնդիկով ջերմաչափերը արգելված են)։
- Ինսուլին, ներարկիչ, հոգեմետ դեղեր կամ թմրադեղեր կարելի է տեղափոխել միայն բժշկի նշանակման դեպքում։
Եթե պատրաստվում եք հատել սահմանը, ապա փորձեք հստակ իմանալ թե ինչ դեղեր է կարելի տեղափոխել, իսկ ինչ դեղեր՝ ոչ։ Դա թույլ կտա խուսափել մաքսային ծառայության հետ հնարավոր խնդիրներից։
4. Սովորական և էլեկտրոնային ծխախոտների ավիափոխադրումը
Ինքնաթիռով կարելի է տեղափոխել մինչև թվով 5 էլեկտրոնային ծխախոտ։
Էլեկտրոնային ծխախոտների փոխադրումը կատարվում է բացառապես ինքնաթիռի սրահում. բեռնախցիկում փոխադրելը խստիվ արգելվում է։ Սա կապված է նրա հետ, որ նախկինում եղել են դեպքեր, որ բեռնախցիկում էլեկտրոնային սարքավորումներ են պայթել։
Կարող եք վերցնել հեղուկներ էլեկտրոնային ծխախոտի համար, սակայն դրանք պետք է լավ փաթեթավորված լինեն։
Մեկ շիշ հեղուկի ծավալը, ինչպես այն դեպքում չպետք է գերազանցի 100 մլ֊ը, իսկ բոլոր հեղուկների ծավալը միասին՝ 1 լիտրը։
Էլեկտրոնային ծխախոտ կարելի է ծխել հանրային վայրերում, սակայն ինքնաթիռի սրահում դրա օգտագործումը խստիվ արգելված է։ Ծխելու դեպքում ուղևորին տուգանք է հասնում:
Սովորական ծխախոտները կարելի է փոխադրել թե՛ ձեռքի ուղեբեռի մեջ, թե՛ բեռնախցիկում։ Ավիափոխադրողները սովորաբար տեղափոխվող սովորական ծխախոտի քանակության համար սահմանափակում չեն դնում, սակայն ուղևորը պետք է հաշվի տվյալ երկրի ներքին մաքսային պահանջները, որտեղ մեկնում է։
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը թույլ է տալիս տեղափոխել 10 տուփ ծխախոտ (1 բլոկ), իսկ սիգարետների քանակը չպետք է գերազանցի 50 միավորը։ Եվրոպական երկրներում գործում է տարիքային սահմանափակում։ Ծխախոտ կարող են տեղափոխել միայն 21+ տարիքային խմբի ներկայացուցիչները։
Կրակայրիչ տեղափոխել ևս թույլատրվում է, սակայն այն պետք է լինի ձեռքի պայուսակում։
Հարկ է հավելել, որ կրակայրիչը պի կարող բենզինով աշխատող լինել, քանի որ բենզինը համարվում է դյուրավառ նյութ։
5․ Նոութբուք՝ որպես ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ
Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ երկրների և եվրոպական երկրների ավիափոխադրողները ուղևորներին թույլ են տալիս իրենց մոտ նոութբուք կամ պլանշետ ունենալ։
Իսկ ահա ամերիկյան և բրիտանական ավիափոխադրողները վերջերս ընդունել են նոր օրենք, որով արգելվում է ինքնաթիռի սրահում ունենալ այնպիսի գադջեթ, որը չափերով բջջային հեռախոսից մեծ է։
Ի՞նչ են հաճախ վերցնում ավիաճանապարհորդները որպես ինքնաթիռի ձեռքի ուղեբեռ
Որոշ անձնական իրեր կարելի է տեղափոխել նաև ինքնաթիռի սրահում։
Նախքան տոպրակները կոսմետիկայի միջոցներով, հիգիենայի պարագաներով կամ այլ աքսեսուարներով լցնելը, փորձեք հստակ իմանալ թե ինչ է թույլատրվում և ինչ է արգելվում փոխադրել՝ ձեռքի պայուսակի մեջ։
Ահա մեր խորհուրդները․
- Աեորոզոլ ֊ պետք է լինի գերազանց փաթեթավորված, ոչ ավելի քան 100մլ
- Ածելի ֊ կարող եք տեղափոխել միայն ընդհանուր ուղեբեռի մեջ՝ բեռնախցիկում
- Կոսմետիկա ֊ Ձեռքի պայուսակում կարող եք կոսմետիկ միջոցներ ունենալ, սակայն որոշակի քանակությամբ (քանակը կարող եք ճշտել ավիափոխադրողի կայքում)
- Էլեկտրատեխնիկա ֊ կոմպակտ չափերի էլեկտրատեխնիկաները ևս կարող են լինել Ձեր ձեռքի ուղեբեռի մեջ, եթե իհարկե չեն աշխատում հզոր իոնային մարտկոցներով
- Թերմոս ֊ թերմոսները կարելի է տեղափոխել միայն բեռնախցիկում։
Նախքան թռիչքը ուշադիր եղեք, կարդացեք թե ինչ ապրանքներ է կարելի կամ չի կարելի տեղափոխել՝ ձեռքի ճամպրուկի մեջ։
Հիգիենայի միջոցներ կարող եք գնել աշխարհի ցանկացած երկրից, ուստի մի ծանրաբեռնեք Ձեր պայուսակը դրանցով։
Հիշեք, որքան թեթև լինի Ձեր պայուսակը, այդքան ավելի հաճելի ու հանգիստ կանցնի թռիչքը։