ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Ինքնաթիռով թռիչքը երեխաների հետ միշտ էլ մի մեծ արկած է թվում և շատ մտավախությունների տեղիք է տալիս։ Առավել ևս եթե դուք ունեք մինչև 3 տարեկան երեխա և պատրաստվում եք ուղևորության, ապա մեր խորհուրդները միայն կօգնեն ձեզ նախապատրաստական աշխատանքների ընթացքում։

Ինքնաթիռ նստել կարելի է ցանկացած տարիքի երեխայի հետ։ Որոշ ավիաընկերություններ անգամ նորածիններին են թույլատրում թռչել։ Համաշխարհային շատ ավիաընկերությունների կանոններով թռիչքին թուլատրվում է մասնակցել 7 օրականից սկսած։

Կարևորը այն է, որ մայրիկն ու փոքրիկը իրենց լավ զգան և առողջության հետ կապված խնդիրներ չունենան։

Ծնողները կարող են չանհանգստանալ նման ճամփորդություններից առաջ։ Ժամանակակից ինքնաթիռներում կան անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի թռիչքները լինեն անվտանգ և հարմարավետ անգամ մինչև 1 տարեկան երեխա  տեղափոխելու համար, առավել ևս մինչև 3 տարեկան երեխա ունենալը ինքնաթիռում արդեն հոգ չէ։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Երկարատև չվերթների ժամանակ ինքնաթիռի սրահում հատուկ փոքրիկ երեխաների համար նախատեսված ուտելիք կա, բացի այդ ծնողները տոմս գնելիս կարող են նախապես իրենց փոքրիկի անձնական նախասիրություններին համապատասխան սնունդ պատվիրել։

Որքա՞ն պետք է վճարեք ավիատոմս գնելու համար, եթե ձեզ հետ թռնում է մինչև 3 տարեկան երեխա

Երեխայի համար ամրագրած ավիատոմսի արժեքը կախված է մի քանի գործոններից։ Երկրի ներսում կատարվող չվերթների տոմսերը անհամեմատ ավելի էժան են, քան այն թռիչքներինը, որոնց ժամանակ հատվում են օտարերկրյա պետությունների սահմաններ։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Գնային քաղաքականությունը պայմանավորում են հետևյալ գործոնները.

  1.  Մինչև 2 տարեկան երեխաները ինքնաթիռում կարող են իրենց ծնողների հետ մեկ նստատեղ զբաղեցնել և մեկնել անվճար,
  2. Մեկ չափահաս մարդու հետ միայն մեկ մինչև 2 տարեկան երեխա կարող է անվճար հիմունքներով մասնակցել թռիչքին։ Երկրորդի և մնացած բոլորի համար անհրաժեշտ կլինի գնել առանձին ավիատոմս,
  3. 2 տարեկանից բարձր երեխաների համար ավիատոմս գնելը անհրաժեշտություն է։ Ավիաընկերության վարած գնային քաղաքականությունից է կախված տոմսի արժեքի զեղչի չափը։ Նվազագույն զեղչը կազմում է 25%, իսկ զեղչի առավելագույն չափը 50%,
  4. Մեծահասակի, ինչպես նաև փոքրիկի համար նախատեսված ավիատոմսերից ամենաէժանը էկոնոմ դասի ավիատոմսն է։ Եթե ցանկանում եք, որ ձեր թռիչքը հնարավորինս հարմարավետ լինի, ապա ստիպված եք ձեռք բերել բիզնես դասի ավիատոմս, որը շատ ավելի թանկ է։

Տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված ավիատոմսերի ճշգրիտ գները իմանալու համար կարելի է դիմել օդանավակայանի տոմսարկղ, զանգահարել թեժ գիծ կամ տեղեկություն փնտրել ավիաընկերության պաշտոնական կայքում։

Վերջին տարբերակը ամենից հաճախ կիրառվողն է։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Եթե պարբերաբար վերանայեք ավիաընկերության ռեսուրսները, հասկանաք գների դինամիկան, կարող եք ավիատոմս գնելիս ակցիայից օգտվել, որը թույլ կտա խնայել ձեզ ձեր անձնական դրամական միջոցները։

Թռիչքը երեխաների հետ․ Ի՞նչպես պատրաստվել

Որպեսզի փոքրիկի հետ թռիչքը առավելագույնս հարմարավետ լինի, անհրաժեշտ է ճիշտ պատրաստվել։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Անհրաժեշտ է տարբերակել երեխաներին ըստ խմբերի, որոնց դեպքում առանձնահատուկ պահանջներ կարող են լինել։ Հիմնականում թեկուզ պայմանական կտարբերակենք 3 կատեգորիա թռիչք երեխաների հետ․

  • մինչև 1 տարեկան երեխա
  • մինչև 2 տարեկան երեխա
  • մինչև 3 տարեկան երեխա

1․ Թռիչքը երեխաների հետ․ մինչև 1 տարեկան երեխա

Այս տարիքում երեխաները ձգտում են ճանաչել աշխարհը։ Նրանց համար երկար ժամանակ նույն տեղում նստած մնալը շատ բարդ է։

Թռիչքի ընթացքում երեխայի հանգիստը կազմակերպելու համար խորհուրդ է տրվում վերցնել նրա սիրելի խաղալիքները կամ թռիչքի ընթացքում մուլտֆիլմ միացնել նրանց համար։ Անհրաժեշտ է վերցնել նաև հետևյալ պարագաները, որոնց կարիքը դուք և ձեր մինչև 1 տարեկան երեխան հաստատ կզգաք. փոխնորդ հագուստ, տակդիր, կաթնախառնուրդ, ծծակ, մեկ շիշ ջուր դա թուլատրվում է, թեթև ուտելիք․ օրինակ՝ մրգեր, բուբլիկներ, չոր թխվածքաբլիթներ, բանջարեղեն և այլն։

Ծնողները պետք է առավել համբերատար լինեն, եթե թռնում են մինչև 1 տարեկան երեխա ունենալով իրենց հետ։

Շատերը խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակը ընտրելիս հաշվի առնել երեխայի սովորույթները։

Եթե երեխան ցերեկային ժամերին քնելու սովորություն ունի, ապա խորհուրդ է տրվում ցերեկային ժամի թռիչք ընտրել։ Այդ դեպքում թե երեխան, թե ծնողնը իրենց առավելագույնս հանգիստ կզգան։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Եթե երեխան գերակտիվ է և չի կարող անգամ 5 րոպե տեղում նստած մնալ, ապա խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ, հնարավոր է նա համապատասխան հաբ նշանակի, որը օգտակար կլինի փոքրիկի համար թռիչքի ընթացքում:

2․ Թռիչքը երեխաների հետ․ մինչև 2 տարեկան երեխա

Մինչև 2 տարեկան երեխա կամ մինչև 1 տարեկան երեխա ունեցողները կփաստեն, որ խնամքը գրեթե նույնն է այս տարիքում։ Ուստի թռիչքը երեխաների հետ այս տարիքային խմբում գրեթե նույն պահանջներն են թելադրում։

Այս տարիքում ավելանում է ևս մեկ բարդություն՝ փոքրիկը սկսել է քայլել և սիրում է ամեն ինչ բացահայտել ինքնուրույն։ Խնդիր է առաջանում մի քանի ժամ շարունակ զբաղեցնել և փորձել նստատեղում պահել ակտիվ և շարժուն մինչև 2 տարեկան երեխա չարաճճիին։ Ուստի անհրաժեշտ են այնպիսի խաղալիքներ, որոնք կկլանեն փոքրիկին և կստիպեն գոնե մի որոշ ժամանակ նստած բացահայտել խաղալիքը։

Ձեզ հնարավոր է հետաքրքրի․

  1. Ինչ անել, եթե կորել է ձեր ուղեբեռը։ Ինչպես ստանալ փոխհատուցում
  2. Ուղեբեռի վնասում․ Ինչպես ստանալ փոխհատուցում
  3. Թռիչքից որքան շուտ պետք է լինել օդանավակայանում
  4. Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ 10 խորհուրդ

Հոգեբանները խորհուրդ են տալիս մեկ երլու նոր խաղալիք գնել փոքրիկների նախասիրություններից ելնելով և այնտեղ նվիրել նրանց՝ ապահովելով որոշ ժամանակ հանգստություն։

Շատ ավիաընկերություններ փոքրիկ ուղևորների ժամանցը հետաքրքրացնելու համար իրենք են նրանց խաղալիքներ նվիրում։ Բիզնես դասի սրահներում մուլտֆիլմեր կամ մանկական կինոֆիլմեր են ցուցադրում։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Իսկ իրերից անհրաժեշտ է ձեռքի տակ փոխնորդ հագուստ և տակդիր ունենալ։

Ծնողները մանկական մենյուի մասով պետք է նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերեն։ Եթե տոմսի արժեքի մեջ սնունդը ներառված չէ, ապա սրահում ուտելու համար թույլատրվում է թեթև նախուտեստներ վերցնել։ Եթե երեխայի համար առանձին ավիատոմս է գնվել, ապա որոշ օդանավերում թույլ է տրվում ուղևորների համար նախատեսված նստատեղերի վրա մանկական նստատեղեր ամրացնել։

Նման սարքավորումների միջոցով փոքրիկների համար թռիչքները դառնում են ավելի հարմարավետ։Խորհուրդ է տրվում ավիատոմս գնել առաջին շարքի համար, քանի որ այդտեղ ազատ տարածությունն ավելի շատ է։ Այդ ազատ տարածությունը կարելի է երեխայի համար փոքրիկ խաղահրապարակի վերածել։

Եթե ձեր չվերթը երկարատև է, հետևաբար հավանական է, որ երեխան չվերթի ընթացքում կքնի, թեթև ծածկոց միշտ էլ կարող եք տեղում խնդրել՝ քնած երեխային ծածկելու համար։

3․ Թռիչքը երեխաների հետ․ մինչև 3 տարեկան երեխա

2֊3 տարեկան երեխայի համար անհրաժեշտ է առանձին տոմս գնել՝ անհատական նստատեղով։ Երեխաների համար ձեռք բերվող ավիատոմսերի համար հատուկ գնային քաղաքականություն է գործում։

Ճանապարհի համար կարելի է վերցնել խաղալիքներ, գրքեր, պլանշետ և այլ բաներ, որոնցով հնարավոր է կազմակերպել երեխայի ժամանցը։ Իհարկե պետք չէ մոռանալ փոխնորդ հագուստի, տակդիրի, խմելու ջրի, թեթև ուտելիքների և անձեռոցիկի մասին։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Մինչև 3 տարեկան երեխա ինքնաթիռով առաց մեծահասակի ուղեկցության չի կարող թռնել։ Խոսքը միայն ծնողների կամ որդեգիրների մասին չէ, երեխային կարող են ուղեկցել նաև մտերիմ հարազատները, եթե ձեռքում ունեն փաստաթուղթ, որով նրա օրինական ներկայացուցիչները հայտնում են իրենց համաձայնությունը։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Գոյություն ունի միջազգայնորեն ընդունված օրենք, ըստ որի ինքնաթիռի սրահում սեփական ուտելիք ուտելն արգելված է, բայց այն ուղևորները, որոնք երեխաների հետ են, իրավունք ունեն իրենց հետ մանկական սնունդ և ըմպելիք վերցնել։

Որոշ ավիաընկերություններ թույլատրում են նաև մանկական սալյակ տեղափոխել, բայց այն չի կարելի օգտագործել մինչև վայրէջքի պահը։ Այն տեղավորում են ուղեբեռի մեջ և դուրս հանում վայրէջքից հետո։

Կան նաև այնպիսի ավիաընկերություններ, որոնք թույլ են տալիս սրահում մանկասալյակ օգտագործել։ Կարևորը, որ սալյակը ունենա կոմպակտ չափսեր, որոնք չեն գերազանցի սահմանված նորմերը։

Սրահում կարելի է փոքրիկի համար նախատեսված՝ պատին ամրացված օրորոց օգտագործել։

Դա անհրաժեշտ է թռիչքից նվազագույնը 24 ժամ առաջ պատվիրել։ Թռիչքի ժամանակ առկա մանկական սարքավորումների մասին հստակ տեղեկատվություն կարելի է իմանալ ավիափոխադրողի բյուրոյից, որտեղ էլ հենց կարելի է նախօրոք քննարկել մանկական մենյուի և այլ հուզող թեմաների հետ կապված հարցերը։

Գիշերային թռիչքը երեխաների հետ

Թե ինչպես կանցնի գիշերային թռիչքը փոքրիկի հետ կախված է երեխայի օրգանիզմից և անհատական բնավորության առանձնահատկություններից։

Որոշ երեխաներ կարող են իրենց հանգիստ պահել ու ծնողների համար դժվարություններ չստեղծել։ Որոշ բալիկներ էլ կարող են անընդհատ կամակորություններ անել՝ տեսակով կամ էլ քնի պակասով պայմանավորված։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Նման դեպքեր հաճախ լինում են, երբ վայրէջքը գիշերային ժամին է։ Երեխայի համար շատ բարդ է հարմարվել ռեժիմի փոփոխությանը, ինչն էլ լացի ու անհանգստության տեղիք է տալիս։

Թռիչքը երեխաների հետ կազմակերպելիս ամենահարմար ժամանակը երեկոն է՝ քնելու ժամին մոտ։

Այդ դեպքում երեխան իրեն հանգիստ է պահում և ծնողների համար անախորժություններ չի ստեղծում։

Ի՞նչպես ապահովել երեխայի հարմարավետ քունը ինքնաթիռում

  1. Մինչև 1 տարեկան երեխա․ ցանկալի է առանձին օրորոց պատվիրել, որտեղ նրանց համար տաք ու հարմարավետ կլինի:
  2. Մինչև 2 տարեկան երեխա․ խորհուրդ է տրվում առանձին ավիատոմս գնել, իսկ նրանց հատկացված նստատեղի վրա մանկական հարմարավետ նստատեղ տեղադրել:
  3. Մինչև 3 տարեկան երեխա․ ընդամենը ձեզ հետ կարող եք կոմպակտ չափերի բարձ և վերմակ վերցնել, կամ նախապես զգուշացնել ավիատոմս գնելիս, դրանց պահանջի մասին:

Գիշերային թռիչքները այնքան էլ սարսափելի չեն, որքան պատկերացնում են ծնողները։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Ընդհակառակը, գիշերային թռիչքները ունեն մի շարք աառավելություններ, որոնք վերը նշվեցին։

Թռիչքը երեխաների հետ․ խորհուրդներ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար

Մենք հույս ունենք, որ Ձեր թռիչքը փոքրիկի հետ կանցնի ամենահարմարավետ ու անվտանգ կերպով։

Բարի ճանապարհ…

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: