ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Ինչ է անում ցանկացած Ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Յուրաքանչյուր ավիաընկերություն պարտավոր է պատասխանատվություն կրել ամենաթանկ ռեսուրսի՝ ժամանակի կորստի համար։ Խոսքը վերաբերվում այս դեպքում ավիթռիչքների սահմանված գրաֆիկին։

Յուրաքանչյուր ճանապարհորդ նախօրոք ծրագրում է իր թռիչքը, ընտրում է ամենահարմար օրն ու երկրից հեռանալու ամենահարմար ժամանակը։ Բայց լինում են դեպքեր, երբ ավիաընկերությունը որոշակի խնդիրներից ելնելով հետաձգում է նախատեսված թռիչքը մի քանի ժամով, երբեմն նաև մի քանի  օրով։

Ինչ պարտավորություններ է կրում ցանկացած ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, լուծում և որոշակի ժամանակ պահանջող իրավիճակներով։

Նման դեպքերում ճանապարհորդը կարող է օգտվել իր իրավունքներից, որոնք կարգավորվում են տվյալ երկրում գործող օրենքներով ,մարդու իրավունքերն ամրագրող և պաշտպանող չափորոշիչներով։

Ի՞նչ անել թռիչքի հետաձգման դեպքում․ դիմել ավիաընկերությու՞ն

Ավիաընկերությունը օդանավակայանի հաղորդիչների միջոցով հայտարարում է թռիչքի հետաձգման մասին։ Այս տեղեկատվությունը ցուցադրվում է նաև էլեկտրոնային հաշվում։ Պարզելու համար թե թռիչքը ինչու՞ է հետաձգվել և որքա՞ն ժամանակով, անհրաժեշտ է մոտենալ գրանցման հատված։

Ավիաընկերության ներկայացուցիչները պարտավոր են պատասխանել իրենց հաճախորդներին հուզող բոլոր հարցերին, որոնք զրկվել են ճիշտ ժամին մեկնելու հնարավորությունից։

Ավիաուղևորների իրավունքները թռիչքի հետաձգման դեպքում

Եթե մարդը որոշում է հրաժարվել ավիաընկերության պատճառով հետաձգված թռիչքից կամ առավել հարմար ժամի և օրի տեղափոխել թռիչքը և ետ ստանալ ավիատոմսի համար վճարած գումարը, ապա պետք է կապ հաստատի ավիաընկերության ներկայացուցչի հետ, պահանջի չեղյալ համարել թռիչքային փաստաթուղթը, որում պետք է պարտադիր նշվի պատճառը՝ թռիչքի հետաձգում ավիաընկերության կողմից։

Այդ դեպքում ավիատոմսը վերադարձվում է ընկերության տոմսարկղ, իսկ ուղևորը ետ է ստանում իր վճարած ողջ գումարը։

Ի՞նչ է առաջարկում ուղևորին յուրաքանչյուր ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Եթե չվերթը հետաձգվում է 1֊2 ժամով, ապա ընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ պայմանները.

  1. Կատարել 2 հեռախոսազանգ աշխարհի ցանկացած երկիր ( հարազատներին կամ ընկերներին թռիչքի հետաձգման մասին տեղյակ պահելու համար),
  2. Այն ընտանիքները, որոնք երեխաների հետ են, կարող են մինչև թռիչքը սպասել մայրիկների և երեխաների համար նախատեսված հարմարավետ սենյակում, որը գտնվում է օդանավակայանի տարածքում,
  3.  Այն ուղևորները, որոնց հետ երեխաներ չկան, սպասում են սպասասրահում,
  4.  Ավիաընկերությունն իր բոլոր ուղևորներին ոչ ալկոհոլային խմիչք և տաք սնունդ է հյուրասիրում,
  5. Եթե թռիչքը հետաձգվում է 6 ժամով և ավելի, ապա ընկերությունն է հոգում ժամավճարով պահվող ուղեբեռի ծախսերը:

Ինչ պարտավորություններ է կրում ցանկացած ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Եթե գիշերային չվերթը հետաձգվում է 6 ժամ կամ ավելի, իսկ ցերեկային չվերթը 8 ժամ կամ ավելի, ապա ընկերությունը պարտավորվում է իր ուղևորների համար ապահովել․

  1. Անվճար սնունդ,
  2. Անվճար հյուրանոցի համար օդանավակայանում կամ նրանից դուրս,
  3. Անվճար փոխադրում օդանավակայանից մինչև հյուրանոց,
  4. Անձնական իրերի համար անվճար հսկողություն:

Ի՞նչպես ավիաընկերությունից փոխհատուցում ստանալ հետաձգված չվերթի համար

Եթե չվերթը հետաձգվել է երկար ժամանակով, ապա ուղևորը կարող է ավիաընկերությունից անհարմարություններ պատճառելու համար գումար պահանջել։ Յուրաքանչյուր ժամը վճարվում է տոմսի արժեքի 3%֊ի կամ նվազագույն աշխատավարձի 25%֊ի չափով։ Սակայն ընդհանուր փոխհատուցումը չի կարող գերազանցել տոմսի արժեքի 50%֊ը։

Փոխհատուցում կատարվում է միայն այն դեպքում, երբ թռիչքային փաստաթղթի մեջ թռիչքի ավիաընկերության կողմից հետաձգված լինելու մասին համապատասխան նշում կա։

Տուրիստական օպերատորի պարտականությունները թռիչքի հետաձգման դեպքում

Եթե ուղևորը իր ավիատոմսը գնել է տուրօպերատորի միջոցով, ապա իրավունք ունի իրեն անհրաժեշտ ժամանակ տեղեկություն ստանալ ճամփորդական ծրագրի մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Տուրիստական ընկերության ներկայացուցիչները պարտավոր են իրենց պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակել ցանկացած փոփոխության մասին և իրենց ծառայությունից օգտված յուրաքանչյուր ուղևորի հեռախոսազանգի միջոցով անձամբ տեղեկացնել թռիչքի հետաձգման մասին։

Եթե ուղևորը գտնվում է օտար երկրում և վճարում է իր յուրաքանչյուր հանգստյան օրվա համար, իսկ թռիչքի հետաձգման պատճառով կորցնում է իր հանգստյան օրը, որի համար վճարել էր, ապա նա կարող է դրա համար փոխհատուցում ստանալ։ Եթե տուրիստական ծրագրի համաձայն ուղևորը պետք է հյուրանոց ժամաներ առավոտյան, բայց թռիչքի հետաձգման պատճառով տեղ է հասել ճաշից հետո կամ նույն օրը երեկոյան, ապա փոխհատուցում չի տրվում։

Ստացվում է, որ ճամփորդության համար վճարած գումարը կարող է վերահաշվարկվել միայն այն դեպքում, երբ թռիչքը հետաձգվել է երկար ժամանակով, որի հետևանքով զբոսաշրջիկը հյուրանոց է հասել մեկ օր հետո կամ ավելի ուշ։

Ինչ պարտավորություններ է կրում ցանկացած ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Ուղևորը պարտավոր է գրավոր պահանջագիր ներկայացնել՝ փոխհատուցում ստանալու համար, իսկ տուրիստական օպերատորը պարտավոր է ուսումնասիրել հաճախորդի պահանջը և 10 օրվա ընթացքում գրավոր պատասխան ներկայացնել։

Պահանջագիրը անհրաժեշտ է ներկայացնել թռիչքային փաստաթղթի պատճենի հետ միասին, որի վրա թռիչքի հետաձգված լինելու մասին նշում կա արված։ Ցանկացած վեճ կարող է լուծվել դատական կարգով, ինչը հաճախ է լինում, երբ ընկերությունը հրաժարվում է վճարել և փոխհատուցել ուղևորին պատճառած անհարմարությունների համար։

Զբոսաշրջային օպերատորի պարտականությունների մեջ է մտնում նաև զբոսաշրջային ճամփորդության կազմակերպումը, երբ պլանները հետաձգվում են։ Տուրօպերատորը պարտավոր է օդանավակայանում հանդիպել զբոսաշրջիկի հետ, տանել անհրաժեշտ ուղղությամբ, հյուրանոցում մի փոքր ավելի երկար մնալու հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերել։

Այս բոլոր նրբությունները կարելի է քննարկել ընկերության ներկայացուցչի հետ հեռախոսազանգի միջոցով կամ հանդիպման ժամանակ։

Թռիչքի հետաձգման մասին օրենքներն ու կանոնակարգումը

Թռիչքի ժամի հետ կապված ցանկացած փոփոխության դեպքում ավիաընկերությունը ուղևորների առաջ պատասխանատվություն է կրում, ինչը սահմանվում է տվյալ երկրում գործող և տվյալ դաշտը կանոնակարգող օրենքներով։

Ինչ է անում ցանկացած Ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Տվյալ օրենքների շրջանակներում յուրաքանչյուր ավիաընկերություն կարող է թռիչքը հետաձգել՝ ասենք եղանակային վատ պայմաններից ելնելով։ Եթե ինքնաթիռը չի կարող թռիչք կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով, ապա ավիափոխադրող ընկերությունը պարտավորվում է մոտակա ժամերի ընթացքում մեկ այլ ինքնաթիռ տրամադրել, որը կարող է իրականացնել թռիչքը։

Հնարավոր է ձեզ նաև հետաքրքրի․

  1. Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները
  2. Ուղևորություն Կիպրոս․ Հանգստի լավագույն ժամանակահատվածն ու տարբերակը
  3. Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Չվերթը կարող է իրականացվել նաև մեկ այլ ավիաընկերության ինքնաթիռով, եթե երկու ավիափոխադրողները կարողանան փոխադարձ համաձայնության գալ։ Այդ պարագայում ուղևորները ստիպված չեն լինի հավելյալ գումար վճարել։

Անհարմարություններ պատճառելու համար տրվող փոխհատուցման չափը օրինակ Ռուսատանում կարգավորվում է ՌԴ Օդային օրենսգրքի «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքի 28֊րդ հոդվածի 5֊րդ կետով։

Տոմսից հրաժարվելու դեպքում տոմսի համար վճարված գումարը վերադարձնելը, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցում ստանալը կարող  է տևել 2 ամսից մինչև 6 ամիս՝ համաձայն ՌԴ օրենսդրության։ Իսկ, օրինակ ԵՄ օրենսդրության համաձայն, այդ վճարումները կատարվում են 7 օրվա ընթացքում։

Ինչ պարտավորություններ է կրում ցանկացած ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Ի՞նչ անել եթե միացնող միջանկյալ թռիչքը հետաձգվում է

Եթե ուղևորը գալիս է օտար երկիր, այդ երկրի օդանավակայանից մեկ այլ երկիր թռչելու համար, այսինքն որոշել է օգտվել «դադար»֊ներով ճամփորդելու եղանակից, սակայն այդ միջանկյալ չվերթը հանգամանքների բերումով հետաձգվում է, ապա նա կարող է դիմել ավիափոխադրող ընկերության պաշտոնական ներկայացուցչին՝ օդանավակայանի որևէ սենյակում կամ հյուրանոցի համարում իր համար հանգիստ կազմակերպելու պահանջով։ Ծախսերը պետք է հոգա հենց ավիաընկերությունը։

Եթե ուղևորը ուշանում է միացնող չվերթից, քանի որ առաջին չվերթը հետաձգվել էր, ապա խնդիրը կարգավորվում է հետևյալ ճանապարհով.

  1. Եթե և առաջին չվերթի, և միացնող չվերթի ավիատոմսերը ուղևորը ձեռք է բերել միևնույն ընկերությունից, ապա ավիափոխադրողը պարտավորվում է սահմանված կարգի համաձայն կազմակերպել ուղևորի թռիչքը մեկ այլ ինքնաթիռով, թեկուզ և մի փոքր ուշացմամբ։
  2.  Իսկ եթե առաջին չվերթի և միացնող չվերթի ավիատոմսերը ձեռք են բերվել տարբեր ընկերություններից, սակայն թռիչքային փաստաթուղթը մեկն է, ապա դա նշանակում է, որ ընկերությունները որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, ինչը մեկ այլ չվերթով անհրաժեշտ երկիր մեկնելու երաշխիք է։
  3. Ուղևորների համար խնդրահարույց դեպք է, երբ ուշանում են միացնող չվերթից՝ երկու առանձին թռիչքային փաստաթղթեր ունենալով։ Ուշանալու դեպքում տոմսը «այրվում» է, և ուղևորը ստիպված է լինում իր ֆինանսական միջոցներով նոր տոմս ձեռք բերել։

Եթե թռիչքային փաստաթուղթը թանկ սակագնային պլանի է պատկանում, ապա հնարավոր է ծախսած գումարի դիմաց փոխհատուցում պահանջել։ Ճիշտ է տոմսի ամբողջ արժեքով փոխհատուցում ստանալ չի ստացվի, սակայն որոշակի փոխհատուցում ամեն դեպքում կարող եք ստանալ:

Ո՞րտեղ պետք է նշում կատարվի թռիչքի հետաձգման մասին

Ավիատոմսի վրա թռիչքի հետաձգման մասին նշանակում կարող է անել միայն ավիաընկերոիթյան պաշտոնական ներկայացուցիչը, ում կարելի է հանդիպել օդանավակայանի գրանցման կամ տեղեկատվության բաժնի մոտ։

Ինչ է անում ցանկացած Ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Չվերթի համարով և ամսաթվով և դրոշմակնիքի տեսք ունեցող նշանակումը կարող են անել նաև վայրէջքի անցագրի վրա։ Եթե ցանկանում եք փոխհատուցում ստանալու պահանջով դիմել ավիաընկերությանը, ապա անպայման պահեք այդ փաստաթուղթը։

Ի՞նչպես իմանալ թռիչքի հետաձգման մասին

Ուղևորը կարող է նախօրոք զանգահարել օդանավակայան և հստակ իմանալ, թե երբ է տեղի ունենալու այն թռիչքը, որի համար տոմս է գնել։ Եթե թռիչքի ժամը փոխելու մասին որոշումը թռիչքից մի քանի ժամ առաջ է ընդունվել, ապա այդ մասին ուղևորներին տեղյակ է պահվում հաղորդիչների միջոցով։ Տվյալ ինֆորմացիան հասանելի է նաև էլեկտրոնային հաշվետությունում։ Այս հարցով ցանկացած պարզաբանում կարելի է ստանալ՝ ընկերության պաշտոնական ներկայացուցչին դիմելով։

Ապահովագրություն թռիչքի հետաձգման դեպքում

Ուղևորը ինքնաթիռի տոմս գնելիս կարող է օգտվել վճարովի ապահովագրական ծառայությունից։

Այդ ծառայությունը ուղևորին հնարավորություն է տալիս թռիչքի հետաձգման դեպքում ավիաընկերությունից դրամական փոխհատուցում ստանալ՝ անսպասելի ծախսերի իրականացման համար։

Ապահովագրական փոխհատուցում կարելի է ստանալ հետևյալ դեպքում.

  • Երբ թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է՝ անկախ պատճառից և հանգամանքներից,
  • Երբ ավիաընկերությունը չվերթը չեղյալ է համարում և ուղևորներին մեկնելու այլ հնարավորություն չի տալիս,
  • Հրաժարվում է ուղևորին փոխադրել՝ ինքնաթիռում ազատ տեղերի բացակայության պատճառով,
  • Երբ ուղևորը ուշանում է միացնող թռիչքից՝ առաջին ինքնաթիռի ուշ ժամանելու պատճառով։

Չարտերային թռիչքի հետաձգման կամ չեղյալ հայտարարվելու դեպքում ապահովագրական փոխհատուցում չի նախատեսվում։

Այն դեպքերում, երբ ուղևորը չի մասնակցել թռիչքին իր իսկ մեղքով, օրինակ ուշացել է, ապա փոխհատուցումից օգտվել չի կարող։

Ինչ պարտավորություններ է կրում ցանկացած ավիաընկերություն՝ թռիչքի հետաձգման դեպքում

Ի՞նչ ծախսերի համար է ապահովագրությունը գումար տրամադրում.

  1. Սնունդ և խմիչք ձեռք բերելու համար,
  2. Հյուրանոցում սենյակ վարձելու համար,
  3. Անձնական հիգենիայի պարագաներ ձեռք բերելու համար,
  4. Օդանավակայանից մինչև հյուրանոց և հյուրանոցից մինչև օդանավակայան գնալու համար տրանսպորտային ծախսի գումար,
  5. Նոր ավիատոմս ձեռք բերելու համար։

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագիրն ուսումնասիրելու միջոցով։

Եթե չվերթը հետաձգվել է, պետք չէ խուճապի մատնվել։ Ուղևորը կարող է դիմել ավիաընկերության ներկայացուցչին և պաշպանել իր իրավունքները։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: