ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Տուրեր Հայաստանում՝ այս ուղղությունն բաղձալի է արդեն շատ տուրիստների համար, քանի որ քրիստոնեական, պատմական, հուշարձանա-թանգարանային այս երկիրը իր գնային փաթեթներով և շատ համեղ խոհանոցով հրաշալի գայթակղիչ առաջարկներ ունի։

Վերջին 2-3 տասնյամյակում Հայաստանը եղել է այն երկրներից մեկը, որտեղ ռուսները, եվրոպացիները, ինչպես նաև արտերկրում ապրող հայերը հաճախ են որոշում անցկացնել իրենց արձակուրդը և վերցնում են տուր դեպի Հայաստան տարբեր փաթեթներ:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Տուրիստական գործակալությունները արագորեն արձագանքեցին այս երկրի նկատմամբ աճող հետաքրքրությանը և սկսեցին առաջարկել բազմազան փաթեթներ՝ տուր դեպի Հայաստան՝ Մոսկվայից և Ռուսաստանի այլ քաղաքներից (ինչպես նաև այլ երկրներից) ուղիղ չվերթներով:

Մենք առաջարկում ենք ընդհանուր տեղեկանալ և հասկանալ թե ի՞նչ տուր դեպի Հայաստան արժե վերցնել․ ներկայացվելու են ամենահետաքրքիր տուրերը, փորձել ենք հավաքագրել և ներկայացնել ամենաշատ այցելվող տեսարժան վայրերը:

Տուրեր Հայաստանում․ 1․ Ինչպե՞ս հասնել Հայաստան

Նրանք, ովքեր դեպի Հայաստան շրջագայությունները ընտրում են Մոսկվայից, սովորաբար նախընտրում են  ինքնաթիռով տարբերակը:

Հայաստանում կա երկու միջազգային օդանավակայան, որտեղից ինքնաթիռները թռչում են Ռուսաստան: Դրանք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններն են:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Ամանորին ուղևորվելով Հայաստան ՝ դուք կարող եք ընտրել Գյումրին որպես ժամանման կետ, քանի-որ Գյումրիից Երևան հասնելը հեշտ է, օրինակ՝ երկաթուղով կամ ավտոբուսով:

Հնարավոր է ձեզ նաև հետաքրքրի․

  1. Տուր դեպի Թուրքիա. Լավագույն 10 առողջարանները
  2. Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները
  3. Ուղևորություն Կիպրոս․ Հանգստի լավագույն ժամանակահատվածն ու տարբերակը
  4. Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Էժան և ցածր գնով ավիատոմսեր առաջարկող ռուսական հայտնի Հաղթանակ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում միայն Գյումրու օդանավակայան: Սա լավ հնարավորություն է մատչելի գների սահմաններում ծանոթանալ նաև հնագույն հայկական քաղաքի Գյումրու պատմական վայրերին, որտեղ պահպանվել են բազմաթիվ հնագույն շինություններ և հետաքրքիր հուշարձաններ:


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Այնտեղ կարող եք այցելել Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարան, որը հիմնադրվել է Սև բերդում1834 թվականին։ Նաև այցելեք Յոթ վերքերի տաճար, որտեղ պահվում է նույն անունով հրաշք սրբապատկերը, որից հետո էլ ուղևորվեք Ժողովրդական ճարտարապետության թանգարան:

Ի՞նչու են ռուսները նախընտրում շրջագայել Հայաստանում

Անդրկովկասում տեղակայված այս փոքր երկիրը կապված է Ռուսաստանի հետ հազարավոր թելերով: Տուր դեպի Հայաստան պատվիրելու համար ռուսները ունեն շատ պատճառները․

  •  Շքեղ լանդշաֆտների ֆոնին հանգստանալու հնարավորություն
  • Հարուստ պատմական ժառանգություն, որի շնորհիվ երկիրը կոչվում է բացօթյա թանգարան
  • Բալնեոլոգիական (առողջարարական) և լեռնադահուկային հանգստավայրերի առկայություն
  • Տեղացիների հյուրընկալություն
  • Տարբերակված ավանդույթներ
  • Յուրօրինակ խոհանոց, որի ուտեստները ոչ ոքի անտարբեր չեն թողնում
  • Լեզվական արգելքի բացակայություն, քանի որ հայերի մեծ մասը ռուսերեն է խոսում:

Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում և նրա մարզերում արվում է ամեն ինչ, տուրիզմի զարգացմանը միտված տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում ցանկացած նախասիրության համար,որպեսզի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տոնական օրերն անցկացնեն Հայաստանում:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Տուրօպերատորները ռուսներին առաջարկում են հետաքրքիր շրջայցեր, տարբեր թաթեթներ՝ տուր դեպի Հայաստան՝ ըստ ճաշակի, գրպանի, ժամանակի և նախասիրությունների: Բոլորն էլ գոհ, հիացած և հաճելիորեն զարմացած, տպավորված են վերադառնում Հայաստանից։

Տուրեր Հայաստանում․ Դասական շրջագայություն

Տուրեր Հայաստանում — հիմնական փաթեթը նախատեսում է զբոսաք  Երևանում, այն իր մեջ ներառում է ՝ այցելություններ մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրեր:

Զբոսաշրջիկները կծանոթանան Մատենադարանի Հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի ցուցանմուշների ցուցահանդեսներին և Պատմական թանգարանի յուրօրինակ արտեֆակտներին:

Բացի այդ, նրանց սպասվում է այց Հին ուրարտական ​​ամրոց Էրեբունի, որն ավելի քան 2800 տարեկան է:

Կազմակերպվում են էքսկուրսիաներ Գառնիի հին տաճար, որը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում և այց ժայռափոր վանք՝ դեպի Գեղարդ:

Այս տեսարժան վայրերից երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության վայրեր են:

Զբոսաշրջիկները կայցելեն նաև 7-րդ դարի Ամբերդ ամրոցի ավերակներ, որոնք մի ժամանակ Բագրատունիների հայկական դինաստիայի թագավորների ֆորպոստն է եղել:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Զբոսաշրջիկները, ովքեր ընտրում են շրջայցեր դեպի Հայաստան, կայցելեն Էջմիածին քաղաքում գտնվող հայ Արքեպիսկոպոսի նստավայր: Այս վայրը խորհրդանշական է բոլոր քրիստոնյաների համար, քանի որ այն Էջմիածնում է, 301 թվականին մ․թ․ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ մի ամբողջ ազգի մկրտություն:

Գաստրոնոմիական տուրեր Հայաստանում

Հայերը կարծում են, որ եթե մարդու հետ հաց ես կիսել, ապա կապվել ես նրա հետ ընկերական կապերով:

Որքան շատ ընկերներ ունեք, այնքան հարուստ եք: Հետևաբար, չպետք է զարմանալ հայկական ջեր և սիրառատ հյուրընկալությունից:

Գաստրոնոմիական շրջագայությունները ներառում են երկրի տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ նաև որոշակի տարածաշրջաներին բնորոշ ուտեստների համտեսումը:

Օրինակ՝ Սևանի բարձրադիր լճի ափին նրանց առաջարկվում է փորձել լճի ջրով եփված տեղական իշխան և խեցգետնի քյաբաբ:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

Զբոսաշրջիկները չեն մոռանա ուղևորությունը Արագած լեռան լանջին (ծովի մակարդակից 2143 մ բարձրության վրա), որտեղ նույնիսկ ամռան կեսին նրանք կարող են ձնագնդիկ խաղալ և փորձել տավարի ոտքի և խոզապուխտերի ավանդական ապուրը՝ հայկական խաշը:

Շրջայցեր դեպի Հյաստանի տեսարժան վայրեր

Հայաստան տեսարժան վայրեր կատարելու համար նախատեսված է նաև այցեր հետևյալ ուղղություններով.

  • Նորավանքի վանական համալիր՝ հայկական ճարտարապետության մարգարիտներ․ Տաճարն ու գերեզմանը, որոնք շրջապատված են անսովոր վարդագույն գույնի ժայռերով մինչ օրս պահպանված են:
  • Տաթևի վանք 9-10 դդ. Դուք կարող եք վանք հասնել աշխարհի ամենաերկար ուղևորատար ճոպանուղով ՝ Տաթևի թևերով: Ճոպանուղու սրահից բացվում է հիասքանչ տեսարան, ազդեցիկ է և գեղեցիկ:
  • «Զվարթնոց» տաճարի ավերակները, որտեղ այցելուները հնարավորություն են ստանում լսել դասական երաժշտություն:

Տուրեր Հայաստանում. 5 Հետաքրքիր Տարբերակ

  • Խոր Վիրապի վանք: Տաճարում կա խորը փոս, որի մեջ փակված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Համալիրի վերևում ՝ բարձր բլրի վրա, տեղադրված է նաև խաչ: Սա իսկապես սուրբ վայր է, այնտեղից աներևակայելի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

Կարելի բազմաթիվ այլ ուղղություններ նշել, անհնար է մեկ անգամ մի քանի հոդվածներում ամբողջական անդրադառնալ հնարավոր տեսարժան վայրերին Հայաստանի, քանի որ շատ գողտրիկ վայրեր անգամ մնում են թաքնված տեղի բնակիչներից, բազմահազար են տաճարնեև, մատուռները, եկեղեցիները, հուշարձաններն ու խաչքարերը։

Միայն կարող ենք խորհուրդ տալ այցելել գոներ մեկ անգամ այս պատմական երկիր և տեսնել սեփական աչքերով գոնե մի փոքր մասնիկը այս բաց երկնքի տակ գտնվող հրաշք թանգարան պետության։

Դե ինչ, բարի թռիչք։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: