ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում

Հաջող վայրէջքից հետո ուղևորների տրամադրությունը սովորաբար շատ բարձր է։ Սակայն այդ լավ տրամադրությունը կարող է միանգամից փչանալ, երբ ուղեբեռի ընդունման պահին տեսնի, որ իր ճամպրուկը կամ ուղեբեռը վնասվել է։
Ուղեբեռի վնասում ի հայտ է գալիս միջին վիճակագրությամբ գրեթե ամեն 5-րդ ինքնաթիռի ուղևորի մոտ։ Շատերի ճամպրուկների օրինակ բռնակն է կոտրված լինում կամ էլ անիվը։ Տհաճ անակնկալներից և ուղեբեռի վնասում բացահայտելուց ոչ մեկս ապահովագրված չենք։
Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
Բարեբախտաբար իրականում գույություն ունի ուղեբեռի ապահովագրություն, որը ուղևորներին ազատում է շատ գլխացավանքներից։
Թե ի՞նչ պետք է անի ուղևորը, ով ստանում է իր ուղեբեռը ոչ այն վիճակում, որով հանձնել էր և ի՞նչ փոխհատուցում կարելի է սպասել այս իրավիճակում՝ կիմանաք այս հոդվածից։

Ուղեբեռի վնասում․ Ի՞նչ անել եթե ճամպրուկը վնասվել է թռիչքի ընթացքում

Եթե  ուղեբեռը ստանալուց անմիջապես հետո ուղևորը նկատում է, որ իր ճամպրուկը վնասվել է, ապա նա կարող է բողոքով դիմել ուղևորափոխադրումների սպասարկման գործակալին կամ ավիափոխադրող ընկերության պաշտոնական ներկայացուցչին։
Եթե վնասված հատվածը նկատում եք օդանավակայանից դուրս գալուց հետո, ապա խնդիրը կարելի է լուծել անմիջապես հեռախոսով նշված օղակների հետ կապվելու միջոցով։
Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
Զանգահարեք ավիաընկերության զանգերի կենտրոն և իմացեք, թե որտեղ կարող եք գրավոր դիմում գրել՝ վնասված գույքի փոխհատուցման պահանջով, եթե նույնիս պաշտոնապես ուղեբեռի ապահովագրություն նախապես չեք իրականացրել։

Ուղեբեռի վնասում եք հայտաբերել՝ ինչպես դիմեք ավիաընկերությանը

Ուղևորն իր պահանջը ավիափոխադրողին հասցնելու համար պետք է գրավոր դիմում գրի։ Նա դիմումը պետք է գրի իր անունից, նկարագրելով միջադեպի ընթացքը, պատճառած վնասը և չափը։

Դիմումի վերջում պետք է թողնի իր անձնական տվյալները՝ հետադարձ կապի համար։ Որպես ասվածի ապացույց, դիմումին կից ուղևորը կարող է նաև կցել վնասված ուղեբեռի լուսանկարը, որտեղ ուղեբեռի կրած վնասները հստակ տեսանելի կլինեն։

Ձեզ նաև կհետաքրքրի․

  1. Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում
  2. Ինքնաթիռի էժան ավիատոմսեր՝ դրանք ձեռք բերելու 5 պարզ քայլ
  3. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  4. Ինչ անել ինքնաթիռի ավիատոմսը, եթե փոխել եք ձեր անձնագիրը
  5. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ
Ուղեբեռի վնասված լինելու փաստը արձանագրելու համար կարող եք դիմել օդանավակայանում գործող «Կորցրած իրերի» (Lost & Found) հատուկ բաժնում, որն աշխատում է շուրջօրյա։
Մասնագետը լրացնում է հատուկ ձևաթուղթ, որին պետք է կցել որոշ փաստաթղթեր։

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում

  1. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
  2. Վայրէջքի անցագիր
  3. Ինքնաթիռի տոմս (կարելի է ներկայացնել նաև պատճենահանված տարբերակը)
  4. Ուղեբեռը՝ պիտակով
  5. Եթե պահել եք ճամպրուկի գնման պահին Ձեզ տրված կտրոնը, ապա դա ևս կցեք փաստաթղթերին, քանի որ այդ դեպքում ամբողջական փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենաք։

Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում

Ռուսական չվերթների ժամանակ փոխհատուցում ուղեբեռի վնասման դեպքում

Ըստ Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքի կանոնների, ուղևորը փոխհատուցում ստանալու նպատակով կարող է դիմել ավիաընկերություն միջադեպի պահից սկսած 6 ամսվա ընթացքում։

Միջազգային չվերթների ժամանակ փոխհատուցում ուղեբեռի վնասման դեպքում

Եթե ուղեբեռը վնասվել է միջազգային չվերթի ժամանակ, ապա ուղևորը կարող է գրավոր դիմում ներկացնել միջադեպի պահից սկսած 14 օրվա ընթացքում։

Ի՞նչպես փոխհատուցում ստանալ վնասված ուղեբեռի համար

Ուղեբեռի վնասում հայտնաբերելուց և համապատասխան հայցը ներկայացնելուց հետո ավիաընկերությունը քննարկում է ձեր դիմումը և որոշում ընդունում փոխհատուցվող գումարի չափի մասին։
Ըստ ավիաընկերություններում գործող կանոնների նրանք փոխհատուցում կարող են տրամադրել 1֊3 ամսվա ընթացքում այն դեպքում, երբ ուղևորը մեկնել է առանց «դադարներ»֊ի մեկ ինքնաթիռով։ Եթե ուղևորը մեկնել է «դադարներ»֊ով, ապա հայտը կարող է քննարկվել 6 ամսվա ընթացքում։
Ընկերությունը գնահատում է ուղեբեռի վնասվածության աստիճանը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե արդյո՞ք և որքանո՞վ այդ վնասը կխանգարի ապրանքի հետագա օգտագործմանը։
  • Եթե ճամպրուկում գտնվող ապրանքի անսարքությունները շատ լուրջ չեն, ապա ավիափոխադրողը կարող է ուղևորին առաջարկել իր օգնությունը՝ վերանորոգման ծախսերը հոգալու տեսքով։
  • Իսկ եթե ապրանքը հնարավոր չէ վերանորոգել, ապա ավիափոխադրողը փոխհատուցում է դրա արժեքի չափով։

Հարկ է նշել, որ փոխհատուցվող գումարի չափը կախված է մի շարք գործոններից, հետևաբար մեր դիտարկումներ միանշանակ չեն՝ ըստ իրավիճակի:

Ավիաընկերությունը ուղևորի անձնական իրերի անվտանգություն համար պատասխանատվություն չի կրում, եթե վերջինս այն հանձնել է ուղեբեռ՝ առանց գինը հայտարարագրելու կամ ուղեբեռի ապահովագրություն իրականացնելու։
Օրինակ, եթե ուղևորի ճամպրուկի մեջ ինչ֊որ մի սարք կամ ապրանք է եղել, որն իրենից որոշակի արժեք է ներկայացնում և թռիչքի ընթացքում վնասվել է, ապա ուղևորը պետք է հստակ գիտակցի, որ ավիաընկերությունից ոչ մի դրամ փոխհատուցում չի ստանա, եթե արժեքը նախօրոք չի հայտարարագրել։
Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
Կարճ ասած, եթե ճանապարհորդը մտահոգված է իր ճամպրուկի մեջ գտնվող թանկարժեք իրերի անվտանգությամբ, ապա պետք է նախօրոք ապահովագրի ապրանքը և հայտարարագրի արժեքը՝ ուղեբեռի հանձման պահին։
Իհարկե այս ուղեբեռի ապահովագրություն իրականացնելու դիմաց հարկավոր է վճարել, բայց փոխարենը ուղևորը հստակ երաշխիքներ կունենա, որ եթե իր ապրանքը վնասվի, փոխհատուցում կստանա։

Ուղեբեռի վնասում և փոխհատուցում Աերոֆլոտ ավիաընկերության պարագայում

Եթե Ձեր ուղեբեռը վնասվել է Աերոֆլոտ ավիաընկերության իրականացրած չվերթի ընթացքում, ապա պետք է մոտենաք հատուկ բաժին, նշեք ձեր գրանցման համարը, դիմում գրեք։
Հետադարձ կապի բաժնում դուք կարող եք գտնել այս թեմայի վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Ռեգիստրացիայի հետո դիմելու ժամկետը 7 օր է։
Մի քանի շաբաթվա ընթացքում ընկերությունը դիտարկում է Ձեր դիմումը և էլեկտրոնային փոստի միջոցով տեղյակ պահում ձեզ ընդունված որոշման մասին։
Դրական պատասխանի դեպքում փոխհատուցվող գումարը փոխանցվում է ձեր բանկային քարտին։

Ուղևորը կարող է փոխհատուցել ամբողջ արժեքի չափով կամ էլ որոշակի տոկոսով։

Եթե ուղևորին չի բավարարում ավիափոխադրողի առաջարկած գումարի չափը, ապա նա կարող է հայցով դիմել դատարան։

Ուղեբեռի վնասում և փոխհատուցում  Ուրալյան ավիաուղիների պարագայում

Ներքին չվերթների ուղևորների դիմումները ընդունվում են ուղեբեռի ընդունման պահից սկսած 6 ամսվա ընթացքում։
Միջազգային չվերթների դեպքում դիմումի ներկայացման համար սահմանված ժամկետը 14 օրացույցային օր է։
Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
30 օրվա ընթացքում ավիափոխադրողը քննում է հայցը և որոշում ընդունում, իսկ հետո սահմանված կարգով ուղևորին տեղյակ է պահում՝ զանգահարելով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով։
Ուղևորին կարող է առաջարկվել նաև ուղեբեռի վերանորոգում։ Եթե իրը հնարավոր չէ վերականգնել, ապա պետք է դիմել սպասարկման կենտրոն՝ այդ փաստը ամրագրելու համար։ Այդ դեպքում ճամփորդին կտրվի համարժեք դրամական փոխհատուցում։
Անալոգ պայմաններով աշխատում են նաև մի շարք այլ ռուսական ավիաընկերություններ, որոնք իրականացնում են թե՛ ներքին, թե՛ միջազգային չվերթներ։
Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
Որպեսզի ուղեբեռի վնասում հայտնաբարելուց հետո փոխհատուցում ստանալու հավանականությունը մեծանա․ խորհուրդ ենք տալիս անձնական իրերի վնասման մասին դիմում գրել հենց ուղեբեռը ստանալու պահին՝ օդանավակայանում։
Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: