ПОИСК АВИАБИЛЕТОВ

ПОИСК ТУРОВ

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

Այսօր մեծաքանակ ճամփորդներ օգտվում են օդային փոխադրամիջոցներից, որպես լավագույն տրանսպորտային միջոց:

Չնայած դրան, մարդիկ ինքնաթիռով թռիչը միանշանակ առավել վտանգավորն են համարում։ Դրան նպաստում է այն փաստը, որ որոշ ավիափոխադրողներ չեն շահագործում «ամենաթարմ» ինքնաթիռները, երբեմն լավ տեխնիկական սպասարկում չեն ապահովում․ Փոխարենը շարունակում են հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել:

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

Հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելն շատ մարդկանց մոտ վախ է ձևավորում, իսկ հնարավոր աղմուկն ու տեխնիկական անհարմարությունները բացասական զգացողություն և տպավորություն թողնում մարդկանց մոտ։

Փորձենք այս հոդվածում վերլուծել և հասկանալ, թե որքանո՞վ է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը:

Ի՞նչպես կարելի է իմանալ ինքնաթիռի տարիքը

Իհարկե, եթե ինքնաթիռը տասնյակ տարիներ ինտենսիվ օգտագործվեր, ապա արդեն միայն տեսքին նայելով հնարավոր կլիներ գուշակել այդ մասին։

Համացանցից օգտվելու հնարավորություն ունենալու դեպքում ցանկացած ուղևոր կարող է ցանկացած ավիափոխադրամիջոցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ։

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

Իմանալով ինքնաթիռի համարը, ցանկացած ուղևոր կարող է.

  1. Ճշտել ինքնաթիռի թողարկման թիվը:
  2. Իմանալ թե նախկինում ինչպես է շահագործվել։

Հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հավանական վտանգները

Չնայած բազմաթիվ փորձագետների կարծիքի, ինքնաթիռի տարիքի և անվտանգ լինելու մեջ ուղիղ կապ չկա։ Իհարկե ինքնաթիռ նախագծելիս, նախագծողները դրա համար որոշակի կյանքի տևողություն են նախատեսում։

Որպես կանոն, կյանքի տևողությունը մոտ 30 տարի է։ Սակայն եթե ինքնաթիռը սարքին վիճակում է, ապա կարող է ավելի երկար ծառայել։


Аренда автомобилей по выгодным ценам - 300*250

Անվտանգության երաշխիքը ոչ թե ինքնաթիռի փոքր տարիքն է, այլ նրա տեխնիկական լավ վիճակը։

Այսպիսով, եթե 20 տարեկան ինքնաթիռը միայն մի քանի թռիչք է կատարել և իր «կյանք» ֊ ի մեծ մասը անց է կացրել կանգնած, ապա դժվար թե տարբերվի «մանկահասակ» մեկից։

Հարկ է նշել, որ ինքնաթիռը կարող է 50 տարի շարունակ ինտենսիվ օգտագործվել և անվտանգ մնալ: Իհարկե բարձրակարգ սպասարկման և վատ աշխատող մասերը ժամանակին փոխելու շնորհիվ։

Հնարավոր է ձեզ նաև հետաքրքրի․

  1. Ուղեբեռի ապահովագրություն՝ տեսակները, պայմանները, գները
  2. Ուղևորություն Կիպրոս․ Հանգստի լավագույն ժամանակահատվածն ու տարբերակը
  3. Օնլայն գրանցում ինքնաթիռի թռիչքին․ հարմարավետ 7 քայլ

Բայց պետք է հաշվի առնել, որ ծառայողական կյանքի ավարտին, շատ մասեր սպառում են իրենց: Սպառված մասերը ցանկացած պահի կարող են շարքից դուրս գալ և ցանկացած թռիչք կարող է դառնալ վերջինը։ Ուստի շատ կարևոր և պատասխանատու է ինքնաթիռի սպասարկումը։

Հին ինքնաթիռներով թռիչքները ինչով են զիջում նորերին

Այսօր շատ ավիաընկերություններ հին ինքնաթիռները փոխարինում են նորերով: Պատճառն այն է, որ դրանց տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը էժան հաճույք չէ։ Այնպես, որ շատերին հասանելի չէ գերհարմարավետ ինքնաթիռներով թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից օգտվելու «երջանկությունը», ստիպվա ընտրելով հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու ուղին։

 

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

 

Նոր արտադրության ինքնաթիռները ավելի պահանջված են, ինչն իհարկե իր բացատրությունն ունի.

  1. Դրանցով թռչելը հաճելի է:
  2. Շատ ավելի ակնահաճո է թե դրսից, թե ներսից:
  3. Հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով:
  4. Քիչ են շահագործված:
  5. Ավելի քիչ աղմուկ են ստեղծում։
  6. Աչքի են ընկնում ավելի մեծ Էկոլոգիական անվտանգությամբ, վառելիքային արդյունավետությամբ և տեխնիկական սպասարկման խնայողականությամբ։
  7. Ունեն բարելավված թռիչքա-տեխնիկական բնութագիր:
  8. Ժամանակակից ինքնաթիռները գործնականում գրեթե ամբողջությամբ ավտոմատացված են և թռիչքի ընթացքում անձնակազմի անդամների միջամտությունը հասցված է նվազագույնի։

Ավիավթարների ճնշող մեծամասնության հիմքում ընկած է մարդկային գործոնը։

Բացի այդ, երբեք չի կարելի 100 %֊ով համոզված լինել, որ ինքնաթիռի նախորդ սեփականատերը ( կամ նույնիսկ սեփականատերերը ) բավականաչափ ուշադրություն ու խնամք են ցույց տվել ինքնաթիռին։

Որքանով է անվտանգ հին ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելը. 2 սկզբունք

Որոշում՝ հին ինքնաթիռներով թռիչքներ թե վճարել ավելին

Շատ հաճախ զբոսաշրջիկները զգուշանում են այն ավիաընկերությունների ծառայություններից օգտվելիս, որոնք հին ինքնաթիռներով թռիչքներ են իրականացնում:

Անհրաժեշտ է հիշել վերևում թվարկած 2 կարևոր սկզբունք.

  • Անվտանգության երաշխիքը ոչ թե ինքնաթիռի փոքր տարիքն է, այլ նրա տեխնիկական լավ վիճակը։
  • Ավիավթարների ճնշող մեծամասնության հիմքում ընկած է մարդկային գործոնը։

Համոզված լինելու համար, որ թռիչքը հնարավորինս հարմարավետ ու անվտանգ կլինի, նախքան տոմսի ամրագրումը կարելի է ծանոթանալ ինքնաթիռի «պատմությանը»։

Ինքնաթիռի նոր կամ հին լինելը դեռ սթրեսի ենթարկվելու պատճառ չէ: Դա տեղեկություն է, որը պետք է ընդամենը հաշվի առնել։

 

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Билетик - Скидки на Авиабилеты - Էժան Ավիատոմսեր
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: